Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Համաձայն չեմ, ես կոնկրետ մարդ գիդեմ ազգանունը Կարաքեշիշյան էր, հայկականի հետ ոչ մի կապ չունեցող ազգանուն, լրիվ թուրքական, գնաց փոխեց դարձավ Ադամյան:
Մարդը ապրում է Եվրոպայում, ով իրա ազգանունը կարդում էր թուրքի կամ մի ուրիշ մուսուլմանի տեղ էին դնում, մարդը արդեն զզվել էր, հոգնել էր բոլորին բացատրելուց թե ինքը ովա: Ես լրիվ կողմ եմ որ հայերը վերջապես ազատվեն մեր հետ կապ չունեցող էտ թուրքա պարսկական, արաբա թաթարական ազգանուններից:
Բայց ինձ թվում ա խոսքն այդ մասին չէր, այլ այն մասին էր, որ, ասենք` Սպենդիարյանը դառնում ա Սպենդիարով, Եսիմինչզիբիլյանը դառնում ա Եսիմինչզիբիլաշվիլի եւ այլն:
Իսկ քո ասածին ես կողմ եմ, իհարկե մի քիչ վերապահումներով: Կարա - սեւ, քեշիշ - եթե չեմ սխալվում` քահանա: Իսկ Ադամյանը դրա հետ որեւէ կապ չունի:
Կոնկրետ ես կնախընտրեի, որ մարդ ոչ թե փոխեր, այլ թարգմաներ թուրքերեն ազգանունները, որոնք մինչեւ հիմա էլ շատ տարածված են հայերի մեջ: Իմ ազգանունն էլ ա էդպիսին` պապուս ազգանունը էլի թուրքերեն էր, հայրս ա ժամանակին թարգմանել, ու իրա ազգանունը փոխել էդ թարգմանածով:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ