Հնարավոր ա ասեն ու էլի անեն: Բայց մարդիկ էլ կան, որ մի քանի տարի ասում են, ու բան չեն անում: Երևի որակական փոփոխությունները դրանք են, հա՞:
Էս պահին մամուլը Կիրգիստանում ավելի ազատ ա, քան Հայաստանում արդեն տաս տարի: Ի միջի այլոց, ընտրություններն էլ Բակիեվի օրոք էլի շինված էին, բայց այլանդակության մեր մակարդակին դեռ չէին հասել: Մարդկանց զզվացրեց Բակիեվի այլանդակությունը - տղուն նշանակել փաստորեն փոխնախագահ, սաղի ձեռից բիզնեսները խլել, ու սենց բաներ: Ընդդիմության էլ ձերբակալել էր: Իսկ կիրգիզները միջազգային հանրությանը դիմելու փոխարեն, որ իրանց քաղբանտարկյալներին երկու տարի հետո մի հատ համբալ վերջապես քաղբանտարկյալ կոչի, ու դա համարեն որակական առաջընթաց, ազատության մեջ գտնվող ընդդիմության առանորդներին էլ դեմներ քցած գնացին ազատեցին քաղբանտարկյալներին, ձեռի հետ էլ գործեր կարող դատախազությունը պաժառ տվեցին, ու ԼԱՎ ԱՐԵՑԻՆ…
Ավելի լավ ա քսան հատ խանութ ավիրվի, քան առավոտից իրիկուն ՀԱԿ-ի հայտարարություն կարդանք, միջազգային հանրություն փաստենք, Լևոնի ելույթը լսենք, իսկ Նիկոլի պես տղեն բերդում փտի, Մուկն ու Սերոժն էլ կայֆավատ ըլնեն վրեքս: Որակ եմ ասել:
Լավ են արել, քանդելով ու ավիրելով լարել են: Նախանձել ա պետք:
Էջանիշներ