Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ի դեպ, ղրղզները բավականին հին ազգ են են և առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 201 թ-ին:

Բացի այդ, մի ժամանակ նրանք ունեցել են հզոր քոչվոր-կոնֆեդերացիա (տափաստանային հասկացությամբ, լիարժեք պետություն) ու գրեթե մեկ դարի չափ "ռուլիտ են արել" տափաստաններում: 840 թ-ին վերելքի մեջ գտնվող ղրղզները ոչնչացրեցին ճգնաժամում հայտնված Ույղուրական խաքանությունը և հասան գերիշխանության մինչև 924 թ-ը:


Կարծես վատ չի, հը?

Հ.Գ. Ասեմ, չեք հավատա, բայց հենց ղրղզների պատճառով է, որ հունգարացիները հիմա ապրում են Եվրոպայում: Հզորանալուց հետո ղրղզները "հիշեցին հին հաշիվներ"-ը ու այնքան ճնշեցին մադյարներին, ներկայիս հունգարացիներիո ւղղակի նախնիներին, որ սրանք, թողնելով հայրենի տափաստանները, շարժվեցին դեպի արևմուտք և, անցնելով ներկայիս Ղազախստանի հյուսիսով ու Ուկրաինայի տարածքով, 9-րդ դարի կեսերին հայտնվեցին... Արևելյան Եվրոպայում: Բաաա, ու հիմա հունգարացիները "եվրոպական ազգ են", իսկ ղրղզները... ասիական: Իրոք, որ անմեկնելի են աստծո ճանապարհները...
Lion,
Հետաքրքիր կապ ես առաջ քաշում:
Ըստ լեզվի մադյարնեը ամենամոտ են խանսի-մանտիին: Իհարկե էդ ժամանակներում ուգրո-ֆինների աշխարհագրական փռվածությունը երևի շատ ավելի լայն է եղել: Ըստ նշած քարտեզի ղրղզների կագանատը մի 1000- 2000 կմ մադյարներից հարավ արևելք է եղել: Իհարկե հնարավոր է, որ իրենք դես-դեն ռազբիրատների մեջ են եղել ու իսկապես մադյարները նաև դրանցից զզված մտածել են ապրելու ավելի լավ տեղ գտնել: Բայց նաև կարծում եմ, որ մադյարները ոչ թե փախել են ղրղզներից, այլ ուղղակի գիտակցված, գնացել են դեպի ավելի զարգացած արևմուտք:
Ամեն դեպքում հետաքրքիր եզրակացություն է: