Chuk-ի խոսքերից
Ի՞նչ կապ ուներ մեր երկիրը, եթե ես խոսում եմ ընդհանրապես որևէ երկրի ժողովրդավարության գնացող ճանապարհի մասին:
Չէ, մենք էդ երկիրը չենք դեռ, չնայած կա ուժ, որ փորձում ա էդ երկիրը կառուցի, իսկ կողքից ղառղառները փորձում են կռռալով խանգարել: Բայց սա թողնենք:
Ուրեմն Ղրղզստանի ու Հայաստանի նման երկրներում դեռ մասսաների մոտ այդ էդ ժողովրդական երկրի տեսլականը չի ձևավորվել, կարծում են, որ պետք ա գնան, նախագահին տշեն ու ֆսյո, գնան տներով: Մոռանում են, որ ահա այսպիսի պրոցես կա, որը քո շուրթերում կոչվեց ժողովրդական երկրի նիստուկաց: Մոռանում են, որ էսօրվա բոլոր ժողովդրական երկրները էդ ամենօրյա նիստուկացի ճանապարհով անցել են իրենց ժողովրդավարացման ճանապարհին: Ղրղզները գնում են, նախագահ են տշում ու գնում են տուն, անցնում ա մի քանի տարի, էս ամեն ինչը չեն անում (այլ կերպ ասած ընթացքում չեն կարգավորում), հետո դանակը հասնում ա ոսկորին, նոր գնում են նորից տշելու: Արդյունքում էդ տշելն ուղեկցվում ա վայրենությամբ, 76 զոհով և այլն: Հիմա, եթե էսքանից հետո, իրանք սկսեն էդ ամենօրյա նիստուկացով ապրեն, ուրեմն Տրիբունը ճիշտ ա, ու իրանք շանս ունեն զարգանալու: Եթե չարեցին, մի քանի տարի հետո երբ որ դանակը նորից ոսկորին հասնի, գնալու են նորից տշեն: Ու ամբողջ խոսակցությունը սրա մասին ա գնում, որ ես, իմ հեռավոր դիտարկումներով, չեմ տեսնում, որ իրանք հիմա պատրաստ են ժողովրդական ու ժողովրդացող երկրի էդ ամենօրյա նիստուկացին, էդ անհրաժեշտագույն բանին:
Հուսամ, որ մոլուցքդ ինձ հակադարձելը չի ու գոնե կփորձես մտածել, թե ինչ եմ ասում:
Էջանիշներ