Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Հարցը մենակ ապակի ջարդել չի այլ կարգ ու կանոնը, հենց օրինական երկիր ունենալը:
Ապեր, ես քո է՝ս գրածից հետո Հայաստանում էլ ոչ մի բանից չեմ բողոքում: Իմ արև: Ամեն ինչ արվում ա օրենքի շրջանակներում, ապակիներ չեն կոտրվում, դատարաններ գործում են, ունենք նորմալ ԱԺ ու նախագահ, մարդիկ նորմալ բիզնես են անում, կյանքը խաղաղ ա ու անփորձանք: Մարտի մեկի դեպքերը հրահրողներին, օրինակ Նիլոին ու Սասունին շատ արդար դատել են, լավ են արել: Թող գնան մարդա մի քսան տարի նստեն, որ իմանան ինչ ա նշանակում տաս օր ազատության հրապարակում չարտոնված միտինգ անել, վերջում էլ երբ իշխանությունները լրիվ օրենքի շրջանակներում ցրում են հավաքվածներին, մյասնիկյանի արձանի մոտ կոչեր անել, որ ժողովուրդը պաշտպանվի: Կառուցենք քաղաքացիական հասարակություն: Եկեք մի հատ արհմիություն հիմնենք Ակումբով: