Անկեղծ ասած չգիտեմ ինչ գրել......
Առաջինը` Մեմոն հետաքրքիր էր, սակայն ավարտուն միտք չտեսա... ինքը չավարտվող մի բան հիշեցրեց, որ անգամ պատկերացումդ որևէ ավարտ չի նախատեսում... կիսատ է ինքն իրենով... սկզբի հետ էլ ինչ-որ կարծես անհաղորդ է մնում...
Երկրորդում լապտերի գոյությունն ինձ անհայտ մնաց... սկզբում լուսը վառվել էր... իսկ այստեղ <<Լամպի լույսը նորից թրթռաց>>, <<թրթռացող լամպը պայթեց>>... հետո էլ միտքը չընկալեցի... թե ինչ էր ուզում հեղինակն ասել սրանով, ինձ համար չբացահայտվեց.....բայց անուամենայնիվ սկզբի հետ ինչ-որ ընդհանուր բան կա, գուցե նաև մտքի շարունակություն...
Երրորդը որպես մտքի շարունակություն թերևս ավելի մոտ է....գեղեցիկ նկարագրված լուսաբաց` նոր սկսվող կյանք, որը մահվան գույժով էր լցվում....
3 հեղինակներին էլ շնորհակալություն...
Էջանիշներ