User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Անավարտ ճանապարհ

  1. #1
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անավարտ ճանապարհ

    Չէ', ինչ կարոտ,
    Պարզապես դու չես հերիքում,
    Անընդհատ չես հերիքում
    Էլ երբեք չես հերիքում
    Իբրև ներկայություն
    և մոտեցող ձեռք...
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.04.2010), Ariadna (07.04.2010), CactuSoul (07.04.2010), Chilly (30.04.2010), einnA (17.06.2010), Mark Pauler (09.04.2010), My World My Space (06.04.2010), Nare-M (11.05.2010), SSS (07.04.2010), Tig (09.04.2010), Արեւոտ լուսին (07.05.2010), Արէա (11.05.2010), Եկվոր (30.04.2010), Ժունդիայի (10.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (01.05.2010), Ֆոտոն (06.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ ճանապարհ

    Շատ լավնա,բայց ինչիա կարճ,կարծես անավարտ լինի,ճիշտ եմ,թե էսպես ես որոշել վերջացնել
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. #3
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ ճանապարհ

    Ճիշտ ես, սա ավարտը չէ, ու նույնիսկ սկիզբն էլ չէ: Մի օր երևի ամբողջը կգրեմ
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  5. #4
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ ճանապարհ

    Համենայն դեպս ինձ դուրա եկել,տեսա համ էլ ոչ ոք չի գրել ես գրառում թողեցի
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    MaryMay (07.04.2010)

  7. #5
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ ճանապարհ

    Չէ, ինչ սեր,
    Պարզապես դու փակում ես աչքերդ,
    որ ես երազ տեսնեմ,
    քայլում ես, որ ես հոգնեմ,
    ծնվում ես, որ շարունակվեմ,
    հիվանդանում ես, որ ի'նձ համար
    բժիշկ կանչեն,
    ասում ես` գարուն է,
    որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
    ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
    հագնվում ես, որ ես չմրսեմ,
    արձակում ես կոճակներդ,
    որովհետև ես եմ շոգում...
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.04.2010), Ariadna (07.04.2010), CactuSoul (07.04.2010), Chilly (30.04.2010), E-la Via (07.04.2010), einnA (17.06.2010), Mark Pauler (09.04.2010), Meme (07.04.2010), Minerva (07.04.2010), My World My Space (30.04.2010), Nadine (28.12.2010), Nare-M (11.05.2010), SSS (07.04.2010), Tig (09.04.2010), Արէա (11.05.2010), Արևածագ (07.04.2010), Եկվոր (30.04.2010), Ժունդիայի (10.05.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անավարտ ճանապարհ

    Ապրես շատ համով ես գրել
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    MaryMay (04.05.2010)

  11. #7
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Հայրի'կ , այս ինչ է, - հարցրեց բանաստեղծը,
    որ դեռ բանաստեղծ չէր:
    - Երկինք է, որդի'ս:
    -Հայրի'կ, այս ինչ է,-հարցրեց որդին
    իր բանաստեղծ հորը:
    _ Երկինք է... երևի...
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.04.2010), matlev (30.04.2010), My World My Space (30.04.2010), Nare-M (11.05.2010), Tig (06.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (01.05.2010)

  13. #8
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորինի'ր ինձ,
    մի վերջին անգամ հորինի'ր ինձ
    այս քարափի ծերպին,
    իբրև մասրենու բոց
    նոյեմբերյան ցրտում:
    Ես գիտեմ,
    շուտով ձյուն է թափվելու
    վիրակապի նման և շոյանքի:

    Ես արդեն վախենում եմ ասել` կարոտել եմ,
    Ես արդեն վախենում եմ նայել իմ ձեռքերին.
    վիրակապի նման և շոյանքի
    հորինի'ր ինձ,
    մի վերջին անգամ հորինի'ր ինձ,
    քո մատներից այն կողմ` դրսում...

    Ես արդեն վախենում եմ նայել իմ ոտքերին,
    երբ դեռ ձյուն չկա,
    ոչ էլ` ոտնահետքեր,
    բայց կա պատմությունը սիրապատառ ցավի,
    որը կրկնում է.
    "ուրեմն ինչպես միշտ աղջիկ էր,
    ուրեմն ինչպես միշտ տղա էր,
    և սեր էր ինչպես միշտ
    տարուբերվում օդում":
    Եվ տղան ինչ-որ բառեր էր կորցրել,
    Եվ աղջիկն ինչ-որ բառեր էր հայտնաբերել
    իր ուսերի վրա
    և լռում էր,
    և լռում էր,
    և լռում էր...

    Եվ տղան ասում էր` կա'նգ առ, նայի'ր
    մեջբոլորդ,
    Եվ աղջիկն ասում էր` կա'նգ առ, նայի'ր
    շուրջբոլորդ,
    և բոլոր խաչմերուկներում լույսը կանաչ էր,
    և կանգ առնելու ժամանակ չկար,
    և հարկավոր էր` առաջ, էլի առաջ,
    և ամեն ինչ մնւմ էր` հետո, էլի հետո...

    Հորինի'ր ինձ,
    Մի վերջին անգամ հորինի'ր ինձ -
    քո կողքին, քո մեջ,
    շուրջբոլորը քո:
    Հիշում ես, երգ կար.
    "Մեր միջև չի եղել ոչինչ,
    ինչ եղել է, եղել է մեր մեջ...":
    Հորինի'ր ինձ` հիշեմ
    և մոռանամ`
    հետո ինչ կար հորինելու...

    Ես գիտեմ, շուտով ձյուն է թափվելու
    /ինքդ ասա արդեն ինչի նման/:
    Ես վաղուց եմ վախենում նայել իմ ոտքերին,
    երբ դեռ ձյուն չկա,
    ոչ էլ` ոտնահետքեր`
    դեպի քեզ շտապող:

    Ոչ էլ ոտնահետքեր:
    Ոչ էլ... հորինի'ր ինձ:

    Ահա առավոտը,
    ահա երգը այն նույն,
    իսկ մնացածը...
    հորինված է...
    ... հորինի'ր ինձ:
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.04.2010), einnA (17.06.2010), impression (11.05.2010), matlev (30.04.2010), My World My Space (30.04.2010), Nadine (28.12.2010), Nare-M (11.05.2010), Rhayader (11.05.2010), Tig (06.05.2010), Արէա (11.05.2010), Արևածագ (30.04.2010), Եկվոր (30.04.2010)

  15. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MaryMay-ի խոսքերից Նայել գրառումը
    Հորինի'ր ինձ,
    Թվաց` երգ է, բայց ուզեցի մեղեդին պատկերացնել, չկարողացա... Ապրես, գեղեցիկ ես գրում...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MaryMay (02.05.2010), My World My Space (30.04.2010), Tig (06.05.2010)

  17. #10
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԵՐ

    Ասել է թե`
    արթնացել ես այսօր,
    որ վաղը հիշես,
    թե ինչ էիր անելու երեկ:

    Ասել է թե`
    երկու խնձորներից
    քեզ չի հերիքում
    երրորդը
    և անընհատ թվում է, որ այդ պահին
    մեկը տրոփում է
    քո մասին:

    Ասել է թե`
    արթնանում ես կեսգիշերին
    և վախով հասկանում,
    որ գիշերուկես է արդեն
    ինչ
    չես տեսել նրան:
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.06.2010), Mark Pauler (27.12.2010), Tig (06.05.2010), Արէա (11.05.2010), Ժունդիայի (10.05.2010)

  19. #11
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
    քո հետքերը փնտրել միայն
    հայտնության մեջ իմ կորուսյալ
    պատրանքների
    և լոկ այնտեղ,
    որտեղ չկաս
    ու չես եղել մինչև անգամ:

    Մեր բաժանումն ինձ սովորեցրեց
    քեզ հիշելիս
    հիշողության մեհյաններում
    հեթանոսվող գիշերներին զոհ մատուցել`
    քրիստոնյա մի բաժակ սուրճ`
    անքնության խաչված մի ցանց պատկերազարդ
    և քեզ երբեք չհիշելու ջանքեր իզուր:

    Ես սովորեցի նայել աշխարհին
    առանց քո աչքերի,
    Քո ժպիտով չժպտալ մարդկանց
    Եվ չփնտրել քո խենթությամբ
    անհայտ արահետներ:
    Ես սովորեցի փողոցներում
    Չորոնել քո հայացքի տաքությունը`
    ծարավ մոլեգնությամբ:

    Ես հասկացա, որ ամենից քիչ
    ինքներս հենց մեզ գիտենք,
    և այդ պատճառով
    մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
    Իսկ երբ գտնում ենք ինչ-որ չափով`
    միայն կորուստն է դրանից դառնում
    ծանր ավելի...

    Եվ հասկացա,
    որ այն չափազանց ճշմարիտ է
    բարձր ասելու համար
    /իսկ մենք սիրում ենք գեղեցիկ ստեր/,
    որ այս ամենը կարելի է
    լոկ հասկանալ
    և հանկարծ... լռել,
    և բաժանվել կարելի է...
    չբաժանվելով,
    ինչպես և սիրել... չսիրելու պես
    և համբուրել կարելի է... /նույնիսկ համբուրել/
    խղճալու նման...

    Եվ ես հիմա
    սովորում եմ
    բաժանվելով
    չբաժանվել...
    ... այսինքն` իսկապես
    բաժանվել քեզանից...
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (27.12.2010), Nadine (11.05.2010), Nare-M (11.05.2010), Tig (06.05.2010), Արէա (11.05.2010), Ժունդիայի (10.05.2010)

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MaryMay-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ', ինչ կարոտ,
    Պարզապես դու չես հերիքում,
    Անընդհատ չես հերիքում
    Էլ երբեք չես հերիքում
    Իբրև ներկայություն
    և մոտեցող ձեռք...
    Տխուր ա, լավն ա, ծանոթ ա շատ, շնորհակալ եմ, վաղուց էսքան պարզ ու խորը բան չեի կարդացել, բոլորին թվում ա, թե ինչքան անծանոթ, բարդ ու խճճված բառերով, նախադասություններով կազմեն միտքը, էնքան տպավորիչ կլինի, շնորհակալ եմ քեզ, հաճելի էր շատ...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.06.2010), MaryMay (11.05.2010), Meme (11.05.2010)

  23. #13
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ես`
    Շարունակի'ր ապրել:
    Թռչունները թռչուն են կոչվում
    անգամ այն ժամանակ,
    երբ նստած են ճյուղին,
    իսկ երկինքը ամպոտ-անձրևոտ է:

    Ասում ես`
    Կորցնելու համար
    պարտադիր չէ ունենալը բնավ:

    Ասում ես`
    Հեշտ է սիրելը, երբ ուզում ես,
    Դժվարը չսիրելն է`
    նույն պայմանով:

    Ասում եմ`
    Շարունակվելու համար
    հարկավոր է սկսվել վերստին,
    և թռչունները թռչուն են կոչվում
    նաև այն ժամանակ,
    երբ հենց նոր տրորվեցին
    մեքենայի տակ,
    և մեկ է, երկինքն ամպոտ, թե արևոտ էր:

    Ասում եմ`
    Իմ հիշողության մեջ
    Քո անունը մերկ էր և չէր մրսում,
    իսկ մարմինը քո`միշտ հագնված ու սրթսրթուն:

    Ասում եմ`
    Անիծի'ր իմ հոգնությունը`
    Ես մենակ եմ:
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.05.2010), Mark Pauler (27.12.2010), Meme (11.05.2010), Nadine (11.05.2010), Tig (13.05.2010), Արէա (11.05.2010), Արևածագ (11.05.2010)

  25. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MaryMay-ի խոսքերից Նայել գրառումը
    ... թռչունները թռչուն են կոչվում
    նաև այն ժամանակ,
    երբ հենց նոր տրորվեցին
    մեքենայի տակ,
    և մեկ է, երկինքն ամպոտ, թե արևոտ էր:
    Հրաշք ա, լավն ա շատ, գժվում եմ...

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.06.2010), MaryMay (12.05.2010), Meme (29.05.2010)

  27. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,731
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MaryMay-ի խոսքերից Նայել գրառումը
    Հորինի'ր ինձ,
    մի վերջին անգամ հորինի'ր ինձ
    այս քարափի ծերպին,
    իբրև մասրենու բոց
    նոյեմբերյան ցրտում:
    Ես գիտեմ,
    շուտով ձյուն է թափվելու
    վիրակապի նման և շոյանքի:
    ինձ շատ-շատ դուր եկավ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MaryMay (12.05.2010), Meme (29.06.2010), Արէա (11.05.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անավարտ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.09.2014, 17:21
  2. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  3. Արձակ. Անավարտ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 18.12.2012, 16:32
  4. Մի անավարտ մեղեդի
    Հեղինակ՝ Har8 FAF, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2012, 17:54
  5. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.11.2009, 21:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •