Անձամբ ինձ համար դա անչափ տհաճ երևույթ է։ Ընդհանրապես ծխելու երևույթն է տհաճ, աղջկանը՝ առավել ևս։ Չեմ կարծում, թե դրանով պիտի աղջիկը սեքսուալ դառնա։ Չնայած «սեքսուալ» բառը չեմ սիրում, կներեք, երևի այն փոխարինեմ «գրավիչ» բառով։ Դժվար է պատկերացնել, որ ծխող աղջկան համբուրելն ավելի հաճելի լինի, քան չծխողին։ Ու ընդհանրապես այդչափ արհեստական ձևով գրավիչ դառնալն ուղղակի չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Վայ այն կնոջը կամ աղջկան, որ այդ եղանակով պիտի գրավիչ դառնա...electrical_storm-ի խոսքերից
![]()
Գուցե որոշ տղամարդիկ դա սեքսուալ են համարում, բայց իրականում հենց այդպես համարողներից շատ քչերը կուզենային, որ իրենց ընկերուհին կամ կինը ծխեր։
Մի տեսակ խառը գրեցի... չգիտեմ, թե որքանով ճիշտ կարողացա արտահայտել վերաբերմունքս այս հարցի նկատմամբ...![]()
Էջանիշներ