Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ հեղափոխությունը ճանապարհի մի մասնա դեպի ժողովրդավարություն, որը հենց քո նշած հասարակություննա, պայքարող ամեն տեսակ անօրինականությունների դեմ: Հնարավոր չի մի օրում ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն ձևավորել, դրա համար երկարատև ճանապարհա պետք անցնել, իսկ հեղափոխությունը այդ ճանապարհի ամենաարդյունավետ քայլերիցա, քանի որ պատասխանատվության զգացումա առաջացնում իշխանության մոտ:

Առանց նման հեղափոխությունների երբեք չես հասնի քո ասած վիճակին ու քաղաքացիական գիտակցությանը, քանի որ ետ քո նշած ակցիաները գրոշի արժեք չեն ունենա, քանի որ դրանց բանի տեղ դնող չի լինի:

Բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրները հասել են են իրենց ասյօրվա ամենօրյա նիստուկացին հեղափոխությունների ճանապարհով:
Ապրես:
Դե հիմա ասա տեսնեմ, թե ես որտեղ եմ ասել, որ հեղափոխությունը պետք չի:
Ես ասում եմ, որ հեղափոխությունը անարդյունավետ ա, եթե դրան էսինչ ու էսինչ քայլերը չեն հաջորդում: