Որևէ սահմանափակում երբևէ չի կարող ընդունվել, առավել ևս եթե ինչ-որ մեկը կարող է որոշակի գաղափարները ֆուֆլո անվանել, ապա միանշանակ պետք է նշվի նման բան անելու սխալ լինելու մասին, եթե այդպես եմ կարծում:
Բայց կարծում եմ, որ մենք վաղուց թեմայից շեղվել ենք ու ուզում եմ հարցնել մոդերատորին, միթե՞ պետք է անձնական զրույցը հասնի անձնական լուրջ վիրավորանքների, որ նոր միջոցառում ձեռնարկվի: Կարո՞ղ եմ արդյոք քո շնորհակալությունը անձնական զրույցի տարրեր պարունակող գրառումներից մեկի տակ համարել խրախուսանք ու շարունակել էլ ավելի սրել իրավիճակը: Եվ արդյո՞ք նորից միայն իմ անունն է հրապարակվելու որպես կոպիտ գրառումներ անող, իսկ ասենք նախորդ գրառումի հնչեցրած գաղափարները ֆուֆլո անվանողը մնա անպատիժ, մարդուն լվացված ուղեղ ունենալու մեջ մեղադրողը մնա անպատիժ, բայց դրանց պատասխանողը ու թեկուզ թեժացնողը ստանա հրապարակային զգուշացումներ:
Ես ուզում եմ հստակեցնել, թե ինչպե՞ս պետք է շարունակեմ «քննարկումը»:
Էջանիշներ