Բլեֆ
Ուզում էի խաղը վերակենդանանար:

Հարցրեցի Շինարարին՝ ինքն էլ է ուզում, թե չէ: Ասեց՝ հա: Ես էլ արագ մտքիս առաջին էկածը գրեցի ու ուղարկեցի: Կարևորը, որ հեչ «այվիական» չլիներ, որ մի քիչ զվարճանայի դիմակի տակ լինելուց: Իսկ ամենակարևորը, որ նախագիծը զարթներ:

Ներողություն բոլորից, ով իրեն խաբված զգաց կամ ինձնից հիասթափվեց:
Ու եթե հիշենք, որ նախորդ երեք նախագծերից երկուսի հեղինակը ես էի, պիտի որ գոնե մեկիդ մտքով անցներ, որ էլի կարող է ես լինեմ: Բայց դե երևի շատ էի ուրիշ ձև գրել...

Կամ էլ ով է հիոշում տենց հին բաներ...
Դե տեսեք, ես ինձ խայտառակելու գնով խաղը զարթնացրեցի, էլ չթողնեք քնի:

Էջանիշներ