Chuk-ի խոսքերից
1. Ես ասել եմ ու կասեմ, որ հեղափոխական մասսայի մեջ, ժողովրդի մեջ եղել են մարդիկ, ովքեր անկեղծ համակարգային փոփոխությունների համար են դուրս եկել պայքարի ու կշարունակեմ դա պնդել: Իմ այս ասածներին դու պատասխանել ես, որ նման բան չկա, որ նրանց միակ նպատակը թալանն էր, ապա փորձել ես ինձ լռեցնել ասելով, որ դու էդտեղ ես, դու իրանց լավ գիտես, իսկ ես հեռվից եմ նայում, ուրեմն բան չգիտեմ: Վստահ եմ, որ դու սխալվում ես ու նման իսկապես լավ ցանկություններով հեղափոխականներ եղել են, իսկ քո՝ ինձ նման ձևով կտրել փորձելու ոճը համարում եմ քննարկումների մեջ ամենավատ տարբերակներից մեկը:
2. Ես ասել եմ ու կասեմ, որ թեև հնարավորություն կա, որ սա կարող է Ղրղզստանի համար դուռ լինի դեպի լավ արժեհամակարգի ձևակերպում, սակայն ավելի հավանական է, որ ոչ մի նման բան էլ չի լինի, ընդհանուր ընկած արժեհամակարգի համար: Դու փորձել ես ինձ կտրել, ասելով, որ դու էդտեղ ես, իսկ ես ոչ, ուրեմն դու գիտես, իսկ ես չէ, որտև դու դիտել ես, իսկ ես չէ, ու որ ղրղզ ժողովուրդը իր իրավունքները պաշտպանել ա, հեղափոխության գնացել ա դրա համար, որ ասի «չեք կարող ինձ թալանել», մոռանալով, որ օր առաջ պնդում էիր, որ նրանց միակ նպատակը թալանելն է: Շարունակում եմ համարել, որ նման կերպ խոսակցին կտրել փորձելը, որ տեսեք-տեսեք, ես մասնակից եմ, ուրեմն ձեզնից լավ գիտեմ, քննարկման մեջ վատագույն ձևն է:
Ընդունում եմ, որ անմիջական դիտորդությունը մի շարք հարցերի պատասխաններ ավելի լավ կարող է տալ, քան հեռվից նայելը, հասկանում եմ, որ անմիջական դիտորդությունը շատ հարցեր կարող է սուբյեկտիվ ու իրականությունից կտրված ներկայացնել, հեռվից դիտելն ու բազմակողմանի վերլուծելը առավել ճշմարտացի արդյունքների հանգեցնել:
Էջանիշներ