Ես ասեցի վա՞տ է ստացվում:Ունի շատ ուժեղ ինդիվիդուալ պատկեր, որը բոլոր ֆիլմերում առկա է, լինի ցանցառ կոմեդիա, թե տխուր ֆիլմ: Կներեք բայց ես չեմ տարբերում իր խաղը կոմեդիաներում և մելոդրամաներում, գուցե կոմեդիաներում ավելի շա՞տ է ժպտում:
Չգիտեմ տպավորությունները իր մասին կուտակվել են հիմնվելով մի քանի հանգամանքի վրա. ունենալով բավականին հարուստ ծնողներ ոչ մի ջանք չի կիրառել կինոասպարեզ մտնելու համար ու հենց ամենասկզբից ունենալով լավ դերեր, մեծ քայլերով հաստատվել է Հոլլիվուդում, ուսումնասիրել//ուսումնասիրելը մի քիչ շատ ասեցի
// եմ իրան կադրից դուրս՝ ցանցառ, բառիս ամենաբուն իմաստով, տափակ ամերիկացիների կուռք: Իսկ ֆիլմերը լավն են, նույնիսկ կան շեդևրներ՝ «200-ամյա մարդը», « Ու՞ր են տանում երազանքները», նույնիսկ «Ջումանջին»(իրար հետևից կարող եմ մի քանի անգամ նայել, բայց դա Վիլյամսի շնորքը չէ, ֆիլմն է լավը), իսկ Ալլադինի Ջինի ձայնը Վիլյամսի կատարմամբ ամեն ինչ արժե
, ինքն էլ բարի մարդ
(հետո ինչ որ թմրամոլ է
)
Smokie, եթե տաղանդ է թող գոնե մեկ անգամ խաղա բացասական կերպար, ինչի՞ չի խաղում, իսկ ուրախություն ու տխրություն լավ ցույց տալը դա մինիմալն է դերասանի համար:
Էջանիշներ