Սկզբից ասեմ` ԽՓԵԼ ՉԿԱ- ես Ջեյմս Քեմերոնի "Ավատարը" հեչ չհավանեցի.... կեսից քունս տարավ հերիք չի, հիմա էլ սկսել եմ կապույտ գույնից զզվել
![]()
Սկզբից ասեմ` ԽՓԵԼ ՉԿԱ- ես Ջեյմս Քեմերոնի "Ավատարը" հեչ չհավանեցի.... կեսից քունս տարավ հերիք չի, հիմա էլ սկսել եմ կապույտ գույնից զզվել
![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ինչի՞ պետք ա խփեն
Հնարավոր ա CamRip տարբերակն ես նայել, դրա համար չես հավանել
Ես էլ նրա նախկին կնոջ՝ Քեթրին Բիգելոուի «Փոթորիկի տիրակալը» էդքան չհավանեցի: Որպես կինո վատը չի, բայց արհեստականորեն իդեալիստականացրած ա, ինչը նման ֆիլմերի համար /ի տարբերություն «Ավատարի»/ սովորաբար դիտվում ա որպես թերություն:
Էլիզե (08.05.2010)
Գուցե սպասումներս էին շատ մեծ՝ չգիտեմ, բայց արդյունքում երեկ նայեցի ֆիլմը, իհարկե, լացեցի, բայց ամեն դեպքում սպասված տպավորությունները չթողեց։ Ճիշտն ասած Հաթիքոյի իրական պատմությունը շատ ավելի տպավորիչ էր։
Ֆիլմի հիմնական թերությունը, ըստ իս, դրա ամերիկանացումն էր, էլ չասած, որ ամերիկացիները այս պատմությունը նկարել էին մաքուր իրենց սիրելի տափակ ոճով։ Լավ չեմ կարող բացատրել, թե ինչպես, բայց համոզված եմ կհասկանան ինձ։ Կփորձեմ մի քիչ էլ մտածել, որ փորձեմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ տափակ–ամերիկյանի տակ։
Կարծում եմ, եթե պատմությունը չփոխվեր եւ նկարահանվեր Ճապոնիայում, ճապոնացի դերասանների մասնակցությամբ եւ ժամանակաշրջանն էլ չփոխվեր, շատ ավելի հետաքրքիր ֆիլմ կստացվեր։
Ֆիլմում հիմնական ժամանակը զբաղեցնում է Հաչիկոյի կյանքի այն հատվածը, երբ ապրում է պրոֆեսորի հետ։ Կարելի էր ավելի շատ պատմել, թե ինչ է արել այդ շունը 7-8 տարի կայարանում սպասելիս...
Այդպես էլ չհասկացա, թե պրեֆեսորը ինչի դաս էր տալիս. երգի, պարի, թե արվեստիՄիջին վիճակգրական ամերիկական կյանքի ներկայացում
Մի խոսքով, րիմեյք եմ ուզզզոււմ՜...
Շունոն կյանք էր![]()
![]()
Ռիչարդ Գիրն էլ նենց ոչինչ![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ինձ էլ Հաչիկոն (ինչ էլ անունը բռնում ա) դուր չեկավ: Առաջին հերթին Գիրն էր մեղավոր
զզվում եմ իրենից, եթե ուրիշ դերասան լիներ, գուցե ավելի հաճույքով նայեի.... Ամերիկանացումն էլ էր անտեղի, թող Ճապոնիայում նկարահանեին, ավելի լավ կլիներ:
Իսկ Շունիկը իրոք որ շաաատ լավն էր: Նենց մեղքս տվեց![]()
I may be paranoid but no android!
EgoBrain (23.06.2010), Freeman (11.02.2012), matlev (27.05.2010), Rhayader (29.05.2010), Yellow Raven (16.08.2010)
Ռուֆուս, Ֆրեյա դուք ծեծ եք ուտելու:
Ռուֆ, ճապոնական էլ կա:![]()
Чеширский КотЭ
Ճապո՞նիայումԵս կուզեի այդ ֆիլմը կորեայում նկարահանեին: Իհարկե, խիստ կարճ ֆիլմ կստացվեր
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Օրինապահ քաղաքացին/Law Abiding Citizen
Էս վերջերս ակումբցիներից մեկը հարցրեց, կինոն տեսե՞լ եմ, թե չէ, ես էլ ասի հա, ու դուրս շատ ա եկել: ԿՆԵՐԵՔ, խաբել եմ, ես ուրիշ կինոյի հետ էի խառնել![]()
Ինչ վերաբերվում է ֆիլմին, հետաքրքիր կոնցեպցիա էր, կյանքից հիասթափված, Կոմս Մոնտե Քրիստոյի ու Օլդբոյի անտագոնիստի նման վրիժառու կերպար, ով ամեն գնով փորձում ա արդարություն հաստատել: Մենակ թե ֆիլմը հեչ լավ չէր ստացվել, վայրենությունն ու դաժանությունը չափից դուրս շատ էր, անիմաստ ու անհասկանալի, հակադիր կերպարներից ոչ մեկը սիմպատիա չէր առաջացնում, իսկ վրիժառության մեթոդները էնքան կոմիկական ձևով էր արված, որ երբեմն մոտս ծիծաղ էր առաջացնում:
Բայց դուք սպասեք, ամենավե՜րջը ֆիլմի վե՜րջն էր, այ դա իսկականից վե՜րջն էր... Երևի սցենար գրողը զուգարանի վրա տնքնելիս ա եղել, երբ որոշել ա, որ ֆիլմի հերոսներից մեկը ժամանակի մեջ ա ճանապարհորդելու ու մի քանի րոպեում իրարից բավականին հեռու գտնվող շենքերից մեկից մյուսն ա տեղափոխվելու... Հմդաաաա... Բրավո
Մի խոսքով կարող էր շատ լավ ու հետաքրքիր ֆիլմ լիներ, բայց ափսոսԱվելի մեծ հաճույքով ևս մեկ անգամ Օլդբոյ կնայեմ ու կհիանամ մարդու ուղեղի հնարամտության վրա
![]()
I may be paranoid but no android!
h.s. (03.06.2010), Rhayader (03.09.2010), Sagittarius (16.08.2010), Starkiller (02.08.2011), Ֆրեյա (13.06.2010)
ինչ էլ ,որ լինի,այս կինոն չնայեք,նու պագադին նայեք ավելի լավնա ,սենց ապուշություն հոլիվուդից չէի սպասում,այս տիպի,սա աշխարհում ստեղծված բոլոր ժամանակների ամենավատ կինոնան:Չ նայեք
Повелитель стихий / The Last Airbender
![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Freeman (01.08.2010), Starkiller (02.08.2011)
առանց նույնիսկ կարդալու միանգամից շնորհակալություն տվեցի,
կարդալուց հետո միայն կավելացնեմ՝ ավելացնելու բան չունեմ![]()
սկիզբը խոստումնալից էր, լավ պլատֆորմ էր կարգին կինո նկարելու համար, բայց հետո լրիվ համը դուրս եկավ, անկապ անիմաստ ֆիլմ ստացվեց, առանց որևէ ասելիք
Triangle
կներեք արտահայտությանս համար, ապուշ ֆիլմ ա, ափսոսում եմ կյանքիս մեկ ու կես ժամը, որ այդ ֆիլմի վրա ծախսեցի,
տիպիկ ամերիկյան «թրիլլեր» որը իբրև թե փորձել է բարդ փիլիսոփայական թեմա քննարկի,
իսկ կինոյի աղջկա կերպարընշանակման վայրոտ կերպար, հատուկ ամերիկյան ուժաստիկներին՝ հոգնած դեմքի արտահայտությամբ փխրուն աղջնակ, որի շուրջը եթե մադիկ նույնիսկ աղիքներից կախվեն, իրա դեմքի արտահայտությունը չի փոխվի, ու վերջիմ ինքը պտի անպայման սկսկի սաղին մորթել, հա ու ինքը պտի անպայման ունենա մի հատ դաուն ընկերուհի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ