Ժող, Տանձուտը Մայմեխի կողմերից չի՞ սկիզբ առնում: Անցնում ա Խնձորուտ-Ջունգլիներ-Ներսիսյան թաղամասերով, լճերի մոտ միանում ա Վանաձորին, դրանք էլ իրար հետ Թթու ջուրի մոտով հոսելով, Բոշի թաղով, Թագավորանիստի տակով, գնում միանում են Փամբակին

Փամբակն էլ գնում ա միանում Ձորագետին, ու միացման տեղից էլ սկիզբ ա առնում մեր շատ սիրելի Դեբեդը

Տանձուտի երկարության մասին առայժմ հստակ որևէ բան չեմ կարող ասել, խորությունն էլ սեզոնային ա, գարնանային սեզոնին վարարում ա, նախկին տարիներին դեպք ա եղել, որ, ափերից դուրս գա, լցվի ափամերձ տների տարածքները, փողոցները: Իսկ մնացած սեզոններին սակավաջուր ա: Աղտոտվածությունը` նենց ոչինչ

Փամբակը սկիզբ ա առնում Սպիտակի կողմերից, ինչքան գիտեմ` Վիրահայոց լեռնաշղթայից, որը Վանաձոր քաղաքը եզերում ա հարավից, վտակներից կարամ նշեմ Փամբիջուրը, Օձիձորը, որոնք հոսում են Սպիտակ քաղաքով:
Հ.Գ. Սերգո ջան, ասեմ, որ սա պաշտոնական տվյալներ չեն, զուտ իմ իմացած տվյալներով:

Էջանիշներ