Ի՞նչ է ուում ես ասես՝ Եհովան հենց նույն Հիսուսը չէ… Եղբայր պետք է չէ խառնել հետևյալը. Աստված Մեկն է արտահայտված երեք անձերով:
Այս մեջբերումը անեմ, որը ցույց է տալիս , որ Եհովան և Հիսուսը մեկ են... Սա կարող է նաև օգտագործվել Եհովայի վկաների սխալ հայացքների դեմ:
Հայտնություն 2:23 ում Հիսուսը ասում է. "...ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. և կտամ Ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ:"
Համեմատենք այս խոսքը Երեմիա 17:10 ի հետ, որտեղ Եհովան ասում է. "Ես Տերս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ և իր գործերի պտուղին համեմատ:"
Կամ մեկ այլ մեջբերում.
Պետրոս առաքյալի Ա թղթի 2ում Հիսուսը բնութագրվում է իբրև "գլորման քար և գայթակղելու վեմ", որը Եսայի 8:14 գլիխից փոխառված արտահայտություն է Եհովայի մասին:
Օրինակներ էլի կան եղբայր: Աստվածը Մեկն է՝ դրսևորված 3 անձերով, այնպես որ նախորդ գրածիս մեջ երբ Հիսուսին և Եհովային մի ամբողջություն եմ ներկայացրել սխալ չէ:
Հարգանքներով:
Էջանիշներ