Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բիձ ջան, հիմա ասե՞մ, որ անկապ խոսում ես
Չգիտեմ ի՞նչ ա ուզածդ, որտեղի՞ց ես եկել ու ու՞ր ես գնում, բայց գիտեմ, որ իմ ամեն գրածը խեղաթյուրում ես: Հետո խնդիրը լոկալացնում ես, կոնտեքստից կտրում ես ու իբր հետաքրքիր դատողություն ես սարքում:

Այսպես, հեծանիվի օրինակն ի սկզբանե սխալ էր: Որովհետև հեծանիվը մի սարք է, որը մինչ վերջնական պատրաստելը չես կարող կիրառել, միայն պատրաստելուց հետո: Ու դու դա օգտագործեցիր մի հատ սին տեսություն սարքելու համար: Մինչդեռ պետությունը, որն ունենք, արդեն իսկ կարելի ա կիրառել, ու ղրղզների ունեցած պետությունն էլ կարելի էր կիրառել, մինչև հեղաշրջումը: Խոսքը այ սենց պարզ ու հասարակ բաների մասին ա: Ուրիշ հարց, որ էդ պետությունը էն վիճակում չի եղել, ինչն անհրաժեշտ ա ժողովրդական երկրին՝ լավագույնս կիրառելու համար:

Հիմա ես ասում եմ, որ դու իմ ասածը չես ընկալել, դու խեղաթյուրում ու ներկայացնում ես էնպես, որ իբր անընկալող եմ համարել: Չէ, բիձս, ես քեզ շատ խելոք ու տրամաբանող մարդ եմ համարում, բայց ով որոշակի աստիճանի պահպանողականություն ունի ու իր հիմնական պատկերացումներից մի քայլ էն կողմ չի փորձում դիտարկել, կամ դիտարկելու դեպքում էդ տրամաբանությունը չի հասկանում: Քո պատկերացրածը խփել-ջարդելն ա, ալյա 96+:

Հիմա դու եկել ու ինչ-որ եզրահանգումներ ես անում տղերքի, տղերքին ձեռ տալու մասին: Տո դու ի՞նչ գիտես, թե տղերքին ինչն ա ձեռ տալիս: Որ էդքան ձեռ ա տալիս, խի՞ ենք բկներին նստած: Բայց դե դու դա չես ընկալում:

Ինչևէ, գիտե՞ս ինչի եմ սենց արձագանքում: Որտև այ սենց դու հա շուռ ես տալիս անձնականի վրա քննարկումը, հետո էլ անմեղ աչուկներով ինձ մեղադրանում մեղադրում՝ իմ արձագանքը լսելով: Չարժի, բիձս, չարժի: Որտև որ ասեմ, թե դեմագոգիա ես անում, էլի մի հատ բոցաշունչ ելույթ ես գրելու իմ պիտակավորելու ու անձնականցնելու մասին, մոռանալով որ հենց նոր դու էիր պիտակում:
Չուկ ջան, 96-ի մանրամասների վրա էս կայքում տաբու ա դրած: Ըստ էդ տաբուի 96-ը մեր ազգային ամոթն է, խարանը: 96-ը ընկալվում է որպես հայաստանը վարի տված այլանակ մի պրոցես:
Բայց հարցն էն է, որ որևէ տարբերություն արդեն չկա 96-ի ու 2008-ի մեջ: Ոչ կատարվածի, ոչ լիդերների, ոչ էլ իշխանությունների արածի առումով:
Հիմա կասես, թե էն ժամանակ մարդ չզոհվեց, բայց իշխանության գլուխը ջարդեցին: Ես էլ կասեմ, որ էն ժամանակ ընդամենը սովետի դրած մարդկային հարաբերությունների պլանկեն դեռ չէր իջել հիմիկվա իրար հոշոտելու մակարդակին, ու դրա համար արդյունքը դա եղավ : 96-ին ոչ թե Լեվոնն էր լավ, որ մարդ չսպանեց ու Վազգենը -վատ, որ չափառ կոտրեց, այլ տարբեր իրավիճակներ էին:
96-ն էլ, 99-ն էլ, 2008-ն էլ մեր պատմությունն է, պետք է անաչառ լինենք ու փորձենք թացը չորից ջոկել:
Էսպես վատ որ գնաց, մի 5-10 տարի հետո մի ուրիշն է գալու ու Լեվոնին էլ "պաշտոնապես" խառնի ախքվազգենին: Դուրդ չի գա չէ՞: Դու եղել ես իր կողքին, հավատացել ես իրեն էլ, շարժմանն էլ ու հանկարծ ինչ որ մեկը սաղ սխալ է հանում:
Հա 96-ը սխալ ուներ: Ու սխալն էլ միայն Վազգենի սխալն էր, որ գնաց տուն, այլ ոչ թե գնաց քացով բանտի դռներ բացելու ու իր մարդկանց ազատելու: Եթե զոհվելու էր, պետք է զոհվեր: Այլապես, ստացվում է, որ առանց իր կյանքը վտանգելու էժան իշխանություն էր ուզում :
Կներես, բայց ինչով էր տարբեր հիմիկվա Լեվոնը՞- որ մնաց հրապարակում չիբուխ ծխելու՞:
Եթե վազգենը ընդամենը հաղթած ընդիմության լիդեր էր, ու մեծ վտանգ կար, որ իրեն կզոհաբերեին, ապա Լեվոնը նախկին նախագահ էր եղել ու էդ դիրքի մարդուն վարի տալը շատ մեծ հարցական էր: Ու այն, որ գրիշը իրեն հանգիստ մտցրեց մաշինա ու տարավ իրանց տուն հենց իմ ասածն է ապացուցում: Նաև Լեվոնը, այլ ոչ թե վազգենն էր հրապարակ բերել իմ ու քո սիրելի տղերքին: Ինքն էր սկիզբ տվել անտիրությանն ու բեսպրեդելին: Չմոռանանք նաև, որ Վազգենը ինֆարկտ տարած էր, ռեմոնտ արած սրտի տեր էր ու ֆիզիկապես էլ ի վիճակի չէր նման քայլերի: Լեվոնը այդ պրոբլեմն էլ չունի: Լավ էլ առողջ, բախչա մշակող տղա է:
Էնպես որ Չուկ ախպեր, ես ու դու տարբեր դիրքերից ու իրավունքներով ենք վիճաբանում: Դու նաև ունես 96-ի տաբուն քո գրպանում ու ամեն անգամ ինձ ես դեմ անում, ես էլ համբերատար փորձում եմ առանց տաբուն մերժելու, երկար ու բարակ քննարկումներով հավասարեցնեմ խոսակցական դաշտը, որ նյութը մեջտեղից չվերանա: