Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ ջան գիտես գոնե մի դեպք որ Ռուստանը որևէ մեկին ազատություն բերի?
Թող պայքարեն իրենց երկրում ճորտ չլինեն: Այս պահին լրիվ իրենց որոշելու հարցն է... Եթե հիմա միացան Ռուսաստանին ու վաղը նույն ճորտ վիճակում, իսկ այդպես էլ լինելու է, ուզեն նման հեղափոխություն անել պիտի դուրս գան ռուսական բանակի դեմ, ինչ զրկում է նույնիսկ նվազագույն շանսից հաղթելու կամ կրկին անկախանալու...
Ինձ համար անհասկանալի է...
Ռամեռ ջան, Ռուսաստանն էր, որ Արլ Հայաստանը խլեց Պարսկաստանից: Դա իր համար նվաճում էր, մեզ համար՝ ազատագրում, որովհետև գոնե որպես ազգ չեն փորձել մեզ վերացնել: Իսկ հետո էլ հենց ԽՍՀՄ մաս կազմելու շնորհիվ կարողացանք գոյատևել, իսկ այժմ էլ առաջին քայլերն ենք անում՝ կայանալու համար: