User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Նրանք

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նրանք

    ՆՐԱՆՔ


    Այդ օրը նա կրկին այցելեց ինձ՝ Մազոխիզմը։ Վաղուց չէինք հանդիպել։ Կարգին կարոտել էինք իրար։ Պարզվեց՝ առանց իրար ապրել չենք կարող։ Նույնիսկ ծիծաղելի է… Սկզբում կարծում էր, թե կվռնդեմ իրեն, ախր վերջին անգամ Օպտիմիզմի ավելը գլխին տալով դուրս էի արել՝ ասելով, որ այլևս երբեք չհանդգնի իր կեղտոտ ոտքերն իմ հոգու շեմքից ներս դնել, քանի որ մինչև կոկորդս կուշտ եմ իր մատուցած արջի ծառայություններից, որ նվազագույն ցանկություն անգամ չունեմ իրեն տեսնելու, և որ շատ հուսով եմ, որ այլևս երբեք չեմ ունենա... Իսկ նա հեռանալիս իր մշտական համբերատարությամբ երեսիս շպրտել էր, որ ես սարսափելի երախտամոռ եմ, և քմծիծաղով ավելացրել, որ դեռ կկանչեմ իրեն, երբ նեղն ընկնեմ, քանի որ առանց իրեն ապրել չեմ կարող... Ես որքան ուժ ունեի՝ հոգուս դուռը շրխկացրել էի վրան՝ մի աննկարագրելի թեթևություն զգալով։ Ես նրա կարիքն այլևս չէի զգում...

    Կանչե՞լ էի արդյոք նրան։ Հը, այդ էր պակաս. նա ինքն էր եկել։ Անպատկառը հեռվից նկատել էր ինչ-որ «մեկի» երկարատև բացակայությունը և որոշել էր, որ ճիշտ ժամանակն է լրացնելու առաջացած դատարկությունը։ Բնականաբար, ներողություն չխնդրեցի, ասենք, նա չէր էլ սպասում. միշտ էլ իմացել է, որ զզվում եմ իրենից և իր ներկայությունը տանում եմ զուտ անհրաժեշտությունից ելնելով։ Ես նրան ներս էլ չհրավիրեցի, բայց նա ճանապարհը լավ գիտեր, և ձևականություններն ավելորդ էին։ Մտավ, բազմեց այն բազկաթոռին, որի վրա միշտ նստում էր այն ժամանակ, երբ մենք անբաժան էինք իրարից…

    Ես երկար ժամանակ լուռ էի, բայց բառերի կարիք չկար. նա միշտ էլ ինձ հասկացել է առանց խոսքի, և դրա համար ես այդ պահին ատում էի նրան...
    - Նա գնա՞ց...,- վերջապես ասաց նա։ Ես փորձեցի նրա բառերի մեջ հեգնանք գտնել, բայց իզուր... դա նրա հնարքներից մեկն էր. չհեգնել այն ժամանակ, երբ ամենաշատն էի սպասում դրան... և երբ ուզում էի հեգնանք լսել։ Երկար ժամանակ ճնշող լռություն էր տիրում, և միայն այդ ժամանակ ես զգացի, թե որքան էի կարոտել այդ լռությանը։ Կյանքիս բոլոր գարշելի հանգամանքներն ու դրվագները անասելի արագությամբ անցնում էին միջովս, և ես դրանից մի դիվային բավականություն էի ստանում։ Նրա գալուց հետո արդեն շատ բան փոխվել էր իմ մեջ, բայց ես, ինքս ինձ խաբելով, դեռ ջանում էի հավատալ, որ նույնն եմ մնացել։ Ասենք, ինքս ինձ խաբեցի, բայց նրան էլ հո չէի կարող. նա գիտեր, որ արդեն իր իշխանության տակ եմ, պարզապես ուզում էր ստուգել, թե ինչ աստիճանի։ Հանկարծ կտրուկ վեր կացավ տեղից ու շարժվեց դեպի դուռը։ Ես ինքս էլ չնկատեցի, թե ինչպես ակամա բռնեցի նրա թևից ու տագնապած քաշեցի դեպի իմ կողմը։ Նա չհակառակվեց, գիտեր, որ այդպես է լինելու։ Վերադարձավ իր սիրած բազկաթոռին ու ավելի ազատ փռվեց վրան։ Արդեն իրեն սեփական տանն էր զգում, ինչպես առաջ էր...

    Ավելացվել է 17 վարկյան անց
    - Դու շատ ես փոխվել այս ընթացքում,- հանկարծ ասաց նա, և ես նրա ձայնի մեջ արդեն հեգնանքի նշույլներ զգացի,- շատ ավելի համառ ես դարձել։ Առաջ երբեք այդպես չէիր վարվի... Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե... լավ, դա արդեն կարևոր չէ։ Բացի դրանից, դու կարծես շատ բաներ մոռացել ես... Չնայած դա բնական է, վերջիվերջո, այնքա՜ն երկար ժամանակ է անցել...

    Նա խոսում էր, իսկ ես ոչինչ չէի զգում, սովորության համաձայն ինչ-որ սուր, ցավոտ ու սրտակեղեք զգացողություններ էի ակնկալում, բայց... դատարկությունից բացի, ոչինչ չկար... Երևի նա արդեն ծերացել է, մտածեցի հանկարծ... կամ էլ ես իրոք փոխվել եմ... կամ գուցե... գուցե պարզապես մոռացել եմ, թե դա ինչպես էր լինում... այդ դեպքում, եթե նա մի քիչ էլ շարունակի խոսել, ես ամեն ինչ կվերհիշեմ, ու այն ժամանակվա պես երանություն կլինի... երանությու՜ն... երանություն մի բանից, որից ուրիշ հանգամանքներում սիրտս կխառներ , որից կնողկայի, կվախենայի ու կխուսափեի, որովհետև իրոք զզվելի է ու սարսափելի։ Բայց այն պահին, երբ նա կողքիս է, ամեն ինչ այլ է... կամ, համենայնդեպս, պետք է այլ լինի... ինչպես որ լինում էր մինչև հիմա, մինչև մեր վերջին հանդիպումը...

    - Մեր միջև ինչ-որ անդունդ կա,- ինչպես միշտ ինձ համար անսպասելի ասաց նա՝ կարծես մտքերս կարդալով,- ես պարզորոշ կերպով զգում եմ դա։ Եվ դա, իհարկե, քեզնից է, որովհետև ես միշտ նույնն եմ, ես երբեք չեմ փոխվում։
    Ես ուզում էի ասել, որ ինձ էլ է մինչև հիմա միշտ թվացել, թե ես անընդհատ նույնն եմ մնում, բայց, չգիտես ինչու, որոշեցի լռել, մի տեսակ խոսելս չէր գալիս։ Երբեք ինձ այդքան անհաղորդ չէի զգացել, այն էլ նրա ներկայությամբ, և դա շատ տարօրինակ էր...
    - Հիշիր մեր նշանաբանը, գուցե դա օգնի,- ասաց նա. ձայնի մեջ մի տեսակ տագնապ կար, որն ինձ համար նորություն էր։

    Ավելացվել է 1 րոպե անց
    Նշանաբանը... այո, ճիշտ է, մենք պետք է որ ինչ-որ նշանաբան ունեցած լինեինք... ախր մեր ընկերությունը չափազանց ամուր էր առանց նշանաբանի լինելու համար... նշանաբանը... շտապ պետք է հիշել, այլապես... այլապես ի՞նչ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե չհիշեմ... այս հարցը ահավոր հետաքրքրություն առաջացրեց մեջս, և ես պատրաստվում էի խորանալ, երբ նորից լսեցի նրա ձայնը.
    - Ի՞նչ, դու նույնիսկ մեր նշանաբա՞նը չես հիշում... դու փորձում ես հիշել, դու ջանում ես, բայց, միևնույն է, չի ստացվում, այնինչ դու դա պետք է անվանդ պես հիշեիր, ինձ տեսնելուն պես այդ բոլորը միասին պիտի անմիջապես մտքիդ գային, բայց դու... դու նույնիսկ ջանքերի գնով չես կարողանում։ Մեր ընկերությունը հենց այդ նշանաբանի վրա է հիմնված, առանց դրա...
    Ես, արդեն զուտ հետաքրքրությունից մեռնելով, անդադար փորփրում էի հիշողությանս ամենախոր ու ամենալքված ծալքերը՝ ջանալով գտնել գոնե որևէ հուշող բան, բայց իզուր...

    - Ես գնում եմ,- կատաղած գոռաց նա։ Ես տեսա, թե նրա աչքերն ինչպես են փայլում վիրավորանքից ու անզորությունից։ Նրա աչքերը... այնքան տգեղ էին ու այնքան զզվելի... իսկ ես մի ժամանակ գերագույն հաճույք էի ստանում դրանց մեջ նայելուց... հանկարծ մի աննախադեպ հակակրանք զգացի նրա ողջ կերպարի հանդեպ։ Միևնույն ժամանակ ապուշ էի կտրել, որովհետև առաջին անգամ էի նրան հավասարակշռությունը կորցրած տեսնում,- դու էլի մենակ կմնաս. քեզնից բոլորը հեռանում են, որովհետև դու...
    - Ես ի՞նչ,- հանդգնաբար գոռացի ես,- դու հեռանում ես, որովհետև ես այլևս քո կարիքը չեմ զգում,- մի անպատմելի թեթևություն իջավ վրաս, և ես, արդեն կարծես ավելի ազատ շնչելով, շարունակեցի,- երևի դրանում վերջնականապես համոզվելու համար ինձ պետք էր քեզ ևս մի անգամ տեսնել... այսքան տարիներ հետո... թե չէ այդպես էլ չէի իմանա, թե ինչ աստիճանի եմ գարշում քեզանից, քո ձայնից, քո տեսքից ու քո... նշանաբանից, որն այդպես էլ չկարողացա հիշել, որի պատճառը ամենայն հավանականությամբ այն նողկանքն է, որ ենթագիտակցաբար միշտ տածել ու տածում եմ դրա նկատմամբ։
    - Ես կգնամ,- շարունակում էր գոռալ նա,- և դու միայն հիմա կհասկանաս, թե ինչ բան է իսկական մենակությունը, որից դու մինչև հիմա խուսափել ես միայն ի’մ շնորհիվ, այո, կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի, հենց միայն այն հանգամանքը, որ դու հիմա նույնիսկ ի’մ կարիքը չես զգում, քեզ հավերժ մենության է դատապարտում... որովհետև դու ուրիշ ոչ ոք չունես...

    - Սխալվում ես։ Կա մեկը, որի կարիքը ես միշտ զգալու եմ։ Նրան ես երբեք չեմ քշում...
    - Դե իհա՜րկե, դրա կարիքը չկա էլ, չէ՞ որ նա ինքն է միշտ հեռանում քեզանից,- չարախնդաց իմ նախկին մտերիմը։
    - Ճիշտ է, նա հաճախ է հեռանում,- հանգիստ շարունակեցի ես,- բայց և միշտ վերադառնում է։ Եվ էլի կվերադառնա, երբ ես պատրաստ լինեմ ընդունելու նրան։ Հենց այս պահին էլ ես արդեն զգում եմ, որ նա մոտենում է... ուր որ է՝ այստեղ կլինի... և ես հուսով եմ, որ մինչ այդ դու արդեն վաղուց այստեղից մաքրված կլինես, և այդ ընթացքում ես կհասցնեմ օդափոխել «սենյակը», ասենք, քո ներկայությունն այսպես թե այնպես արդեն ոչինչ չի փոխում, դու պարզապես գոյություն չունես, դու ոչինչ ես... զրո...

    Ավելացվել է 1 րոպե անց
    *****
    Ես նույնիսկ չնկատեցի, թե նա հատկապես երբ հեռացավ, միայն հիշում եմ, որ Օպտիմիզմի հետ միասին վաղվա պլաններն էինք կազմում ու ծիծաղում, երբ նա խոսքի մեջ հիշեցրեց ինձ, թե մի ժամանակ ինչ տխմար մտքեր էին ինձ երբեմն այցելում հուսահատության պահերին, ինչպես, օրինակ, «ինչքան վատ, այնքան լավ»... Ի՞նչ... Ինչքան վատ, այնքան լա՞վ... դե իհա՜րկե, ախր ինչպես կարող էի մոռանալ այդ բառերը, ո՜նց էի մոռացել... չէ՞ որ հենց դա էր մեր նշանաբանը... ավելի ճիշտ՝ հիմա արդեն միայն նրա... Ես անկեղծորեն զարմացա, երբ Օպտիմիզմն ասաց, որ ես դա հորինել էի իմ հերթական անհաջողություններից մեկից հետո՝ իբր ինքս ինձ մխիթարելու համար... մենք երկուսս էլ լիաթոք ծիծաղեցինք այդ ապուշության վրա... բայց մի րոպե... ինչպե՞ս թե՝ ես էի հորինել... Մազոխիզմը միշտ ինձ հավատացնում էր, որ դա իր պապերից ժառանգած նշանաբանն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, միշտ սրբորեն պահպանվել է. իրենք միշտ հավատարիմ են մնացել դրան ու դեռ ուրիշներին էլ են իրենց ուղու վրա դրել, ինչպես, օրինակ, ինձ նմաններին։ Ես այս ամենը ասացի Օպտիմիզմին, իսկ նա ծիծաղելով ասաց, որ ես միշտ էլ չափազանց վառ երևակայություն եմ ունեցել, որ ինքը այս ամբողջ ընթացքում անընդհատ էլ իմ կողքին է եղել, միայն թե երբեմն ես նրան կարծես չեմ նկատել, որովհետև չափազանց տարված եմ եղել ինչ-որ տարօրինակ մտահղացումներով, և որ Մազոխիզմ անունով մտերիմ ես երբեք էլ չեմ ունեցել...


    19.01.2006
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.01.2007, 21:38: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2013), Ariadna (24.03.2010), CactuSoul (24.03.2010), Jarre (24.03.2010), My World My Space (02.04.2010), Whyspher Whisper (29.03.2010), Արևածագ (24.03.2010), Լուսաբեր (24.03.2010), Հենրիկ Բաբաջանյան (30.04.2010)

  3. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Հրաշալի գործ էր Անահիտ ջան: Զգացմունքները, զգացողություննրն ու մարդու ներքին մտորումները մենակ դու կարաս սենց խորը ու գեղեցիկ ներկայացնել: Կարևորը, որ վերջը լուսավոր էր, Ինձ էլ մի քիչ լույս տվեց, ու լիքը էսթետիկական հաճույք:

  4. #3
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Իրոք լավն էր, Անուկ, ու մի շնչում կարդացվող էր: Շատ յուրօրինակ էր և իմաստալից: Բրավո :bravo :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Ան ջան, շատ լավ էր, ես գիտես որ քմահաճ եմ, ու քիչ ստեղծագործություններ են առաջին հայացքից ինձ ամբողջովին դուր գալիս...իսկ սա շատ ամբողջական էր, բաց տեղ կարծես չլիներ...

    երանի ես էլ քեզ պես մի օր հրաժեշտ տաի նրան վերջնականապես...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  6. #5
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Անուկ ջան, բայց դու ի՜նչ լավ Երևակայություն ունես: Համ էլ ապրես, որ իրան այդ աստիճան ազատություն ես տվել, քանի որ դրա հետևանքով այս ստեղծագործությունն է գրվել: Լավն էր:
    Նոր Սահյանից մի փոքր ոտանավոր կարդացի ու միանգամից այս ստեղծագործությունդ հիշեցի:

    Մի բարակ-բարակ թախիծ,
    Որ բարակ մի ծուխ է կարծես,
    Փռվել է տան կտուրին,
    Կտուրից իջել պարտեզ:

    ՈՒ եկել, եկել, եկել,
    Բացել է դուռն ու մտել ներս...
    Եվ գիտե՞ք ինչ է ասում.
    - Առանց քեզ մեռած եմ, գիտե՞ս...

  7. #6
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Իրոք, որ լավն էր:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  8. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Նրանք

    Անահիտ ջան, իրոք որ, հրաշալի էր գրված… Շատ լավ էիր ներկայացրել: Այնքան լավ, որ կարդալիս ամեն ինչ զգում ես սեփական անձիդ վրա…
    *
    Մտածում եմ՝ կարող ա՞ մի օր գա, երբ ես էլ նման մտքերի առիթ կունենամ… Հիմա ինձ թվում է, որ ոչ: Կարծես թե մենք շատ լավ ենք միմյանց հասկանում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Ես երկրորդ անգամ էի կարդում, բայց էս անգամ լրիվ ուրիշ տպավորություն ստացա: Էն ժամանակ հուզական ոլորտիս վրա էր ազդել, էս անգամ՝ բանական:

  10. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Մազոխիզմի կերպարը դզեց
    Հետաքրքիր տիպ էր երևում…

    Հ. Գ.
    Ան, «Ինչքան վատ, էնքան լավը» իմ հնարածը չէ՞ր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Անահիտ ջան, շատ լավն էր…հետաքրքիր էր ու յուրօրինակ…
    Բայց վերջին պարբերությունն ամենաալավն էր…Համ նշանաբանը,համել ախր ես շատ հավանեցի քո Օպտիմիզմին…
    Ապրես…

  12. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նրանք

    Շնորհակալություն...
    ShowLetter2.gif
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #12
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Կարդացի
    Այնքան լավն էր, որ գովալու կարիք չկա: Ավելի լավ ա քննադատեմ:

    Գրեթե ամբողջ պատմվածքի ընդացքում ես զգացել եմ վերջակետի մեծ կարիք: Տանջվում էի նրա պակասից ու ամեն մեկին հանդիպելուց մի լավ ուրախանում: Հա, կայն բազմակետեր (երկուսի տեղը մի անգամից երեք ), բայց դրանք էլ էին ճնշում խտությամբ ու ոչ ռացիոնալությամբ: Երկար կրկնվող մտքեր…

    Լավ այսքանը, էլ ուրիշ չասեմ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Ան, «Ինչքան վատ, էնքան լավը» իմ հնարածը չէ՞ր։


    Արշա՞կ: Մի՞ թե քեզ թվում է որ գյուտ ես արել: Այս խոսքերը երևի իրենք իրենց ասել էմ այս աշխարհի հավալ կես՝ սխալ օպտիմիստ մազոխիստները:

  14. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Անահիտ ջան, մի անգամ էլ էի կարդացել այս գործդ, ուղղակի չէի արտահայտվել, բայց հիմա հասել է ժամը Լավ ինքնավերլուծական փորձ էր, ինքդ քո մեջ խորացել ու ինքնաբացահայտվել ես... Թող ոչ ոք գլուխ չգովի, թե գրելուց առաջ արդեն գիտի, թե ինչ է գրելու... Մտքերի մեծ մասը ծագում են հենց գրելու պրոցեսի ընթացքում, երբ հասնում ես խորացման այնպիսի մի մակարդակի, որ քո ներսը տեսնում ես դրսից.... Այդպիսի տպավորություն ստացա ընթերցելիս... Շնորհավորում եմ, լուրջ գործ է:

    Հ.Գ. որոշ "հեղինակների" համար՝ փորձեք ինքնաբացահայտվել, վասն հայրենյաց
    Ամեն անգամ, երբ ձեր մոտ անքնություն է ու փորձում եք պարապ ժամանակը լրացնել գրելով, արժե հիշել, որ ցանկացած գրվածք ստեղծագործություն է դառնում ոչ թե այն պահին, երբ դուք այդպես եք որոշում, այլ այն պահին, երբ ընթերցողը հասկանում է, որ առաջ ոչ մի տեղ չի հանդիպել նման ոճի կամ մտքի.... Իսկ երբ անընդհատ կարդում ենք ոմն էակի աչքերի մասին, դա ձանձրալի է....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    Ան կարդալու ընթացքում շարունակ ժպտում էի, ու գիտե՞ս ինչ էի մտածում, թե իրոք ինչքան է ինձ պակասում այդ Օպտիմիզմը: Հետո դեռ կարդալու ընթացքում մտովի փոխեցի վերնագիրն ու վերանվանեցի այն «Ուլուանա-թերապիա»:
    Ապրես, որ կաս ու քո բարի ու դրական էներգիայից երբեմն ինձ էլ ես հասցնում:

  16. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նրանք

    հեհե ինչքան վատ, այնքան լավ հա էլի, իմ կերպարը, ճիշտ և ճիշտ ինքը Գիտե՞ս ես էդ օպտիմիստին էլ դուրս կշպրտեյի, աչքերս չփակլու համար ու կսկսեի կյանքին նայել միայն այսպես անվանված ՝ ռեալիստական աչքերով ապրես

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Պուն Լիմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.09.2011, 18:38
  2. Նրանք խաբել են Մահին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 12.03.2011, 23:26
  3. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  4. Նրանք այնքան փոքր են
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2008, 14:31
  5. նրանք
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.06.2007, 11:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •