User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր

    ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ԾԱՂԻԿՆԵՐ ՇԻՐԻՆ ԷԲԱԴԻԻՑ


    Նվիրում եմ Գայանե Բաբայանի հիշատակին

    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին: Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում: Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո: Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում: Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել: Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    քաղբանտարկյալ
    «Նուբարաշեն» ՔԿՀ-ից


    Ապրիլի 9, 2010

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (11.04.2010), Kuk (11.04.2010), Legolas (11.04.2010), Norton (11.04.2010), Ժունդիայի (20.08.2010), Հրատացի (12.11.2010), Ձայնալար (11.04.2010), Նարե (11.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •