User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեր նախընտրած սոնետների օգտին

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1- KiLa

    3 10.34%
  • Հեղինակ 2- Հենրիկ Բաբաջանյան

    5 17.24%
  • Հեղինակ 3- My World My Space

    3 10.34%
  • Հեղինակ 4- Հենրիկ Բաբաջանյան

    5 17.24%
  • Հեղինակ 5- Ծով

    18 62.07%
  • Հեղինակ 6- My World My Space

    5 17.24%
  • Հեղինակ 7- Հենրիկ Բաբաջանյան

    4 13.79%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Գրում ենք սոնետ

  1. #31
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծով-ի խոսքերից Նայել գրառումը
    մի տեսակ արհեստականություն կար բոլոր էս ստեղծագործություններում ինձ համար...մանավանդ հինգում, հետո կասեմ ինչու
    Ա՜, ես հիմա ճի՞շտ հասկացա: Ինձ թվում է՝ հա:

    Իրականում Ծովինարի հետ համամիտ եմ արհեստականության առումով, 5-ում էլ զգացել եմ, բայց փորձում էի պարզապես որպես բանաստեղծություն դիտել, հենց այնպես, ինչպես կար, այսինքն՝ առանց հեղինակին իմանալու, ճանաչելու, առանց կանխակալ վերաբերմունքի: Ու էդ առումով ստացված եր սոնետը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.04.2010), Շինարար (16.04.2010)

  3. #32
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ թերահավատորեն եմ նայում «պատվերով» բանաստեղծություն գրելուն, որովհետև կարծում եմ լավ բանաստեղծության համար ամենակարևոր պայմանը ներշնչանքն է: Պատվերով կարելի է հոդված, ակնարկ, էսսէ, ծայրահեղ դեպքում՝ ձոն գրել, իսկ սոնե՞տ... Համենայն դեպս, եթե պատրասրի սոնետ ունենայի, գուցե ես էլ մասնակցեի...Չկար:
    Քվեարկել եմ 5-ի ու 6-ի օգտին: 5 ում պատկերները, համեմատություններն ու փիլիսոփայությունն էին հոգեհարազատ, բանաստեղծությունը հաջող կառուցվածք ունի: 6 ում վերջին երկու տողն ամեն ինչ որոշեցին. «Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
    Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..»

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.04.2010), My World My Space (17.04.2010), Tig (16.04.2010), Շինարար (16.04.2010), Ուլուանա (16.04.2010)

  5. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հենց սկզբից միանգամից 5-րդը դուր եկավ, միտքը էդքան չէ, բայց կառուցվածքով, ասելիքը տեղ հասցնելու առումով, նրանով, որ կարդում ես ու էլի ես ուզում կարդալ, մեջը երաժշտություն կար:
    Լրիվ համաձայն եմ CactuSoul–ի հետ. ինձ էլ է ամենաշատը 5-րդը դուր եկել նույն պատճառով։ Ճիշտ է, միտքն ու թեման իմը չէին, բայց զուտ որպես բանաստեղծություն՝ էնքան լավ էր գրված, որ չկարողացա չգնահատել։ Մեկ էլ «ինքնուս» բառն էր մի քիչ համը հանում. ըստ իս, անհաջող էր ընտրված, ըստ երևույթին, վանկի խնդիր կար, ու այն «ինքնիրեն» բառի փոխարեն էր հանդես եկել՝ փրկարարի տեսքով։ Բանաստեղծական առումով բավական հմուտ է գրված, հասուն։ Ու, իմ կարծիքով, միակն է, որում իսկապես հաջողված պատկերներ կան։

    1–ինը. զուտ սիրո ու կրքի նկարագրությունների վրա հիմնված բանաստեղծություններն առնվազն ինձ համար էնքան ծեծված ու սպառված են թվում, որ էդ թեմայով որևէ հետաքրքի բան գրելու համար, կարծում եմ, չափազանց օրիգինալ է պետք լինել։ Տվյալ դեպքում չտեսա էդ օրիգինալությունը։ Բացի դրանից, հանգերն էլ էին պարզունակ, թեև, ընդհանուր առմամբ սահուն էր կարդացվում՝ չհաշված վերջին տողը. «Կամ ու հոժար քոնն կլինեմ ես»։ Մեկ էլ չեմ սիրում, երբ բանաստեղծությունը գեղեցիկ ու ամպագոռգոռ բառերով չափազանց հագեցած է լինում, բայց դա, իհարկե, իմ անձնական նախընտրությունն է։ Գուցե մեկ ուրիշին հենց դա է դուր գալիս։

    2–րդը դուր գալու առումով ինձ համար երկրորդ տեղում է՝ 5-րդից հետո։ Համ ընդհանուր միտքն եմ հավանում, համ էլ վատ չի գրված։ 5–րդի հմտությունն ու պատկերներն էստեղ չկան, բայց հանգերը վատը չեն։ Մի տեղ էլ հանուն հանգի արված իմաստային զոհաբերություն նկատեցի.
    Մեկը ժպտում է անբասիր, անբիծ՝
    Վշտից խոժոռված դիմակը դեմքին:
    Բերելով խորունկ վիշտ ու ցավ վերքին՝
    Մեկ այլ դիմակ է ժպտում հեգնալից:
    Էստեղ «վերքին» բառն, ըստ իսկ, էնքան էլ տեղին չէ։

    Մի բան էլ ասեմ զուտ անձնական նախընտրությունների շարքից. բանաստեղծության մեջ ինձ ինչ–որ չափով վանում են «Օ՜», «Տե՜ր» կարգի բացականչությունները։

    3–րդն ինձ ավելի շուտ ինչ–որ ավելի ծավալուն գործի նախերգանք հիշեցրեց. ասելիքը մի տեսակ ավարտուն չթվաց։ Բանաստեղծական առումով կգնահատեի միջին. չկային հետաքրքիր պատկերներ, առանձնապես հաջողված հանգեր, բայց ընդհանուր առմամբ սահուն էր, արհեստական «խցկածոներ» էլ չնկատեցի։

    4–րդն էլ վատը չէր, էլի հմուտ էր գրված, հանգերն էլ ընդհանուր առմամբ հաջողված էին, բայց միտքը մի քիչ աղոտ էր, իմ կարծիքով։ Հետո որպես բնության նկարագրություն՝ անձամբ ինձ համար բավանակաչափ հետաքրքիր չէր։ Հա, պարզ է, որ միայն բնության մասին չէր խոսքը, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, մի քիչ թույլ էր։

    5–րդի մասին սկզբում գրել եմ։

    6–րդի հետ կապված իմաստային առումով կասեմ նույնը, ինչ 1–ինի, չհաշված, որ էս մեկում ձևակերպումներն ավելի պարզունակ են։ Բանաստեղծության վերջին երկու տողը հավանեցի.
    Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
    Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…
    Օ՜ֆ, հոգնեցի արդեն, հավեսս էլ փախավ։
    7–րդ. տե՛ս 1-ինի ու 6–րդի մասին գրածներս։ Դե, մոտավորապես նույնը, էլի։ Մեկ էլ առաջին տողի «մի ջերմ սեր» արտահայտության մեջ «մի» բառն աչքի զարնեց՝ որպես «խցկածո»։



    Ոնց որ թե բացասականը մի քիչ շատ ստացվեց ընդհանուր... Հեղինակներ ջան, անկեղծությանս համար ինձ չեք ատի, չէ՞։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.04.2010, 23:47: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.04.2010), CactuSoul (17.04.2010), My World My Space (16.04.2010), Արևածագ (17.04.2010), Շինարար (16.04.2010)

  7. #34
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես համաձայն չեմ, որ պատվերով լավ կամ նույնիսկ հանճարեղ բաներ չեն գրվում. գրվել են, գրվում են ու գրվելու են… Կարծում եմ, որ ստեղծագործող մարդու համար պատվերը: Այս թեմայից դուրս, ֆինանսական խրախուսման մասին նախօրոք տեղեկացվածությունը շատ ուժեղ խթան կարող է լինել: Համոզված եմ, որ ասենք` այս մրցույթում եթե վերջում դրամական պարգև լիներ, շատ ավելի հեղինակներ կարձագանքեին ու ավելի նվիրումով կգրեին: Մեկը՝ ես էդ դեպքում կնախընտրեի ոչ թե մրցույթում հաղորդավարի դերը, այլ մի տասը հատ սոնետ լինելու հավակնող ոտանավորներ կգրեի: Չգիտեմ՝ գուցե իմ չափով եմ չափում, բայց սա իմ կարծիքն է: Կոնկրետ ես եթե մի բան գրեմ, կցանկանամ, որ այն գնահատվի և ինչու՞ չէ, նաև ֆինանսապես: Դե, ակումբում մենք ընդամենը կարող ենք խոսքով, գովեստով գնահատել, ափսոս որ հաղորդավարական էթիկան թույլ չի տալիս կարծիք հայտնել, թե չէ բոլորին էնքան կգովայի, կխրախուսեի

  8. #35
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ընդհանրապես գրական մրցույթի մասին: Բանաստեղծության որակը որոշում է ժամանակը: Հետո ես գիտեմ, որ որոշ ռուսական սայտերում ռեյտինգ են ստեղծում նախորոք պայմանավորվելով իրար հետ մի քանի հեղինակներ: Վստահ եմ, որ մեր ակումբում այդպիսի խախտումներ գոյություն չունեն, այստեղ ամեն ինչ կատարվում է արդարացի: Ինձ դուր եկավ №6 ը, որին ես իմ ձայնը տվի:
    Ին կարծիքով այս սոնետում իմաստը հարթության վրա չէ, այլ տարածական է, ունի խորություն, պրոֆեսիոնալ է կատարված ամեն ինչ:
    № 5ը՝ դափնեկիրը հենց առաջին տողերից թվաց թե հայերեն չէ կազմված.
    Երբ սուրճս սառեց ու ծխախոտս ինքնուս մոխրացավ,
    Սպասումից սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
    Նախկինում ինքնուս բառը օգտագործվում էր որպես ինքնուրյուն ուսուցում, կամ ՝ սերս խենթից իսկական հոգեկան դարձավ,
    Կարող է լինել խենթությունից: Խենթից բառը անձնական գոյական է, օգտագործված է որպես ածական: Եթե հեղինակը հոգեկան բառը օգտագործում է որպես գժվել բառի հոմանիշ, այդ դեպքում ստացվում է՝ գըժից դարձավ իսկական գիժ: Չնայած մարդ կարող է ունենալ նաև հոգեկան հարստություն: Այստեղ ծխախոտ, սուրճ, գինի և շշեր բառերը երիտասարդների վրա ազդել են իրենց մոգեկան ուժով, (փառք Աստծո չկա թմրադեղ բառը) և շահել այդ միավորնրը՝ հիշեցնելով ինչ որ «Գիշերային ակումբ», ոչ թե՝ «Դար»:
    Շինարարին կարող եմ ասել, որ մականունը ունի լիարժեք հիմք և իմաստ՝ ստիպեց մարդկանց ավելի խորը մտածել, որից կշահի միայն հայ պոեզիան: Շնորհակալություն:
    №6ի հեղինակին շնորհավորում եմ և խնդրում ներող լինի, որովհետև հաղթողներին չեն դատում, իսկ ես դատեցի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.04.2010, 23:48: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.04.2010), Շինարար (17.04.2010)

  10. #36
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսամ՝ 5 ի հեղինակը կների այս համարձակությունս, որովհետև անընդունելի եմ համարում ուրիշի բանաստեղծությունները «ռեմոնտ» անելը, բայց տարակարծություններ առաջացրած առաջին երկու տողը մի քիչ ավելի բարեհունչ է այս տեսքով.

    Երբ սուրճս սառեց ու ծխախոտս անհույս մոխրացավ,
    Սպասումից՝ խենթուկ սերս իսկապես հոգեկան դարձավ:

  11. #37
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար ջան, կներես, ես արդեն ասեմ էլի, որ ՀԻնգը ես եմ...
    Այսպես.
    Արևածագ ջան, ինձ պետք չի խորհուրդ տալ բանաստեղծությունը ոնց գրեմ, կներես, բայց դրա կարիքը երբևէ չեմ զգացել, միշտ գրում եմ էն, ինչ զգում եմ..իսկ էս բանաստեղծությունը ամբողջովին շինծու , հորինած սցենար ա՝ հատուկ սոնետի համար, որի պահանջներին կառուցվածքային տեսանկյունից ես կասկած անգամ չունեմ , որ բավարարել եմ...
    ՀԻմա, մրցույթից ընդամենը հինգ ժամ առաջ, դեդլայնից, ես դրեցի ու հորինեցի սա, ոնցոր Եվրատեսիլի համար երգ կհորինեն...ընտրեցի հենց էն բովանդակությունը, որ և՛ դուր կգա, և ոչ, բայց որպես բանաստեղծություն կգրավի...
    երբ ես ուղարկում էի ոտանավորը Շինարարին, վերջում ՀԳում գրել եմ, որ ես սա հորինել եմ, մեջը մի կաթիլ անկեղծություն չկա, ու գրել եմ, որ ինձ մի բան ա հետաքրքիր, մրցույթից հետո կասեմ...

    Կակտուսոուլը շատ լավ ընկալել ա էն, ինչ ես արել եմ...այսինքն ձևը, որ ընտրել եմ էն իմաստով, որ միտքը կարող ա դուր չգա, բայց որ կկարդացվի, դա հաստատ...
    ԵՍ ինձ դրել եմ տղա հերոսի տեղում, որն իբրև թե սեր ա կորցրել, իրան տվել ա գինուն, ու շշերի մեջ պարփակում ա իր տխրությունը ու փորձումա մոռանալ ոնց հաճախ լինում ա,հետո առավոտյան որոշում ա նոր կյանք սկսի, բաաց երկինք, պարզություն և այլն, էն էլ չի ստացվում, վրա ա գալիս գիշերը ու ինքը էլի կորում ա.... այսինքն սա ոչ թե գիշերային ակումբներում ժամանակ անցկացնելու մասին ա, այլ սովորական մարդու, ով փորձում ա ընկերական բոհեմի հետ մոռանալ իր ցավը... գինետուն-գիշերային ակումբ դրանք տարբեր բաներ են, կարծում եմ, այլապես Ռեմարկյան հերոսները, որ առավոտից իրիկուն ռոմ են խմում կյանքի իրական ու խորը հերոսների փոխարեն, կլինեին պրիմիտիվ հարբեցողներ...
    մյուս ոտանավորները ես չեմ հավանել, որովհետև ինձ համար կլիշեներ էին...
    իմը չեմ հավանել, որովհետև արհեստական ա ու հատուկ բառեր ունի ընտրված...սուրճ, ծխախոտ, շշեր, ինքնուս նույնիսկ, և՛ հարազատ, և՛ բարկացնող, բայցև ստիպող, որ ախպերս, դե՛ քվեարկի ինձ...
    էդ տեսանկյունից իմ սպասումը արդարացավ...ու ստացվեց հատուկ կաղապարում, ձևաչափով, հանգերի, կներե՛ք, բայց քիչ թե շատ վարպետ Ծովը «խաբեց» ժողովրդին... Ինձ հետաքրքիր էր, ու ե սշատ ուրախ եմ, որ հաղթել եմ...շնորհավորեք էլի, լավ էլի
    Հ.Գ. Շնորհակալություն բոլորին ու հատկապես Շինարարին...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 17.04.2010, 12:18:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.04.2010), Ariadna (17.04.2010), Tig (19.04.2010), Դատարկություն (17.04.2010), Երկնային (17.04.2010)

  13. #38
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծով ես էլ գիտեմ տղայա գրողը, Շինարարին ասում եմ հաստատ դու ես, ինքն էլ, թե ես իրավունք չունեմ Ճիշտա հետո մտքովս անցավ, որ կարողա Գալաթեանա գրել, մտափոխվեցի, որ տղա կարողա լինի... լավ, ինչևէ, ամեն դեպքում քեզնից հաստատ չէի սպասում: Քո գրածները մի քիչ այլ ոճի մեջ են միշտ, դրա համար:
    Դե ես մասնագետ չեմ սենց բաներում, կարդում եմ ուղղակի սիրողական մակարդակով ու վերլուծել կամ քննարկելը ինձ համար չի, բայց ասեմ, որ հաճելի էր ամեն անգամ ես թեմա մտնելիս կարդալ: Դե էն սիրո, մշտական սպասումների, կարոտի մասին գրվածքները ինձ մի տեսակ չեն ձգում, երևի կյանքում լրիվ էտ առումով բավարարված եմ դրա համար

    Դե, ընդունիր շնորհավորոնքներս
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.04.2010, 23:49: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծով (17.04.2010), Շինարար (18.04.2010)

  15. #39
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծով դեմք ես Ասեմ, որ բանաստեղծությունները կարդացել եմ մեկ անգամ, իրար հետևից, մի շնչով, ժամանակ չունեի, ու միանգամից քվերակել եմ 5-ի օգտին։ Ինձ հոգեհարազատ էր մի տեսակ (արա դե հերիք ա էլի էդ ձեր նեյրոլինգվիստիկ միջոցները կիրառեք ), մնացածը բոլորը նույն շաբլոնի տակ էին, բայց հիանում եմ բոլորով, ես էդքան էլ չէի գրի, դրա համար չեմ էլ փորձել
    When life gives you lemons, make lemonade

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.04.2010), Ծով (17.04.2010), Շինարար (18.04.2010)

  17. #40
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամաբանությունն ինձ հուշում էր, որ ստեղծագործական մրցույթների մեջ պրովոկացիոն տարր կա, ու ոչ մի դեպքում չի կարելի տրվել մասնակցելու գայթակղությանը:
    Ծովի հայտարարությունից հետո հասկացա, որ քվեարկությանն էլ չարժե մասնակցել:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (17.04.2010), Ծով (17.04.2010)

  19. #41
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ նշեմ, որ Ծով, ահավոր բարկացած եմ, քանի որ մի երկու ժամ է մնացել գաղտնազերծելուն, ինչ էլ բառ ա, գրառումդ չեմ ջնջում, էլ իմաստ էլ չունի, բայց խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացումով
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամաբանությունն ինձ հուշում էր, որ ստեղծագործական մրցույթների մեջ պրովոկացիոն տարր կա, ու ոչ մի դեպքում չի կարելի տրվել մասնակցելու գայթակղությանը:
    Ծովի հայտարարությունից հետո հասկացա, որ քվեարկությանն էլ չարժե մասնակցել:
    Ինչու՞, արևածագ ջան, կպարզաբանե՞ս ասածդ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (17.04.2010)

  21. #42
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այժմ ներկայացնում եմ, թե որ սոնետի հեղինակը ով է: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար և հրավիրում մասնակցելու նոր նախագծին՝ Թարգմանչաց մրցույթ. համար 2
    Հեղինակ 1- KiLa
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 2- Հենրիկ Բաբաջանյան
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 3- My World My Space
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 4- Հենրիկ Բաբաջանյան
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 5- Ծով
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 6- My World My Space
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 7- Հենրիկ Բաբաջանյան
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.04.2010, 23:50: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում

  22. #43
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, նման բան չէի սպասում... ես ընդամենը քննարկման ժամանակ ուզեցի լինել անկեղծ...այդքան բան, մրցույթին մասնակցելը սադրանքի փորձ չէր . իմ իրավունքն էր և իմ ցանկաությունը...գրված էր գրել սոնետ...ես գրել եմ սոնետ...հետո վերլուծում էի բացի կազմվածքից ինչ ա պարունակում սոնտեը...ոնցոր յուրաքնչյուր մարդ, երբ քննադատում և կարծիքն ա ասում...
    էնպես որ պրովոկացիա չէր...
    բայց, որ ռեալ ուզում էի ստուգել, թե արդյոք հենց միտքն ա կարևոր, թե ձևը, հակսացա, որ մրցույթի գուցե պահանջը թելադրում էր, որ կարևորվի ավելի շատ ձևը...
    Շինարա՛ր ջան, կարդա և կտեսնես, որ գրված է, քվեարկությունից հետո հեղինակները գաղտնազերծվելու են, ես կարծեցի զուտ թափանցիկ քննարկման համար դեռ չես ասում անունները, բայց ես քննադատության և քննադատելու հետ գրեթե խնդիր չունեմ և՛ իմ հասցեին , և՛ որ ինքս քննադատեմ, դրա համար ինքս խոստովանեցի...չէի կարծում, որ դրան ժամանակ կա դրված...թե չէ էի անի, պարզապես ցանկություն կար ասված մտքերին պատասխանելու, բացի այդ արդեն ամեն ինչից անկախ կարծում եմ արժեր ազատ քննարկում ծավալել և ոչ թե կենտրոնանալ, թէե ով ինչի, ոնց ինչի մասին գրեց...
    իսկապես կներես, Արևածագ ջան դու էլ...ես չեմ «ղժացել», ես պարզապես փորձում էի հասկանալ արդյոք ինչն ա, որ կգրավի քվեարկողին...
    իսկ այսուհետ ես իհարկե էլի գրելու եմ էն , ինչ կա ու կուզեմ...երբ ,մարդը սցենար ա գրում, էլի հորինում ա, ստեղծագործությունը ինքնակենսագրական չի կամ էմոցիաների արտահայտման միջոց միայն, բայց լրիվ այլ բան ա, երբ մարդը հատուկ նստում ա մի հատ քառակուսի գծում ու բառերը սիրուն ու համահունչ դասավորում....ես ադա էի ուզում հասկանալ...արդյոք ինչպես ա ընթերցողը ընկալում գրվածը...ու ինչի ա ինձ դուր եկել Կակտուսոուլի խելացի մոտեցումը էս հարցին...մարդը ընտրել ա սոնետ, բայց ոչ ստեղծագործություն իրականում, որովհետև ասաված էր գրում ենք սոնետ...
    Հենրիկ Բաբաջանյան ջան, ես անկեղծ ասեմ, որ զարմացած եմ, ուղղակի հիանալ կարելի ա Ձեր քառյակլներով ու այլ շատ ստեղծագործություններով, բայց մրցույթի համար նախատեսվածը զգալիորեն տարբերվում ա էն ամբողջ ստեղծածից, որ դուք ունեք...
    պետք չի տենց ծանր տանել էս ամեն ինչը...էս էմմիությունները մեզ խանագարում են..մրցույթ ա եղել, կեցցե՛ Շինարարը, ամեն մեկն իր ձևով հաճույք ա ստացել, ավարտվել է, քննարկում ենք, ոչ մի խնդիր...ինձ էլ կներե՛ք, որ անկեղծացա...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.04.2010, 00:26: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2010), CactuSoul (18.04.2010), Արևածագ (18.04.2010), Շինարար (17.04.2010)

  24. #44
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավ, նախ սկսեմ նրանից, որ շնորհավորում եմ հաղթողին: Ծով, ապրես, չնայած ասեմ, որ չեմ հավանել.....
    երկրորդ, իմ գրածներին խնդրում եմ լուրջ չնայեք, առաջին անգամ կյանքում գրել եմ ֆոռմայի մեջ ինչ-որ բան: Ի սկզբանե չեմ ընդունում էդ չափված-ձևվածությունը:
    երրորդ, խոստովանում եմ, որ սոնետն իմ խելքի բանը չի: ես սովոր եմ ազատ գրելաոճին:
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 18.04.2010, 00:00:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2010), CactuSoul (18.04.2010), Ծով (17.04.2010)

  26. #45
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Ութերորդ սոնետը և դրա հետ կապված բոլոր քննարկումները հեռացվել են թեմայից: Մրցույթի անցկացման կարգի հետ կապված ձեր առարկությունները կարող եք արտահայտել Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) թեմայում: Հայցում եմ բոլոր մասնակիցների ներողամտությունը:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.04.2010)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 193
    Վերջինը: 27.12.2012, 13:51
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •