Չէ', ինչ կարոտ,
Պարզապես դու չես հերիքում,
Անընդհատ չես հերիքում
Էլ երբեք չես հերիքում
Իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք...
Չէ', ինչ կարոտ,
Պարզապես դու չես հերիքում,
Անընդհատ չես հերիքում
Էլ երբեք չես հերիքում
Իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք...
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
A.r.p.i. (30.04.2010), Ariadna (07.04.2010), CactuSoul (07.04.2010), Chilly (30.04.2010), einnA (17.06.2010), Mark Pauler (09.04.2010), My World My Space (06.04.2010), Nare-M (11.05.2010), SSS (07.04.2010), Tig (09.04.2010), Արեւոտ լուսին (07.05.2010), Արէա (11.05.2010), Եկվոր (30.04.2010), Ժունդիայի (10.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (01.05.2010), Ֆոտոն (06.04.2010)
Շատ լավնա,բայց ինչիա կարճ,կարծես անավարտ լինի,ճիշտ եմ,թե էսպես ես որոշել վերջացնել
![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ճիշտ ես, սա ավարտը չէ, ու նույնիսկ սկիզբն էլ չէ: Մի օր երևի ամբողջը կգրեմ![]()
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
Համենայն դեպս ինձ դուրա եկել,տեսա համ էլ ոչ ոք չի գրել ես գրառում թողեցի![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
MaryMay (07.04.2010)
Չէ, ինչ սեր,
Պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ,
ծնվում ես, որ շարունակվեմ,
հիվանդանում ես, որ ի'նձ համար
բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում...
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
A.r.p.i. (30.04.2010), Ariadna (07.04.2010), CactuSoul (07.04.2010), Chilly (30.04.2010), E-la Via (07.04.2010), einnA (17.06.2010), Mark Pauler (09.04.2010), Meme (07.04.2010), Minerva (07.04.2010), My World My Space (30.04.2010), Nadine (28.12.2010), Nare-M (11.05.2010), SSS (07.04.2010), Tig (09.04.2010), Արէա (11.05.2010), Արևածագ (07.04.2010), Եկվոր (30.04.2010), Ժունդիայի (10.05.2010)
Ապրես շատ համով ես գրել![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
MaryMay (04.05.2010)
Ասում ես`
Շարունակի'ր ապրել:
Թռչունները թռչուն են կոչվում
անգամ այն ժամանակ,
երբ նստած են ճյուղին,
իսկ երկինքը ամպոտ-անձրևոտ է:
Ասում ես`
Կորցնելու համար
պարտադիր չէ ունենալը բնավ:
Ասում ես`
Հեշտ է սիրելը, երբ ուզում ես,
Դժվարը չսիրելն է`
նույն պայմանով:
Ասում եմ`
Շարունակվելու համար
հարկավոր է սկսվել վերստին,
և թռչունները թռչուն են կոչվում
նաև այն ժամանակ,
երբ հենց նոր տրորվեցին
մեքենայի տակ,
և մեկ է, երկինքն ամպոտ, թե արևոտ էր:
Ասում եմ`
Իմ հիշողության մեջ
Քո անունը մերկ էր և չէր մրսում,
իսկ մարմինը քո`միշտ հագնված ու սրթսրթուն:
Ասում եմ`
Անիծի'ր իմ հոգնությունը`
Ես մենակ եմ:
Some people cause happiness wherever they go, others - whenever they go!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ