Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Խնդիրը էլի հարավ-հյուսիս հակասության դաշտում ա: Կիրգիստանի հյուսիսը միշատ շատ ռուսականացված ա եղել: Սովետի ժամանակ բնակչության 60%-ը ռուս էր: Խոսում են ռուսերեն, ապրում են ռուսների պես: Հարավը ահավոր ուզբեկա-տաջիկական ազդեցության տակ, ու հիմա հարավում շատ ակտիվ են ամեն տեսակի մոջահեդա-վահաբիտական էլեմենտները, ու երեքին նորմալ դպորցներ ուղարկելու փոխարեն սկսել են մեդրեսեներ ուղարկել: Հյուսիսի մի քիչ ավելի զարգացած բնակչությունը ահավոր վախենում ա, որ էտ տենդենցը կարող ա տարածվի ամբողջ երկորով մեկ:

Աբսուրդը Կիրգիստանի դեպքում նա էր, որ Կիրգիստանի այլընտրանքներն են կամ լինել Ռուսաստանի գաղութ (կամ գոնե ուժեղ վերահսկողության տակ), կամ վերածվել Տաջիկստանի տիպի անհասկանալի աֆղանստանապակիստանոտ երկրի: Յանկիները սկզբունքորեն դեմ չեն որ Կիրգիստանը լրիվ անջատվի ռուսներից ու վերածվի աֆղանստանոտ երկրի, քանի որ յանկիները սովոր են արդեն հենց էտ տիպի երկրներում գաղութային ռեժիմներ հաստատելուն - Համիդ Կարզայը ձեզ օրինակ: Իսկ ռուսների պետք ա իրանց հավատարիմ դիկտատորը, բայց առանց իսլամական էքստրեմիզմի:
Կարողա Ակաևի վրայից քաղաքական փոշին թափ տան ու հետ բերեն?