Ամբողջ խնդիրն էն ա, որ էս տեքստը հնարովի ա, մեջի պնդումները սարքովի:
Ամբողջ խնդիրն էն ա, որ եթե քննարկվում ա ղրղզական հեղափոխությունը ու կան մարդիկ, ովքեր տարբեր փաստերի համադրումով գալիս են եզրակացության, վերլուծում ու գալիս են էն մտքին, որ էս հեղափոխությունը էնքան էլ օգտակար չի լինելու, ու էդպիսի եզրահանգման եկողը ՀԱԿ համախոհ է, ապա նրանց հայտնի ընդդիմախոսները ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, հասկանալ, որ այդ մարդը այս եզրահանգումը անում է Հայաստանի խնդրից անջատ, որ մեկը ես զուգահեռ չեմ անցկացնում, չեմ ասում, որ մեր որդեգրած ճանապարհն առավել լավն է, որ մենք ենք լավագույնը, որ մեզնից էն կողմ աշխարհ չկա, այլ ընդամենը խոսում եմ ղրղզական հեղափոխության մասին ու իմ մտահոգությունն եմ արտահայտում:
Բայց չէ, մեկը բիձեն չի կարա, ուղղակի չի կարա հասկանա, որ էս մարդը կարող ա էդ խնդրին գնահատական տա: Ու եթե բացասական ա գնահատում, էդ չի նշանակում, որ ինքը հայերին ավելի վեր ա դասում, քան ղրղզներին, որ ընդամենն էս մարդը իրա կարճ կամ երկար խելքով ճիշտ կամ սխալ եզրահանգում ա արել հենց ղրղզական հեղափոխության:
Ու հետո բիձեն կարա մտնի ու մի գրառում անի, որտեղ ոչ ուղղակի քննարկման մասնակիցներին անվանում ա «վախկոտ», «սահմանափակ», «գավառական մեծամտություն ունեցող», «ֆաշիզմի հասնող չգիտեմինչոնալիզմ» և այլն, իսկ հետո էլ, երբ նրան ասեն «որ անկապ գրում ա էլի», կասի, որ ադմինն իրան վիրավորում ու անպատիժ ա մնում: Բիձ ջան, մի քիչ ավելի լայն նայի աշխարհին, էդ մենակ քո ոտերի առաջ չի, ու եթե մարդը Ղրղզստանից ա խոսում, պարտադիր չի, որ էդ պահին Հայաստանի ներքին վիճակի մասին էլ մտածի:
Էջանիշներ