Jarre ջան, իհարկե իմ ասածները չափազանցություն են և չեմ համարձակվի վիճել, սակայն հարկ եմ համարում կետ առ կետ անդրադառնալ գրառմանդ…
Jarre ջան, պատմական տեսանկյունից Ավետարանի տեղեկությունները հիմք ընդունել չի կարելի քանի որ դրանք նախ անմիջական աղբյուրներ չեն և որևէ պատմաբան դրանք վկայակոչել չի կարող… մինչդեռ քո նշած ժողովուրդների ու պետությունների մասին կարելի է իմանալ հենց իրենցից… շումերների ու աքքադների մասին՝ իրենց պնակիտներից, պարսիկների մասին, պարսկական արձանագրություններից ու պատմիչներից, Եգիպտոսի ու նրա փարավոնների՝ հենց եգիպտական արձանագրություններից, գտածոներից ու պատմաճարտարապետական կառույցներից… սրանք ոչ միայն ավելի ճշգրիտ են այլ նաև օժտված են իրեղեն ապացույցներով … էլ չեմ ասում հռոմեական ու հունական կայսրերից… այս ժողովուրդները գրական/պատմական ժառանգություն թողնելու մեջ ժլատություն չեն արել… այնպես որ չարժե այս ժողովուրդների մասին գաղափար կազմել ավետարանով, դա առնվազն ապակողմնորոշող է…
Գիտության տեսանկյունից ևս այն չի կարող արժանահավատ լինել քանի որ, նորից կրկնեմ, այն որևէ գիտելիք չի ապահովում… օրինակ Պյութագորասը, Պլատոնը, Արքիմեդը և շատ ուրիշներ մինչև այսօր դասագրքերից չեն անհետանում քանի որ նրանց աշխատությունները հիմքն են այսօրվա գիտության և սա դեռ Քրիստոսից առաջ… էլ չավելացնեմ եգիպտական ու պարսկական, ասորական ոի միջագետքյան ամբողջ ժառանգությունը…Գիտական տեղեկություններ։ Ջրի շրջանառության, վարակիչ հիվանդությունների տարածման, մարդկային դիակների և սատկած անասունների մարմինների հետ վարվելու, Երկիր մոլորակի ձևի մասին Աստվածաշնչում գրված տեղեկությունները ճշգրիտ են։ Ավելին՝ այն ժամանակ լայն տարածում գտած սխալ պատկերացումները չեն ազդել Աստվածաշունչը գրողների վրա։
Jarre ջան, այդպես չէ… հայ ժողովրդի մասին որևէ բան ճշգրտորեն գրված չկա… հայ ժողովրդի մասին տեղեկություններ կան համարյա բոլոր ժողովուրդների պատմագրություններում բացի Ավետարանից… սա թերևս ժխտել հնարավոր չի… ժողովուրդների մշակույթը իմանալու և ուսումնասիրելու ամենալավ աղբյուրները, պատմագրությունն է, հնեաբանական գտածոները և նրանց առասպելաբանությունը… դժբախտաբար Ավետարանն այստեղ ևս մեզ շատ բանով օգնել չի կարող…Աստվածաշնչում ճշգրտորեն ներկայացված են նաև տարբեր ազգերի մշակույթները և սովորությունները։
Կարո՞ղ ես ասել, ինչո՞վ են անհեթեթ կամ անհավատալի Աստվածաշնչում գրված այս տեղեկությունները։
Բիզնեսի հարցում միակ ներդրումը որ կա դա այն է որ նվիրատվության դեպքում հարկերից կարելի է խուսափել, կամ եթե կրոն հիմնես ու եկամուտդ լինի նվիրատվությունը, ապա հարկեր կարող ես չվճարել… սրանից բացի ուրիշ ոչ մի ներդրում բիզնես աշխարհում ավետարանը չունի… ինչ վերաբերվում է "աշխատասիրության, ընտանեկան կյանքի, ընկերների և այսպիսի այլ լուրջ հարցերի մասին Աստվածաշնչում գրված խորհուրդները ու պատմությունները շատ գործնական են ու կիրառական" -ին ապա աշխարհի բոլոր քաղաքակրթությունները ավելի գործնական ու մանրամասն նկարագրություններ ունեն այդ մասին և շատ ավելի կիրառելի… Խորհուրդ կտամ Եզոպոսի առակները կարդալ՝ Քրիստոսից 600 տարի առաջ է գրված… կտեսնես որ շատ ավելի կիրառելի և ուսանելի է քան ավետարանական պատմությունները… էլ չեմ նշում նաև նրանից առաջ եղածները… հին հունական լեգենդներն ու առասպելներն իրենց տեսակի մեջ շատ ավելի դաստիարակչական և ինֆորմատիվ արժեք են պարունակում քան ավետարանը… դժբախտաբար…Գործնական արժեք։ Աստվածաշնչի խորհուրդները գործնական են ժամանակակից մարդու համար։ Օրինակ՝ բիզնեսի և գործարքային հարաբերությունների, աշխատասիրության, ընտանեկան կյանքի, ընկերների և այսպիսի այլ լուրջ հարցերի մասին Աստվածաշնչում գրված խորհուրդները ու պատմությունները շատ գործնական են ու կիրառական։ Այս առնչությամբ մի դասախոս, որը ԱՄՆ–ում բավականին հայտնի մարդ է (William Lyon Phelps) ասել է. «Ես համոզված եմ, որ Աստվածաշնչի գիտությունը, առանց բարձրագույն կրթության, ավելի մեծ արժեք ունի, քան բարձրագույն կրթությունը առանց աստվածաշնչյան գիտելիքների»։
Աստվածաշունչը շատ հետաքրքիր է նաև օրենսդրության և իրավունքի տեսանկյունից։ Շատ մեծ նմանություններ կան Մովսիսական օրենքի և ժամանակակից շատ պետությունների Սահմանադրությունների միջև։ Իհարկե կան նաև տարբերություններ։
Գալով օրենսդրությանը, խորհուրդ կատայի նայել Համմուրաբիի օրենքները որոնք գրվել են Քրիստոսից մոտ 1700 առաջ և շատ ավելի օրենքներ կան քան մովսեսի տաս պատվիրանների և ամբողջ ավետարանի մեջ… սա ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ աչքի անցկացրու և կհամոզվես…
Այս դեմքերն իհարկե հեղինակություն են ինձ համար և նրանց աշխատբություններն ու գրական ժառանգությունը այսօր մեր կրթության և մժակույթի գոհարներից են մինչդեռ ավետարանը մնում է կրոնական գիրք որին կարող ես կամ հավատալ, կամ էլ ոչ, դրանից էական ոչինչ չի փոխվի…Mephistopheles, իսկապես կան շատ մարդիկ ովքեր ունեն նմակ կարծիք։ Բայց շատ են նաև հակառակը մտածող մարդիկ։ Նաև հաշվի առ, որ քո նշած «բոլորի» մեջ չեն մտնում հետևյալ «աննորմալները»
Իսահակ Նյուտոնը՝ : “I find more sure marks of authenticity in the Bible than in any profane history whatsoever.” (Two Apologies, հեղինակ R. Watson, Լոնդոն, 1820 թ., էջ 57)
«Աստվածաշնչի արժանահավատ լինելու մասին ես ավելի շատ փաստեր եմ գտել, քան ցանկացած աշխարհիկ այլ գրքերում գրվածների մասին»։
Մոհանդաս Գանդին՝ «Եթե ձեր և իմ երկրները կիրառեն Քրիստոսի լեռան քարոզը, մենք կլուծենք ոչ միայն մեր երկրների խնդիրները, այլև ամբողջ աշխարհի»։ (Այս խոսքերը նա ասել է բրիտանացի մի պաշտոնյայի)
Թոմաս Ջեֆերսոնը՝ «Աստվածաշունչ ուսումնասիրելը մարդուն դարձնում է ավելի լավ քաղաքացի.... Աստվածաշունչը մարդկանց դարձնում է լավը»։
Աբրահամ Լինքոլնը՝ «Աստվածաշունչը մարդուն տրված մեծագույն պարգևն է»։
Չարլս Դիկնեսը՝ «Աստվածաշունչը երբևէ գոյություն ունեցող լավագույն գիրքն է, որովհետև այն սովորեցնում է լավագույն դասերը, որոնցով կարող է առաջնորդվել ցանկացած մարդ»։
Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (ազգանունին մի խաբվի)՝ «Որքան բարձր է մարդկանց ինտելեկտուալ աճի մակարդակը, այդքան ավելի շատ նրանք կօգտագործեն Աստվածաշունչը որպես հիմք և գործիք կրթության հարցում»։
Հայնրիխ Հայնեն՝ «Իմ իմաստությամբ ես պարտական եմ ընդամենը մի գրքի։ Գրքի՞։ Այո՝ հին գրքի, որը հասարակ է, պարզ, ինչպես բնությունը և կենդանի ինչպես բնությունը։ Այդ գրքի անունն է՝ Աստվածաշունչ»։
Էս մարդկանց արտահայտած որոշ մտքերի ես ինքս համաձայն չեմ, ուղղակի ասածս էն ա, Մեմֆ ջան, որ ամեն ինչ տենց կատեգորիկ ու միանշանակ չի, ոնց ներկայացնում ես![]()
Ես էլ ուզում եմ Մարկ տվենից մի լավ մեջբերում անել… Աստվածաշնչում ինձ ավելի շատ անհանգստացնում է այն ինչ հասկանում եմ քան թե այն որ չեմ հասկանում It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand.
Ավելի լավեր էլ կան, բայց որ մեջբերեմ հերիտիկոսության համար կարգելափակվեմ
Էջանիշներ