User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 579 հատից

Թեմա: Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ, իմ ապրած երկրում իշխանափոխության մեխանիզմը ընտրություններն են… կուսակցական պայքարը ինքնարտահայտման ձև ա, ժողովրդի հետ առնչվելու ձև… իսկ դու, կամ քո ապրած մինչև ուղն ուծուծը դեմոկրատական երկրի օրենքները կամ չգիտես կամ էլ ըդտեղ մարդու իրավունքները խախտվում են (որը քիչ հավանական ա)… ինչ վերաբերվում ա Լևոնին ու իրա թայֆային, ապեր, եթե էդքան վատն ա բա ինչի՞ եք ուզում որ իշխանության գար էն էլ արյունոտ ճանապարհով… պտի որ գոհ լինես որ իզուր արյուն չի թափվել… չի՞
    Մեֆ ջան, կիրգիզների, Լևոնին գրագիտության աստիճանով տաս անգամ զիջող ընդդիմությունը, իրա ժողովրդին չէր կտում, որ եթե պիկետ ու ակցիա անենք, մեկ էլ ստորագրություն հավաքենք Բակիեվին Հաագայի դատարան հանձնելու համար, կամ գազի ու ջրի գների թանկացման դեմ դատարան դիմելու համար, ապա կդառնան մի քսան տարի հետո քաղաքացիական հասարակություն - ինչ էլ որ նշանակում է էս քաղաքացիական հասարակությունը: Կիրգիզներին ասեցին, ձեզ ահավոր թալանում են, երկիրը փաստացի սարքում են շեյխություն, նախորդ հեղափոխությունից հետո ձեզ խաբեցին, հելեք ձեր հարցերը լուծեք:

    Իսկ մեև մոտ առկա բողոքի ալիքը զոռով քնացրեցին ղարաբաղյան դադարներով, չնայած, ինչպես տեսնում ենք, երկու տարի առաջվա հոկտեմբերից մինչև հիմա ոչ մի ղարաբաղյան կատաստրոֆա դեռ չի եղել: Իսկ հիմա էլ շարունակում են քնացնել <քաղաքացիական հասարակության կառուցում> թեզով, որը Հայաստանի 90%-ը չի հասկանում, չի էլ ուզում հասկանա: Մեֆ ջան, Լևոնին ոչ մեկը չի խնդրում սաղիս հավաքի ու ասի գնացեք գրավեք նախագահականը: Լևոնից հիմա մեկը ես խնդրում եմ սուս մնա, բան չասի, մուֆթա կտեր չտա, ու մեզ չքնացնի:

    Ապեր, էտ քաղաքացիական հասարակությունը ամենամեծ կուտն ա, որ ես երբևե լսել եմ: Ուզում ես քառասուն հատ ակցիա արա, հազար անգամ էլ դիմի դատարան - Ալիկ Հարությունյանը երեք օր առաջ ասեց, թե ինքը ինչ արած ունի քաղաքացիական հասարակությունը: Իսկ մենք, լուռ ոչխարի պես կգնանք հաջորդ արտոնված միտինգին, որտեղ կարգ ու կանոն կպաշտպանեն նույն Ալիկի շեստերը (դրանք ոստիկաններ չեն, ղզլբաշների շեստերն են) ու վերջում իրանց շոնրհակալություն կասենք: Ապեր, ես ավելի մեծ խաբեություն արդեն չեմ պատկերացնում: Հայաստանի նման երկրում, որտեղ նույնիսկ սահմանդրությունը չի գործում, մենք ուզում ենք էտ սահմանդրության շրջանակներում քաղաքացիական հասարակություն կառուցենք: Էս կարգի սաղիս էշի տեղ դնել չի կարելի: Այ սենց սաղիս էշի տեղ դրած էլ նախորդ դարասկզբին գնացինք յաթաղանի բերանը: Այ սենց, միջազգային հանրության առաջ գլուխներս բարձր պահած տալու ենք Ղարաբաղը, այ սենց Սերժի նման փնթիները վեշնի լինելու են մեր նախագահը: Մենք էնքան իներտ ենք, որ մեզ դուր ա գալիս որ մեզ խաբում են: Էնքան ենք զբաղվում էտ ինքնախաբեությամբ, մինչև բանը բանից անցնում ա:

    Մեֆ ջան, Հայաստանում քաղաքացիական հասարակություն էնքան կա, ինչքան Ֆրանսիայում ու Հունաստանում: Փառք Աստծո, մենք ահագին ման էկող, աշխարհ տեսնող, կարդացած, գրագետ ժողովուրդ ենք: Գոնք այնքան ենք գրագետ, որքան գրագետ են միջին եվրոպացիները: Քաղաքացիական պարտականություններից էլ հասկանում ենք այնքան, որքան հասկանում ա միջին յանկին: Եթե ուզում ենք որ վերջին սիսիանցին, կամ աբարանցին կամ մարտունեցին էլ անգիր իմանա սահմանադրությունն ու իրա իրավունքները, չի լինելու տենց բան երբեք, ինչպես որ չկա աշխարհի ոչ մի երկրում: ՀԱԿ-ը զբաղված ա Աժ-ում տեղեր բռոնյա անելով, Մեֆ ջան, մնացածը սաղ կտեր են:

    Ասեմ չես հավատա, բայց տպավորություն կա մոտս, որ ՀԱԿ-ին նույնիսկ ձեռ էլ չի տալիս որ Նիկլոի պես ռադիկալը հիմա դուրս գա բանտից: ՀԱԿ-ի սաղ խաղաքարտերը կխառնվեն: Նիկոլին թողնելու են ԱԺ ընտրություններից անմիջապես կամ առաջ կամ հետո: Ավելի շուտ հետո:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.04.2010), davidus (20.04.2010), dvgray (19.04.2010), Mephistopheles (19.04.2010), Բիձա (19.04.2010), Երվանդ (19.04.2010), Վիշապ (21.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2016, 15:04
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •