User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն էր ավելի հոգեհարազատ

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մեմո- Բարեկամ

    7 36.84%
  • Դուռը- ivy

    7 36.84%
  • ***- My World My Space

    5 26.32%
Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ

    Եկեք նորից շունչ տանք «Պատմվածք փակ աչքերով» նախագծին
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը

    Պայմանները հետևյալն են:
    1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
    2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն առաջին հատվածը:
    3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ Հեղինակ N անվան տակ, որտեղ N-ը հեղինակի պայմանական համարն է: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
    4. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին
    Նախագծի հեղինակներն են Չուկը և Հայկօն, ձեր պատմվածքը նախագծին մասնակցելու համար ուղարկում եք ոչ թե Վարպետին, այլ ինձ` Շինարարին:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2010), E-la Via (15.04.2010), Lianik (10.09.2010), My World My Space (14.04.2010), yerevanci (16.04.2010), Դատարկություն (17.09.2010), Մանուլ (10.09.2010), ուզուզ (29.09.2010), Ռուֆուս (14.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադրություն:
    Ստորև ներկայացնում եմ ընդհանուր պատմվածքի առաջին մասը, որը սիրով մեզ տրամադրել է Հեղինակը: Շարունակությունները կարող եք ուղարկել մեկ շաբաթվա ընթացքում: Վերևի գրառման մեջ ծանոթացեք նախագծի բոլոր պայմաններին: Ձեր ուղարկած շարունակության մեջ պարտադիր նշեք ամբողջական պատմվածքի վերնագիրը:
    ................................................................................................
    Ճռռ: Դուռը բացվեց:
    Նայեց: Հայացքը դռնից կամաց ներս մտավ: Բում: Կապտուկ՝ մթության ուժեղ հարվածից: Ոտքերը մնացին տեղում: Առջևում բաց դուռն էր:
    «Դուռը լավ է»,- մտածեց արագ:
    Շնչառությունը լարվեց:
    «Բացն էլ է լավ»: Հը՞ն: Զառանցանք:
    - Դուռը լավ է, բացը լավ է,- ասաց բարձր, որ ոտքերը լսեն:
    Բայց նրանք տարված էին հայացքի կապտուկով:
    Հետևից չհրեցին: Չկար ոչ ոք:
    - Դուռռռը...
    Ձայնն իրենն էր:
    Իսկ եթե հե՞տ: Ուր: Հետ: Որտեղից որ եկավ: Հենց այնտեղ: Լուսավոր, կանաչ... չէ, ամեն գույնի: Կանաչ էլ: Այնտեղ, ուր ձայներ են, ձեռքեր: Ուրիշների:
    Բայց առաջ գնաց: Մտավ դռնից ներս:
    Դխկ: Դուռը փակվեց:
    «Այդպես էլ պիտի լիներ»,- հաստատեց մտքով:
    Ֆիլմերից ծանոթ սցենար: Հիմա կամ սարսափ, կամ միստիկա, կամ էլ ոչինչ: Չէ, վերջինին համաձայն չէր: Ոչինչը հետևում էլ կար՝ գունավոր, ձայնաշատ...
    Սկսեց ձեռքերով փնտրել պատը: Շրխկ: Լույսը վառվեց:
    Սովորական սենյակ:
    «Պատմություն սարքեցիք... Սարսա՜փ, միստի՜կա»:

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեմո
    "Դու հավերժ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես"
    Էքզյուպերի, "Փոքրիկ Իշխանը"


    Ներկայանամ: Մեմո: Տեխնիկական անձնագրով` MEMO (Multiuse Experimental Mechatronic Object):

    Ես ծնվել եմ այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ:
    Երկուսուկես տարի ինձ պատրաստում էին այս դռան համար: Համենայնդեպս այդքան եմ հիշում, թեև մտահղացումն ու նախագծումն ավելի առաջ եղած կլինեին:
    Ծնողներ չունեմ: Լաբորատորային որբ եմ, բայց ինձ լավ էին վերաբերվում: Նույնիսկ սիրում էին: Սեփական երեխայի պես:

    Պատրանքներ չունեմ: Երազանքներ` նույնպես: Դրանով տարբերվում եմ մարդկանցից: Ինձ ստեղծել, կրթել ու դաստիարակել են ամենատարբեր մարդիկ: Որպեսզի չունենամ անհատականություն: Որպեսզի չկրեմ որևէ մեկի անհատականությունը: Այդ պատճառով էլ օբյեկտ եմ, ոչ սուբյեկտ: Այդ բազմազանության սկզբունքով էլ ընտրում էին մասնագետներ, որոնք աշխատելու էին ինձ վրա: Յուրաքանչյուրն իրավունք չուներ ինձ ուղղակիորեն առնչվել ավելի, քան 26 ժամ:
    Ինչու 26, չգիտեմ, ինչ-որ մեկն այդպես էր հաշվել:

    Երեկ ավարտեցին պրոյեկտը, և ես պատրաստ եմ կյանքին` դռան մյուս կողմում: Այն բարդ համակարգ է, գիտեմ, լիարժեք տեղեկացված եմ ամեն ինչից: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, պատրանքներ չունեմ, երազանքներ` նույնպես: Թեև սա չպետք է կրկնեի: Երևի լաբորանտներից մեկը մի փոքր խախտել է 26-ժամյա սահմանը:

    Հանձնարարությանս կոդի մեջ մաս է կազմում օրագիր պահելը: Որը և անում եմ հիմա: Էլէկտրոնային ուղեղիս բաժիններից մեկում real time ռեժիմում գրառում եմ տպավորություններս ու ընդհանրապես այն, ինչ կգա գլուխս, իսկ դռան հակառակ կողմում այդ ամենը ստանում են էկրաններին:
    Նրանք հավատում են ինձ: Ինձ փորձել են բացատրել ինչ է հավատը: Դուրս եմ բերել միայն նշանակությունը:

    …..
    Պարզվում է կյանքը դռան մյուս կողմում սովորական սենյակ է` սպիտակ ցերեկային լույսով լուսավորված: Սենյակը կլոր է, ու պատերի ողջ երկայնքով մոնիտորներ են շարված: Նրանցից մեկի դիմաց մի մարդ է նստած: Նա շրջվում ու ժպտում է ինձ: Ակնոցներ ունի ու փայլուն, ժպտացող ճաղատ: Առաջարկում է նստել: Ներկայանում է` Բոբ: Ասում է, որ միասին ենք աշխատելու: Հագնելու ենք հատուկ էլէկտրոնային “զգեստներ” ու միանալու ենք համակարգին: Այնտեղ կյանքի տարբեր իրավիճակներ են, պատմում է նա, ձեռքը պարզելով դեպի մոնիտորները, ու իմ խնդիրն է լինելու գրանցել մարդկանց սխալները:
    Ինձ բացատրել են ինչ է սխալը: Դուրս եմ բերել էությունն ու բանաձևը, նշանակությունը` չգիտեմ:



    Մենք թաղված ենք ձյուների մեջ: Ձնամրրիկ է, ու լեռներից գլորվող ձյունակույտը տապալել ու գամել է մեզ գետնին: Ձյունը սառն է ու ծանր, մթություն: Դեմքներիս մաշկը ճաքճքել ու արնահոսում է: Մեջքներիս կպած ուսապարկից ազատվել հնարավոր չէ: Բոբն ուզում է մեռնել: Նա տանել չի կարողանում ցավն ու հուսահատությունը: Նա չի հավատում կամքին: Ես` նույնպես: Կամք ասած բան ընդհանրապես գոյություն չունի: Ով է դա հնարել: Դատարկ հնչյուն է, ոչ մի տեղից չսնվող: Միայն մի բան կարող է լինել. հավատ: Եթե ունես հավատ ձյունակույտից անդիի նկատմամբ, դա էլ հենց կծառայի մղիչ ուժ: Ես հավատ չունեմ, ասում է Բոբը: Հավատը ծնվում է հետո, Բոբ, արա՛ առանց հավատալու: Բոբը չի կարող անել առանց հավատալու. նա անհատականություն է՝ ապացույցներ պահանջող : Իսկ ես կարող եմ: Գրանցում եմ. կրթեք մարդկանց մանկուց անելու ինչ-որ բան առանց հավատալու. հետո պետք է գալիս, շատ: Բոբի դեպքում մի-փոքր այլ է: Այստեղ մի փոքր “խարդախություն” կա. նա հավատում է ինձ, որովհետև ես օբյեկտ եմ: Տասնհինգ րոպե մենք սառած մատներով փորում ենք ապակու պես կտրող ձյունը:
    Երբ սպիտակ լույսի առաջին շիթն ընկավ աչքներիս, Բոբն ասաց, որ դա իր կյանքի ամենալիարժեք պահն էր: Նայելով ձյունոտ գագաթները փայլեցնող արևին ու խորը շնչելով սառը, բյուրեղի պես մաքուր օդը՝ ինչ-որ բան մրմնջաց հավատի ձեռք բերման հրճվանքի մասին, որը կբավականացնի ամբողջ կյանքի համար: Երևի:

    Մթնշաղին մենք մի անձավի մեջ կրակ վառեցինք, դատարկեցինք ուսապարկերիս ողջ սառած պարունակությունը ու թեյ խմեցինք պաքսիմատով: Բոբն ուտում էր ախորժակով, ես նայում էի նրա դեմքի վրայով սահող թեյի գոլորշուն, ու նա բացել էր իր սիրտը: Բոբը պատմում էր, ես`ապրում: Հետո նա քնեց: Ու ես տեսնում էի նրա երազները:



    Մոնիտորն անջատված է: Բոբը չկա:



    Երրորդ օրն է: Ես սպասում եմ Բոբին:


    Աչքս ծակվել է, և ջուր է կաթում: Ինձ թվում է ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, խախտել էր 26-ժամյա սահմանը:



    Հրահանգ եկավ նստել մյուս մոնիտորի մոտ: Շուտով կգա Լուիզը, և մենք կծանոթանանք:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուռը

    Ներսում հին էր ամեն ինչ: Փոշոտ: Անպետք, մաշված կահույք: Դիմացը՝ պատուհան: Փայտերով մեխված: Լույսը թրթռաց: Մատները սահեցին փայտերի վրայով: Կիսափտած էին...
    «Պոկել»:
    Ախ: Ձեռքը վնասվեց: Թեթև քերծվածք: Շարունակեց սկսածը: Քաշեց, պոկեց... Փայտերը ճրթճրթալով ընկան գետնին: Դրսից քամի փչեց: Դեմքին, մազերին: Թարմ, զով, սենյակին չսազող: Բայց արև չկար:
    Լամպի լույսը նորից թրթռաց՝ այս անգամ իր արածում ավելի համոզված: Ձեռքերն ու իրանը սկսեցին դուրս խցկվել պատուհանից: Հետո մնացածը: Ընկավ գետնին:
    Գմփ: Հետևում թրթռացող լամպը պայթեց: Լրիվ խավար: Ոտքի ելավ, սկսեց դանդաղ առաջ շարժվել: Փորձեց հայացքով քաշքշել մութը: Քամին ուժեղացավ: Լիալուսին՝ փախչող ամպերի հետևից: Լուսավորվեց:
    Աչքերը գործի անցան: Քնձռոտ դաշտ: Մի քանի փոշմանած թուփ, մի երկու անգիտակից ծառ:
    - Եկանք...
    «Հետո՞ ուր»: Չգիտի: Իսկ եթե հե՞տ: Որտեղից որ եկավ: Սենյակ, դուռ, դուրս... լույս: Սիրուն, գույնզգույն, զրնգուն: Ծանոթ:
    Չէ: Վախկոտ անցյալն ուրացող ոտքերն առաջ գնացին: Քամին վերջին անգամ զարկվեց դեմքին՝ դառնալով միապաղաղ օդ: Լուսինը կուլ գնաց երկնքի խորքերին: Մնաց լռությունը՝ խավարում սառած:
    Դմփ: Մարմինն ընկան անսպասելի խորության մեջ: Փոս: Թաց, լպրծուն: Բիբերը կառչեցին մթությանը՝ անցքեր փորելու անհաջող փորձերով: Ձեռքերը տարածվեցին: Մեծ էր տեղը:
    Քայլեց: Հսկա տարածք... Ճլփ: Ոտքերը մխրճվեցին ցեխի մեջ, մատները՝ հողե պատին:
    Գնաց: Մթությունը ճաքեց՝ փայլեր արձակելով: Պատին, գետնին: Շողացող ու շարժվող: Նայեց:
    «Լուսաոռիկ, կայծատտիկ»,- կարդացել էր, գիտեր:
    Շատ բան չէին լուսավորում: Բայց անզիջում թվացող մթությունը մի քիչ փափկեց:
    Սղղ: Ձեռքերը պատով վեր բարձրացան՝ շոշափելով դաշտի գետինը:
    «Հնարավոր է դուրս գալ»,- մտածեց հստակ:
    Իսկ հետո՞: Թուփ, ծառ, լուսամուտ, ճռռոց, լույս... Հետ:
    Փոսը խորացավ, իջավ գետնի տակ, ոլորվեց առաջ... Քայլերը տարան: Խորը, ներքև, հեռու: Միջատներն անհետացան՝ մնալով վերևներում: Օդը նոսրացավ: Մթությունը թանձրությունից սեղմեց ինքն իրեն: Ոտքերը չկանգնեցին:
    «Սա վերջը չի»:
    Իհարկե չէ:
    Խրթ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***


    Սարսափը սկսվեց այնտեղ, երբ հասկացավ որ մինչև լույս գերի է այս դատարկ տանը` չորս պատերի մեջ:
    Որոշեց հին դարդերը պարզաջրել ու ձեռքն առավ օղու շիշը, այն օղու, որի պատճառով ինքն այսօր մենակ է: Ակամա շփեց քրտնած ծոծրակն ու ձեռքը դեպի ճակատը տարավ, դեռ ցավում էր: լցրեց մի բաժակ ու կատաղությամբ ներս քաշեց:
    «Օխա՜յ...»
    նորից լցրեց:
    «Էս անտեր սարսափ ֆիլմերում ինչ բեջուռա կենդանի ասես նկարում են վախացնելու համար, տո ասա էկեք իմ տունը նկարեք... դրանից էլ լավ սարսա՞փ»:
    Մինչև օղու շշի տակը չտեսավ, չելավ տեղից: Օրորվելով գնաց զուգարան, եկավ ու հենց շորերով պառկեց մահճակալին:
    Ճռռ: Մահճակալն աղիողորմ ճռռաց:
    Պառկեց, հայացքը գցեց առաստաղին ու անշարժացավ:
    Փողոցով անցնող հատուկենտ մեքենաների լույսերը վարագույրի միջով անցնելով ընկնում էին առաստաղին, ծիծաղելի պատկերներ սարքում, ու լողալով կորչում առաստաղի մյուս կողմում:
    Աչքով ընկավ առաստաղի ու պատի անկյունում հյուսված սարդի բույնն ու կիսաբերան մի ժպիտ կախվեց շրթունքներից:
    «մենակ չեմ:»
    Արևելքը շկսեց շառագունել: Արևը դուրս եկավ, նստեց տան կտուրին, ու ոտքերը տանիքից կախ գցելով սկսեց պատով ներքև սողալ: Ասես շտապում էր տեսնել իր ընկերոջը, որն ամեն առավոտ նրան դիմավորում էր բազկաթոռին նստած: Հասավ պատուհանին ու ներս սողաց հատակին: Բազկաթոռը դատարկ էր: Քիչ առաջ գալով նկատեց, ընկերոջը` մահճակալին պառկած ու դատարկ հայացքը հառած առաստաղին: Վարագույրը քամուց շարժվեց, ու հատակին ընկած արևի շողերն ասես սառսռացին:
    «Գիշերվա սափսափը մի մարդ էլ սպանեց...»
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 12:29:

  7. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկությունն սկսված է: Քվեարկության համար ունեք երեք օր ժամանակ: Հուսով եմ ընթերցողներն ավելի ակտիվ կլինեն, քան ստեղծագործողները եղան: Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:

    Հ.Գ. Շարունակությունները տեղադրել եմ նախորդ օրերի անոնսային գրառումների տեղում, որպեսզի խուսափեմ միաձուլման համակարգից, և յուրաքանչյուր շարունակություն լինի առանձին գրառման տեսքով: Տեղադրման ամսաթվերը ոչ թե գրառման ամսաթվերն են, այլ գրառման ներքևում վերջին խմբագրման ամսաթվերը:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 02:15:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.09.2010), Հայկօ (17.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

  9. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսե՞նք

    Մեմոն լավն էր, բայց որպես առանձին գործ, Հեղինակի սկզբի հետ կապ չտեսա: Սկզբի իրական-զգայական պատկերները մտան զգայական-պատմականի մեջ ու վերացավ կապը:

    Դուռը երևի ամենահաջողն էր, բայց էլի չափազանց կտրված էր Սկզբից....Պատկերները գեղեցիկ էին, բայց իրականությունից հեռու էին` սկզբի իրականությունից:

    ***-ը ավելի հաջող անցում ապահովեց, բայց ծեծված վերջով.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (17.09.2010), Մանուլ (17.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

  11. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի շարունակությունը մեջը կա՞: Եթե կա, ԻՄՀԿ երրրորդն է (կամ էլ հնարավոր է նույնիսկ երկրորդը): Երրորդը ամենաքիչը դուրս եկավ, հարբած, ուռած, հոգնած ավարտով ստեղծագործություններից հոգնել եմ

    Առաջինը շատ լավն էր, բայց ոնց որ Հովոն ասեց, ընդհանրապես կապ չուներ սկզբի հետ, սկիզբը նույնիսկ որպես նախաբան չի սազում էս պատմվածքին:

    Իսկ երկրորդը շատ արհեստական ոճով է գրված, բայց ամենաշատը էս մեկը դուրս եկավ: Քվեարկել եմ երկրորդի օգտին, բայց եթե առաջինը մի քիչ ավելի մոտ լիներ սկզբին, հաստատ առաջինին ձայնս կտայի
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.09.2010), Արևածագ (17.09.2010)

  13. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակի շարունակությունը մեջը կա՞: Եթե կա, ԻՄՀԿ երրրորդն է (կամ էլ հնարավոր է նույնիսկ երկրորդը)
    Վերջի վարյանտ երրորդը, չէ՞...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ «Փակ աչքերով» նախագծի մասին գրել: Աչքովս ընկավ, անտարբեր չմնացի: Ինքը եղել է Ակումբում իմ սիրած նախագծերից մեկը: Ու որ նոր էր սկսվել, շատ հավես էր, լիքը մասնակիցներ կային, տաք քննարկումներ: Ամբողջ իմաստը երևի թե ազարտն էր, մինչև վերջին պահը դիմակի տակ լինելը, զվարճանքը՝ համեմված կրեատիվությամբ:

    Հետո մի երկու նախագիծ անցավ, ու ոնց-որ թե էդ վերաբերմունքը փոխվեց: Մարդիկ սկսեցին վախենալ քննադատությունից, քվեարկության արդյունքներից, հիմար վիճակում հայտնվելուց... Էնպիսի դեպքեր եղան, որ գրեցին, հետո փոշմանեցին՝ բա հանեք մեր տարբերակը կամ ընդհանրապես մի դրեք:

    Ամբողջ հավեսը կորավ, ամենը դարձավ տագնապ: Կարծում եմ՝ հիմար երևալու վախերը, քննադատավելը, չհասկացված լինելը բոլորին առօրյա կյանքում էլ հերիքում են, էստեղ թող ուրիշ լինի՝ ուղղակի հետաքրքիր խաղ, ստեղծագործական զվարճանք:
    Հա, թեկուզ ու մի քիչ ուրիշ երևաս. գուցե ամբողջ հավեսն էլ էդ է, որ քեզնից նման ցանցառություն չէին սպասում: Թեև էս նախագծում երբեք էլ չեն էղել էնպիսի գրվածքներ, որ հեղինակի տեղը ամաչես: Մարդ է, գրել է իր էդ պահի տրամադրությամբ, իր էդ պահի մտածածով, ոչ ոք էստեղ Նոբելյան մրցանակի հայտ չի ներկայացնում:

    Ուզում եմ, որ էս նախագիծը չմարի, շարունակվի, նորից առաջվա պես մարդիկ լիքը մասնակցեն, զվարճանան, այլ ոչ թե իրենք իրենց մեջ մտնեն վախեցած՝ «բա որ պարզվի ես անտաղանդ եմ» մտքերով:

    Ինչ վերաբերվում է էս մի պատմությանը, դեռ չեմ կարդացել, բայց հաստատ կկարդամ՝ հենց սալաթս սարքեմ. գործ եմ անում, է, չկարծեք պարապ եմ:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2010), My World My Space (17.09.2010), StrangeLittleGirl (17.10.2010), Արշակ (18.09.2010), Արևածագ (17.09.2010), Բարեկամ (17.09.2010), Երվանդ (17.09.2010), Շինարար (17.09.2010)

  16. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքրիկ նախապատմություն:
    Ամեն տանտիրուհի էլ չգործածավող հագուստների, լաթերի մի պահոց ունի, ուր հավաքում է այն, ինչ ափսոսում է միանգամից աղբանոցը նետել: Ես էլ ունեմ այդ դարակից: Հաճախ է լինում , որ երբ այն բերնեբերան լցվում է, էլ շոր խցկելու հնար չի լինում, սկսում եմ ջոկջկել, հները շպրտել, որ նոր հնոտիքի համար տեղ բացվի: Հիմնականում այնտեղ հավաքում եմ բնական թելից հագուստներն՝ այն հեռանկարով, թե որպես լաթ կօգտագործվի: Մեջներն իսկապես լավ բաներ էլ են լինում՝ թավշե կամ մետաքսե գործվածքով, բայց մոդայից դուրս եկած: Սրանք էլ պահում եմ, որ մի գեղեցիկ օր ստեղծագործական երևակայությանս ազատություն տամ ու ներքնահարկի բազմոցի համար բարձեր կարեմ կամ էլ կտորտանքով (պեչվորք) ծածկոց:
    Երբեմն ամուսինս գալիս է, թե՝ «Ինձ մի լաթի կտոր տուր, ավտոյի ապակիները, դուռը, բեռնախցիկը....շարժիչը.... էլ չգիտեմ ինչը սրբելու համար»:
    Իհարկե, երբեք մտքովս չի անցնում, որ հանկարծ իմ միկրոֆիբրայե լաթերից պիտի տամ: Էդ էր մնացել: Բացում եմ հնոտիքիս դարակն ու սկսում ընտրել. «Սա բամբակից է, լավ փոշի կսրբի, թող մնա: Էս մեկն էլ մեծ է, սրանով հատակն էլ կարելի է լվալ: Կարմիր խալա՞թս... Ո՞չ մի դեպքում: Դրանով բարձի երես եմ կարելու...»: Վերջը գտնում եմ էնպիսի մի բան, որ ինձ դժվար թե պետք գա, իրականում էլ՝ համարյա անպիտան է, ավտոյի ապակիներն էլ դրանով սրբել չի լինի, ու հանգիստ խղճով տալիս եմ իրեն: «Թող ո՞նց ուզում է՝ սրբի»:

    Այս մրցույթին ներկայացված պատմվածքի առաջին մասը կարդալուց հետո հենց այս տպավորությունն էի ստացել: Հեղինակը, որ իմ կարծիքով ակումբի ամենաշնորհալիներից մեկն է, չեմ վախենում ասել՝ նույնիսկ տաղանդավոր, մրցույթի համար այնպիսի կտոր էր տվել, որ իրեն պետք չէր գալու, ափսոսելու կարիք չկար ու դրանից շատ դժվար պիտի լիներ խելքը գլխին ստեղծագործություն սարքելը: Ինչին էլ ականատես ենք:
    Ինքս ինձ բռնության ենթարկելով երկու անգամ կարդացի առաջին մասը՝ հուսալով, որ գուցե այդ նախադրության վրա հնարավոր լինի որևէ կմախք կառուցել այնպես, որ պահպանվի հեղինակի ոճը: Հեշտությամբ չէր ստացվելու: Մտածեցի , որ հեշտությամբ չի էլ կարդացվի ու որոշեցի զերծ մնալ փորձից:
    «Մեմո» ն ինձ դուր եկավ որպես ամբողջական գործ: Բայց ինչպես արդեն նշվել է՝ նախաբանի հետ առանց որևէ կապի:
    Կոչ եմ անում հաջորդ անգամ ժլատություն չցուցաբերել մրցույթներին տրամադրվող «կտորների» հարցում:

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2010), CactuSoul (17.09.2010), My World My Space (17.09.2010), Բարեկամ (17.09.2010), Երվանդ (21.09.2010), Շինարար (17.09.2010), Ուլուանա (22.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

  18. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հետաքրքիր է` ի՞նչն ենք գնահատելու: Լավագույն շարունակությու՞նը, թե՞ լավագույն հատվածը: Իսկ եթե ասենք սկիզբը այդքան էլ հաջող չէ, ուրեմն պետք է անհաջո՞ղ շարունակած լինեին, որպեսզի համարենք հաջողված
    Մյուս կողմից էլ վերնագիրն ասում է՝ քվեարկեք ձեզ ավելի հոգեհարազատ հատվածի օգտին: Սա էլ մի երրորդ չափանիշ է:

    Մի խոսքով, մինչև սա չպարզաբանվի ես ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկելու
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 17.09.2010, 16:24:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (17.09.2010)

  20. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետաքրքիր է` ի՞նչն ենք գնահատելու: Լավագույն շարունակությու՞նը, թե՞ լավագույն հատվածը: Իսկ եթե ասենք սկիզբը այդքան էլ հաջող չէ, ուրեմն պետք է անհաջո՞ղ շարունակած լինեին, որպեսզի համարենք հաջողված
    Մյուս կողմից էլ վերնագիրն ասում է՝ քվեարկեք ձեզ ավելի հոգեհարազատ հատվածի օգտին: Սա էլ մի երրորդ չափանիշ է:

    Մի խոսքով, մինչև սա չպարզաբանվի ես ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկելու
    Էդ ոնց որ հարցնես՝ ինչ սկզբունքով են վարկանիշ ու շնորհակալություն տալիս էս կամ էն գրառմանը: Էդպիսի հարցում որ անցկացնես՝ ամեն մեկը մի բան կասի, ու բոլոր ասածներն էլ ճիշտ կլինեն:
    Ամեն մարդ իր համար է որոշում գնահատելու չափանիշը: Թե անհաջող սկզբի հաջող վերջաբանն ես գնահատում, թե ամբողջականության պահպանումը, կամ էլ թե մի ուրիշ բան, էդ արդեն քո անձնական գործն է: Կարևորը, որ էդ մի պատմվածքը քեզ քո իմացած պատճառներով ավելի է դուր եկել, քան մյուսները:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.09.2010, 12:39: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  21. #14
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    43
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրն. Շինարար, իսկ որտե՞ղ սեղմել` քվեարկելու համար «ոչ մեկը» - սա ընդունեք որպես օրինաչափ հարցը. քվե ունեցող ՀՀ և Ակումբի շարքային քաղաքացու:

  22. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրն. Շինարար, իսկ որտե՞ղ սեղմել` քվեարկելու համար «ոչ մեկը» - սա ընդունեք որպես օրինաչափ հարցը. քվե ունեցող ՀՀ և Ակումբի շարքային քաղաքացու:
    Պարզապես մի քվեարկիր, ինքնին հասկանալի կլինի

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •