User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան հետդ ամբողջությամբ համաձայն եմ։ Եթե Աստվածաշունչը լիներ գիտական ձեռնարկ բնականաբար պետք է պահանջեիր այդ բոլոր բացատրությունները։ Բայց եթե սա երեք հազարամյակ առաջ է սկսվել գրվել, գրվել է կրոնական գրքում և այն ժամանակվա պատկերացումներին հակառակ տվել է ճիշտ նկարագրություն, արդյո՞ք դա արդեն զարմանալի չի։
    Զարմանալի է: Բայց մի դեպքում դու լուռ հավատում ես, որ շրջանագիծ ասելով նկատի է ունեցել հենց գնդաձև կառուցվածքը, այսինքն երկիր մոլորակի երկրաչափական տեսքը, իսկ մյուս դեպքում սկսում փորփրել ու ենթադրել, որ գուցե բոլորովին այլ բան է նկատի ունեցվել, քանի որ շրջանագիծն ամեն դեպքում լիարժեք չի բնութագրում երկրի երկրաչափական կառուցվածքը, փոխարենը հնարավոր է, որ նկարագրի հազար ու մի ուրիշ պատկեր: Ու ենթադրելով բոլորովին չես բացառում, որ հենց երկրի իրական երկրաչափական պատկերն է նկատի առնվել, որովհետև դա հնարավոր տարբերակներից մեկն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (11.04.2010), VisTolog (05.02.2013)

  3. #2
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒզում եմ անդրադառնալ Հին Ուխտից, Հեսույի գրքի 10.12 խոսքին ուր ասվում է տիեզերական նշանակության հրաշքի մասին։Հեսուն թշնամիների հետ կռվելիս, խնդրում է Տիրոջը, որ կանգնեցնի Արեգակին։

    12Այն օրը, երբ Տէր Աստուածը ամորհացիներին մատնեց իսրայէլացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբաւոնում, եւ նրանք ջախջախուեցին Իսրայէլի առաջ, Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»։ 13Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է «Ուղիղի» գրքում։ Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օրվա չափ։ 14Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը,

    Գուցե շատերը թեթև ժպտան այս խոսքի վրայով, սակայն նայենք մեզ հայտնի փաստերին։Ամեն դեպքում Հեսուի գրքում նկարագրվող դեպքի վերաբերյալ աստղագիտությունը պահանջում է փաստեր իսկ պատմությունը հավաստում է, որ դեպքը իսկապես իրողություն է։
    Ամերիկացի պրոֆեսոր Տոտտենը շատ մանրամասն ուսումնասիրել է այդ դեպքը աստղագիտության տեսանկյունից և արդյունքները ներկայացրել է մաթեմաթիկական հաշվարկների տեսքով։ Պարզվում է, որ մեկից ոչ ավել անգամ Արեգակը Լուսինն ու երկիրը գտնվել են այն դիրքում, որը պտկերված է Հեսուի գրքում՝
    «Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»։
    Իր հաշվարկներում ընդգրկելով Հսուից մինչև մեր օրերի ջամանակգրությանը պրոֆեսորը հայտարարում է ՙԱնհնար է չգալ այն եզրակացության, որ մի ամբողջ օր ՝ գրեթե 24 ժամ ավելացված է համաշխարհային ժամանակագրությանը՚։
    Գիտնական ե. Մենդերը նույնպես հրատարակել է աշխատություն այդ առիթով։ Նա որոշել է այդ օրվա ժամը և կոնկրետ այն վայրը որտեղ որ պետք է գտնվեր Հեսուն, երբ կատարվել է այդ հրաշք դեպքը։
    Պրոֆեսոր Տոտտինի հաշվարկները վկայում են ՝ ՙՉնայած որ համաշխարհային պատմությանը ինչ որ եղանակով ավելացվել է 24 ժամ Բայց Հեսուի բաժինը կազմում է 23 ժ 20 ր.
    ինչպես որ ասվում է Կտակարանում ՝ոչ թէ ուղիղ մեկ օր այլ մեկ օրվա չափ՚։
    Հիմա նայենք, թէ դեպքի առիթով ի՞նչ են ասում այլ հին ազգերը։
    երեք հին պետությունների՝ Հույների, եգիպտացիների ու չինացիների պատմական գրություններում պահպանվել են նյութեր այս առիթով։ Բոլոր նրանք ունեն վկայություն մի անսովոր երկար օրվա մասին։

    Հերովդես ՙպատմահայրը՚ Քրիստոսից 480 տարի առաջ պատմում է, որ մի քանի եգիպտացի քրմեր իրեն ցույց են տվել գրություններ 24 ժամից շատ ավել երկար օրվա մասին։։
    Հին չինական գրություններում ուղղակիորեն նշվում է, որ այդ դեպքը պատահել է ԻՕ կայսեր օրոք ։
    Չինական ծագումնաբանական ցուցակների վկայությամբ, այդ կայսրը թագավորել է հենց Հեսուի ժամանակաշրջանում։
    Բնիկ մեքսիկացիները, մինչև եվրոպացիների ներխուժումը հասել էին բարձր զարգացվածության և նրանց հին գրվածքներում կա այս նախադասությունը ՙՙԱրեգակը կանգնել էր անշարժ մի ողջ օր՚։ և դա եղել է ՙ յոթ ճագար՚ կոչվող տարում։ՙ Յոթ ճագար՚ կոչվող տարին ճիշտ և ճիշտ համընկնում է Հեսուի կառավարման տարիների հետ։
    Այսպիսով մենք ունենք իրարից անկախ մի քանի աղբյուրների վկայություն Սուրբ գրվածքների ճշմարտացիության վերաբերյալ ՝ հունական եգիպտական չինական և մեքսիկական։ Այս կարգի խմբի վկայություն հետ անկարելի է հաշվի չնստել։
    Օգնություն ՝ http://unseal.narod.ru/sun1.htm կայքից՜
    Վերջին խմբագրող՝ Vook: 18.04.2010, 19:48:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.08.2010), Freeman (01.07.2010), Inana (26.07.2010), Ավետիք (28.05.2012), ՆանՍ (02.09.2010)

  5. #3
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած՝ էս նյութը պատրաստվում էի տեղադրել «Քննարկումներ Աստվածաշնչից» թեմայում, բայց քանի որ թեմայի հեղինակը նշել էր, որ քննարկումներին պետք ա մասնակցեն մենակ Աստվածաշնչի հեղինակությունն ընդունողները, ամենահարմար թեման որ գտա, սա էր:


    «1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ 3Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ 4Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։»

    Արեւելյան իմաստությունն ասում է. «Ինչքան ուզում ես ասա՝ «հալվա», «հալվա», միեւնույն է, բերանդ չի քաղցրանա»: Ինչքան ուզում ես ասա. «Թող լույս լինի», լույս չի լինելու: Նույնիսկ եթե դու հենց ինքը՝ ամենակարող Աստվածն ես: Մի հասարակ պատճառով. անհրաժեշտ է լույսի աղբյուր: Արարման սկզբից չէր անցել նույնիսկ 3 օր, երբ իմաստուն Աստվածը վերջապես գիտակցեց դա: Եվ, на всякий случай, ստեղծեց լույսի միանգամից երկու աղբյուր՝ արեւն ու լուսինը:
    Միառժամանակ մի կողմ թողնելով առողջ բանականությունը, ընդունենք, որ Աստվածը ինչ-որ հրաշագործ կերպով հաջողացրեց ստեղծել լույս, որն ինքնըստինքյան լուսավորում էր, արեւից անկախ: Բայց այդ դեպքում ո՞ւր է այդ լույսը «քշվում» գիշերվա կողմից: Եթե այն գոյություն ունի, ապա պետք է գոյություն ունենա հավիտյան, լինի մեզ մոտ, մեր շրջապատում, այլ ոչ թե վազի արեւին զուգահեռ:
    Աստված տեսավ, որ լույսը լավ է: Ընդհանրապես անհասկանալի է, թե այդ լույսն ինչու նրան այդքան դուր եկավ: Մի՞թե նա խավարում ավելի վատ է տեսնում: Մի՞թե նա չէր կարող ստեղծել այնպիսի մարդկանց ու կենդանիների, որոնք նույնպես խավարում հրաշալի կտեսնեին:

    «5Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։ »
    Հետ վերադարձված առողջ բանականությունը կամացուկ շշնջում է մեզ. մի՛ հավատացեք այս ստին: Չի եղել ո՛չ առավոտ, ո՛չ երեկո, ո՛չ էլ օր: Որովհետեւ չի եղել արեւածագ ու արեւամուտ /քանի որ դեռ արեւը ստեղծված չէր/: Օրվա ժամը հնարավոր էր որոշել միայն ժամացույցով: Եթե, իհարկե, Աստվածը գլխի ընկներ այն ստեղծել:



    Հ.Գ. Նյութը հանդիսանում է թարգմանություն Դավիդ Նայդիսի «Աստվածանչյան ճշմարտություն» գրքից:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (26.07.2010), Leo Negri (05.09.2010), Mephistopheles (28.07.2010), VisTolog (31.08.2010), Աբելյան (30.08.2010), Շինարար (26.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բողոքի գիրք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 672
    Վերջինը: 11.11.2018, 19:11
  2. Java-ի գիրք
    Հեղինակ՝ shgalex, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.08.2008, 08:09
  3. Գիրք կարդում եք
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2007, 17:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •