Լավ, որ Օ՛Հայկի մասին եք խոսում, ես էլ միանամ:
Ես համոզված եմ, որ պատմվածքների մասերից և ո՛չ մեկին հարգարժանը մասնակցություն չի ունեցել:
Նախ՝ նա որդեն ունի նման բնույթի պատմվածք՝ գրված հետաքրքիր և ստացած բազմաթիվ դրական արձագանքներ: Պարզ չէ՝ ինչու համար է պետք գրել երկրորդը, որը նշվածին զիջում է թե՛ ֆակտուրայով, թե՛ գույներով, թե՛ հորինվածքի հետաքրքրությամբ: Եվ ընդհանրապես, դժվարանում եմ պատկերացնել Օ-ին մի թեման բազմաթիվ անգամ ծամծմելուց: Անգամ որևէ թեմայում բանավիճելիս կամ պարզապես մասնակցելիս հազվադեպ ես հանդիպում, որ այս մարդն իր ասելիքը տաս անգամ կրկնի:
Երկրորդ՝ հարգարժան պարոնը, ինչքանով ես եմ հասկանում, ստեղծագործություններում գնահատում է «մտքի թռիչքը», երևակայության պոռթկումները և խորշում է կենցաղային-տնական պատկերներից: Ուստիև, դժվար է պատկերացնել, թե նա իր ստեղծագործությունը կավարտեր տնավարի՝ «Պատմություն սարքեցիք... Սարսա՜փ, միստի՜կա»:
Եվ վերջապես, տառասխալներն ու սխալ տեղադրված առոգանության նշանները: Լեզվի մասնագետ Օ՛Հայկից, ըստ իս, դժվար է ակնկալել այսպիսի անբնական բացականչական նշան՝ «միստի՜կա»: Փորձեք այդ բառն արտասանել այնպես, ինչպես դրված է բացականչական նշանը: «Դխկ» բառն առանց «ը» ձայնավորի՝ «դըխկ», նույնպես Օ՛Հայկական չէ: Ինչպես նաև «Ճռռը»:
Քրթ:![]()
Էջանիշներ