Տանձուտ
Ով ինչ տեղեկություններ կարող է տալ Տանձուտ գետի վերաբերյալ?
Տանձուտ
Ով ինչ տեղեկություններ կարող է տալ Տանձուտ գետի վերաբերյալ?
Վերջին խմբագրող՝ Sergo13: 08.04.2010, 14:55:
Հենա մեր տան մոտով հոսում ա, կոնկրետ ի՞նչ ա պետք…
Ձայնալար (09.04.2010)
Այո
Sergo13, էդպես էլ չասացիր, թե ինչն ա քեզ հատկապես հետաքրքրում: Քանի որ բնապահպանական բաժնում ես բացել, ասեմ, որ կոյուղաջրերը վաղուց ի վեր գետի մեջ չեն թափվում, կամուրջի տակից կարծեմ ձուկ բռնել էլ է լինում, իսկ փոքր ժամանակ լողանում էինք մեջը, չնայած լողալ չգիտեմ էլ տենց, փոքր գետ ա, բայց կատաղել գիտի, Վանաձորում էլ անձրևներն էնքան շատ են, որ կատաղելու պատճառի պակաս գետը չունի, ամեն դեպքում կողքը բարձր պատվարներ կան ու ես չեմ հիշում դեպք, որ պատվարների սահմաններից դուրս գա գետը, անմիջապես գետի հարևանությամբ է գտնվում Թագավորանիստ բլուրը՝ իմ Մասիս սարը, որ ամեն առավոտ պատուհանիցս տեսնելու երջանկությունը վայելելու հնարավորությունը ունեմ: Հենց Թագավորանիստի մոտ էլ միանում է Փամբակին, Վանաձորով մեկ էլ Վանաձոր գետն ա հոսում: Հա, հիշեցի, հաստատ կոյուղաջրեր մեջը չեն թափվում, որովհետև գետի վրա են քաղաքի երկու ամենահեղինակավոր ռեստորաններ՝ «Նոյյան տապանը» և «Թագավորանիստը»: Ափերին հետխորհրդային շրջանում մարդիկ հողամասեր են գցել, լոբի են ցանում, կարտոֆիլ, ժամանակին կոյուղաջրերով լավ պարարտացած հող ա, ոռոգման խնդիր էլ չկա, լավ բերք ա տալիս![]()
Ես Տանձուտ և Փամբակ գետերի վերաբերյալ դիսերտացիա եմ գրում, ու դրա համար ինձ անհրաժեշտ է Տանձուտ գետի վերաբերյալ ցանկացած իմֆորմացիա: Օրինակ՝ որտեղից ա սկիզբ առնում, ինչ վտակներ ունի, բացի Վանաձորից, դե դա արդեն պարզա, ուրիշ էլ ինչ վտակներ ունի, երկարություն, լայնություն, խորություն, եթե կան տեղեկություններ աղտոտվածության վերաբերյալ առավել ևս:
Ճիշտա ինտերնետում ես ման եմ գալիս տեղեկություններ, բայց Տանձուտի վերաբերյալ շատ քիչ ինֆորմացիա կա:
Ո՞նց չի թափվում կոյուղաջրերը, արի մեր մոտ մի օրինակը ցույց տամ
ՀԵտո էլ էս վերջերս, որ Քիմ Գործարանը անհաջող փորձարկում էին, ամբողջ թափոնները ջուրն էին լցնում: Էս վերջերս ձկնիկներ չեմ տեսնում, մի ժամանակ հավես էր կամուրջով անցնելիս ձկնիկներ էին երևում, փոքր ժամանակ մեկ - մեկ բռնում էինք բանկայում պահում մինչև սատկելը, բայց ինչ էդ թափոնները լցրեցին էլ չեն երևում, կամ էլ ես եմ մեծացել չեմ տեսնում
, գարնանային վարարումներն էլ էս տարի շատ քիչ էին կամ էլ դեռ չի սկսվել
Մոռացա ասեմ, հողամասերի մի մասն էլ դեռ կա, փոքր երեխեքը ամառը բախչագող են գնում
![]()
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 09.04.2010, 17:33:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ