Նաև ցույցեր, անհրաժեշտության դեպքում, նաև պիկետներ, նաև դատական գործեր՝ կառավարության դեմ, նաև գործադուլներ, նաև կոնկրետ չարաշահող պաշտոնյաի հրաժարականի պահանջներ ու ամեն գնով դրան հասնել, նաև ցանկացած մանր ընտրության օրինականության վերահսկում, նաև...
Գործող արհմիությունների ձևավորում:
Գործող իրավապաշտպան կազմակերպությունների ձևավորում:
Գործող հասարական կազմակերպությունների ձևաավորում:
Գործող...
Զուտ իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց բնավ երբեք բավարար քայլ չի: Ու եթե էս ասածներս չի արվում, ունենում ենք ժամանակի վատնում, երեք տարի հետո կրկնվող իրավիճակ: Ու այս գիտակցությունը հիմնականում մասսաների մոտ բացակայում է: Սա հենց քաղաքացիական գիտակցության բաղադրիչներից է ու քանի դեռ էս գիտակցումը չկա, բոլոր տեսակի իշխանափոխություններն ու ավիրումները, ջարդում-փշրումները դառնում են ըստ էության անիմաստ բան: Որոշ դեպքերում կարող են փոքրիկ առաջընթացներ լինել դրա հաշվին, բայց առավել հաճախ՝ կտրուկ հետընթացներ: Կոնկրետ հիմա, ես վստահ եմ, Ղրղզստանում ընկած բարոյահոգեբանական մթնոլորտ է, հոգեբանական ճգնաժամ, որը դժվար է լինելու հաղթահարել: Խոսքը ավերված շինությունների մասին չի. դրանք վերականգնվող են: Անդառնալի են զոհերը, դժվար վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը:
Էջանիշներ