Ինչի՞ վրա է «հիմնված» երկիրը
Ե՞րբ է բացահայտվել այն փաստը, որ երկիրը գտնվում է բաց տարածության մեջ։ Ե՞րբ է այս գաղափարը դարձել ապացուցված փաստ և ե՞րբ է այն դարձել համատարած կարծիք։ Երևի բոլորդ էլ կհամաձայնվեք, որ ոչ 3.500 տարի առաջ։
Իսահակ Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի մասին հրատարակվեց 1687 թվականին։ Իսկ մինչ այդ համատարած կարծիքները սկզբունքորեն նման էին Հնդիկների տեսությանը։ Ըստ դրա երկիրը շատ հիմքեր ուներ, որոնք հիմնված էին մեկը մյուսի վրա։ Տարածված կարծիք էր, որ երկիրը կանգնում է չորս փղերի վրա, փղերը՝ կրիայի, կրիան՝ օձի, իսկ օձն էլ լողում էր տիեզերական ջրերում։
Մ.թ.ա. 5–րդ դարի հույն փիլիսոփա Էմպեդոկլը (Empedocles) կարծում էր, թե երկիրը գտնվում է մրրիկի վրա և հենց այդ մրրիկի շնորհիվ էլ շարժվում են երկնային մարմինները։
Շատ հարգված էր նաև Արիստոտելի կարծիքը։ Արիստոտելը ընդունում էր, որ երկիրը կլոր է, սակայն նա հերքում էր այն գաղափարը, թե երկիրը չունի հիմքեր՝ ոչնչից կախված չէ։ Իր՝ On the Heavens աշխատությունում, նա գրեց. «Ջուրը կամ երկիրը չեն կարող օդում կախված մնալ, դրանք պետք է ունենան հենարան»։ Ըստ Արիստոտելի արևը, լուսինը և աստղերը ամրացված են ամուր, թափանցիկ ոլորտի վրա։ Ոլորտը տեղավորված է ոլորտի մեջ, որտեղ կենտրոնում գտնվում է անշարժ երկիրը։ Երբ ոլորտները պտտվում են մեկը մյուսի մեջ, դրանց վրայի մարմինները՝ արեգակը, լուսինը և մոլորակները, պտտվում են երկնքում։ Արիստոտելի տեսությունը ընդունվում էր որպես փաստ մոտ 2.000 տարի։
Աստղադիտակի շնորհիվ աստղագետները սկսեցին կասկածի ենթարկել Արիստոտելի տեսությունը և Նյուտոնի բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ մոլորակները կախված են դատարկ տիեզերքում ձգողականության ուժի շնորհիվ։
Իսկ Աստվածաշչում դեռ 3.500 տարի առաջ չափազանց պարզ գրվել էր.
«Նա տարածում է հյուսիսը պարապի վրա, և երկիրը կախում է ոչնչի վրա» Հոբ գլուխ 26, խոսք 7։
Մեր լեզվում «ոչինչ» թարգմանվել է եբրայերեն «բելիմահ» բառից, որը բառացի նշանակում է «առանց որևէ բանի»։ «Contemporary English Version» թարգմանության մեջ այդ բառը թարգմանվել է այսպես. «երկիրը կախում է դատարկ տարածությունում»։
Համաձայնվեք, որ «դատարկ տարածությունում» կախված Երկրի այս նկարագրությունը շատ տարբերվում էր այն ժամանակների մարդկանց պատկերացումներից։
Փաստորեն իր ժամանակներից առաջ անցնելով Աստվածաշնչի գրողն արձանագրել է գիտականորեն ճշգրիտ տեղեկություն։
Արդյո՞ք այս տեղեկությունը գիտականորեն ճշգրիտ չէ։
ՀԳ՝ այնպես որ պետք չի այդքան քննադատորեն վերաբերվել ու գտնել միայն հակասություններ ու դավանաբանության հետ կապված բացասական մտքեր։
Էջանիշներ