Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Տեսա՞ր
Ցանկացած դեպքում, կարո՞ղ ես այս թեմայով մեր գրառումները կտրել ու նոր թեմայում դնել, որտեղ ես հայտարարություն կկատարեմ՝ բոլոր հետաքրքրվողների համար:
Եվ ի՞նչ պետք է տեսնեի, միթե՞ իմ գրառումներում որևէ նոր միտք կար, կամ կար մի խոսք, որը նախորդների հստակ տրամաբանական շարունակությունը չէ՞ր
Շարունակում եմ կարծել, որ մրցույթները աշխատելու են առավել ժամանցային ֆորմատում, լուրջ ու որակյալ թարգմանությունները (իրենց նախընտրած ու հոգեհարազատ հեղինակի) մարդիկ անելու են առանց ակումբի մրցույթ անցկացնելու, ակումբն այս պահին նման բարձր պլանկայով մրցույթ անցկացնելու ներուժ չունի, այդ թվում դա կազմակերպելու ներուժ չունես դու, հեչ որ չէ պրոֆեսիոնալ գնահատողների, պրոֆեսիոնալ ժյուրիի բացակայության պատճառով: Ցանկացած նման մրցույթ, որ կկազմակերպվի ակումբում, լինելու է նույն կամ մոտավորապես նույն մակարդակին ինչ նախորդները (իսկ դրանք բավական բարձր մակարդակ են, բայց ոչ պրոֆեսիոնալ մրցույթի մակարդակ):