ars83-ի Օ՛Հայկ-ը սպանեց: Կամ էլ կլոր Հայկին հիմա բոլորը տենց են Ակումբում անվանում. էս ի՜նչ հեղինակություն է Հայկը ձեռք բերել վերջին տարվա մեջ, լրիվ հետ եմ մնացել Ակումբի կյանքից:

Ճիշտն ասած՝ ես չէի մտածում, որ երրորդ մասի հեղինակը MWMS-ն է՝ մինչև էն պահը, երբ ինքը սկսեց շատ համոզված աջ ու ձախ պնդել, որ երրորդ մասը գրողը սկզբի հեղինակը չի՝ մինչդեռ մենք բոլորս հակառակում էինք համոզված: Տեղ սիրտս կասկած ընկավ, թեև իմ կարծիքով վերջին մասի սխալները ահագին շատ են. MWMS-ի օրագրերն էի երեկ կարդում, ավելի մաքուր են գրված: Բայց դե կարող է էս նախագծում ոգևորությունից իրեն կորցրել է կամ ափալ-թափալ գրել:
Էնպես որ, Օ՛Հայկ-ի մասին չգիտեմ, բայց երրորդ մասը երևի իսկականից MWMS-ի ձեռքի գործն է, ու որ էդքան ասում է, ես արդեն հավատում եմ, որ սկզբի հեղինակը ինքը չի:

Էս խաղը լրիվ «Մաֆիա» դարձավ: