User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն էր ավելի հոգեհարազատ

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մեմո- Բարեկամ

    7 36.84%
  • Դուռը- ivy

    7 36.84%
  • ***- My World My Space

    5 26.32%
Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ

  1. #16
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած չգիտեմ ինչ գրել......
    Առաջինը` Մեմոն հետաքրքիր էր, սակայն ավարտուն միտք չտեսա... ինքը չավարտվող մի բան հիշեցրեց, որ անգամ պատկերացումդ որևէ ավարտ չի նախատեսում... կիսատ է ինքն իրենով... սկզբի հետ էլ ինչ-որ կարծես անհաղորդ է մնում...
    Երկրորդում լապտերի գոյությունն ինձ անհայտ մնաց... սկզբում լուսը վառվել էր... իսկ այստեղ <<Լամպի լույսը նորից թրթռաց>>, <<թրթռացող լամպը պայթեց>>... հետո էլ միտքը չընկալեցի... թե ինչ էր ուզում հեղինակն ասել սրանով, ինձ համար չբացահայտվեց.....բայց անուամենայնիվ սկզբի հետ ինչ-որ ընդհանուր բան կա, գուցե նաև մտքի շարունակություն...
    Երրորդը որպես մտքի շարունակություն թերևս ավելի մոտ է....գեղեցիկ նկարագրված լուսաբաց` նոր սկսվող կյանք, որը մահվան գույժով էր լցվում....

    3 հեղինակներին էլ շնորհակալություն...

  2. #17
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես մի քվեարկիր, ինքնին հասկանալի կլինի
    Ձեր ասածից կարելի՞ է հետևություն անել, որ Ակումբում գրանցված չգիտեմ քանի հազար անձանցից այն մասը, որոնք չեն քվեարկել նշված տարբերակների օգտին, ընթերցել ու մտովի քվեարկե՞լ են «ոչ մեկը»

  3. #18
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,544
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր ասածից կարելի՞ է հետևություն անել, որ Ակումբում գրանցված չգիտեմ քանի հազար անձանցից այն մասը, որոնք չեն քվեարկել նշված տարբերակների օգտին, ընթերցել ու մտովի քվեարկե՞լ են «ոչ մեկը»
    Ոչ, ինչու՞ միայն այդպես, նրանց մեծ մասը չի էլ կարդացել: Ոմանք էլ գուցե ոչ մեկը չեն հավանել կամ չեն կարողանում կամ չեն ուզում ընտրություն կատարել: Նախագծի մտահղացումը իմը չէ: Ինձ դուր է եկել այն այնպիսին, ինչպիսին կազմակերպվել է նախորդ երեք անգամներում: Ես պարզապես կրկնում եմ: Կոնկրետ իմ կազմակերպած նախագծերում սրանից հետո էլ «ոչ մեկը չեմ հավանել», «բոլորն էլ լավն էին», «դժվարանում եմ ընտրել» կարգի ընտրության հնարավորություններ չեն լինելու: Ներիր, իմ բարեկամ
    Ասեմ, որ ակումբում նման նախագծեր կազմակերպելը մոդերատորների մենաշնորհը չի: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր ուզած նախագիծը կազմակերպել իր ուզած ձևաչափով Այսօր մի անգամ էլ էի ուզում գրել այդ մասին: Ժողովուրդ, մի բան կազմակերպեք, ես էլ մասնակցեմ, էլի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 21:25:

  4. #19
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ (կարծեմ) մտա այս բաժին ու հիշեցի, որ հարգարժան Շ-ից հրավեր էի ստացել մասնակցելու: Ուզում էի նաև հիշել, թե ինչու չեմ արձագանքել: Մի հատ էլ որ կարդացի, հասկացա: Իմը չի: Այնպես որ, Շ ջան, չկարծես, թե անտեսել եմ նամակդ, քավ լիցի:

    Հիմա պատմվածքի մասին: Հեղինակի՝ «սիրով տրամադրած» սկիզբը գորշ, հարյուր անգամ ծեծված թեմայի (արդեն զահլեքս տարած) փակ դռներից մութ սենյակներ մտնելու, փոշի ու կեղտ շնչելու մասին, անխոստումնալից էր: Միակ «զացեպկան», որը ես տեսնում եմ, այդ վերջի կիսահումորային պատառիկն էր, որի վրա, եթե ես լինեի, կկառուցեի իմ շարունակությունը՝ ձեռք առնելով այս կեղտափոշասարսափասհմռկեցուցիչ թեման, որը, ինձ անհասկանալի պատճառներով, զգալի թվով մարդկանց համակրանքն է վայելում: Նշված նկատառումներից ելնելով քվեարկել եմ երրորդ տարբերակի օգտին, որը, սակայն, ավելի կհավանեի, եթե ավելի կծու/երգիծական լինել, առանց արևաշող տարրերի:
    Առաջին տարբերակն էլ հետաքրքիր էր իր հորինվածքի առումով, բայց ինչպես նկատել է MSMW-ը, պարզ չէ, թե ինչ կապ ունի առաջինի հետ: Երկրորդի մեջ դուր եկավ սկզբի ոճին հաամհունչ լինելու փորձը՝ պարզ, միակազմ նախադասությունների միջոցով: (խրթ-մրթ)

    Իմ անձնական կարծիքով, անհաջող/անհամ սկիզբ և գրեթե նույնպիսի շարունակություն: Désolé.
    Պատմվածքներն ընտրողներին կխնդրեի հաջորդ անգամ ընտրել մի քիչ ավելի լայն ստեղծագործության շրջանակներ տրամադրող սկիզբ:
    Քրթ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 17.09.2010, 22:22:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

  6. #20
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,544
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելիներս, շտապեք, քվեարկությանը շատ ժամանակ չմնաց

  7. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,355
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկել եմ «Մեմո» տարբերակի օգտին:
    DIXI
    carpe noctem

  8. #22
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,544
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկության ավարտին չորս օր ժամանակ է մնացել:

  9. #23
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,355
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկության ավարտին չորս օր ժամանակ է մնացել:
    Հլը որ մարտական ոչ-ոքի ա՝ 3-3-3:

    Սկիզբը էնքան կարճ էր... Ժող, հաջորդ անգամ ավելի երկար սկիզբ գրեք, էլի: Եթե ընդունենք, որ պատմվածքը գոնե երկու-երեք մեքենագիր էջ ա, սկիզբը թող գոնե դրա երեսուն տոկոսը լինի, էլի, ոչ թե մի քանի տող: Մեկուկես էջանոց սկիզբը իմ կարծիքով նորմալ ա. էս տեսակ նախագծում շարունակողներին ամեն դեպքում պետք ա, էլի, ինչ-որ սահմանների մեջ դնել. շատ մեծ ազատություն տալը արդեն հետաքրքրությունը սպանում ա: Տրվում ա կոնկրետ խնդիր, ու ինչքան էդ խնդիրը լուծելու գործիքները քիչ ու սահմանափակ են, էնքան լուծումը հետաքրքիր ա լինում, չէ՞ : Առավել ևս՝ արդարացվում ա մի քանի հոգու մասնակցությունը. միշտ էլ հետաքրքիր ա նայել՝ ինչ մոտեցում են ցուցաբերում տարբեր մարդիկ նույն խնդրին, ոնց են «տակից դուրս գալիս», մեկ ուրիշը էդ ի՞նչ ա մտածել, որ քո մտքով նույնիսկ չէր անցել, և այլն: Իսկ սենց, փաստորեն, խնդիր չկա. ինչ ուզում ես՝ արա: ԻՄՀԿ, էլի :
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.09.2010), StrangeLittleGirl (17.10.2010), Բարեկամ (20.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  11. #24
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,544
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք օր է մնացել քվեարկության ավարտին: Ավելի ակտիվ եղեք:

  12. #25
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,355
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեք օր է մնացել քվեարկության ավարտին: Ավելի ակտիվ եղեք:
    Հիմք ընդունելով այն, որ Շինարարը, Բարեկամն ու Ariadna-ն չեն քվեարկել, ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս ամենի մեջ Շինարարի, Բարեկամի ու Ariadna-ի մատը խառն ա :
    DIXI
    carpe noctem

  13. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմք ընդունելով այն, որ Շինարարը, Բարեկամն ու Ariadna-ն չեն քվեարկել, ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս ամենի մեջ Շինարարի, Բարեկամի ու Ariadna-ի մատը խառն ա :
    Հիմք ընդունելով այն, որ սովորաբար նախագծի մասնակիցները ակտիվորեն մասնակցում են թեմայի քննարկումներին ու սկսում են «փնովել» իրենց գրած շարունակությունը, ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս թեմայում յուրաքանչյուր ոք ով քննադատել է շարունակությունները, ալա-բուլա է երևում
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (21.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  15. #27
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,355
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմք ընդունելով այն, որ սովորաբար նախագծի մասնակիցները ակտիվորեն մասնակցում են թեմայի քննարկումներին ու սկսում են «փնովել» իրենց գրած շարունակությունը, ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս թեմայում յուրաքանչյուր ոք ով քննադատել է շարունակությունները, ալա-բուլա է երևում
    Հուսեվ եմ՝ «Վերադարձը» ապահովում է Արսի ու իմ ալիբիները :
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (21.09.2010)

  17. #28
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսեվ եմ՝ «Վերադարձը» ապահովում է Արսի ու իմ ալիբիները :
    բնավ
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (21.09.2010), Նաիրուհի (21.09.2010), Ուլուանա (22.09.2010)

  19. #29
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,750
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է` ոչ մեկ այլևս չի ուզում խախտել համերաշխ Եռյակը

  20. #30
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմք ընդունելով այն, որ Շինարարը, Բարեկամն ու Ariadna-ն չեն քվեարկել, ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս ամենի մեջ Շինարարի, Բարեկամի ու Ariadna-ի մատը խառն ա :
    Իսկ ինձ թվում ա MWMS-ի ու Շինարարի մատն ա խառը: Ավելի ճիշտ՝ ոչ միայն մատը, այլ նաև ստեղնաշարը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •