User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ալիս ին Չեյնս/Alice in Chains

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալիս ին Չեյնս/Alice in Chains

    Alice in Chains-ը ամերիկյան ռոկ խումբ է Սիեթլից։ Այն ստեղծվել է կիթառահար Ջերի Քանթրելի եւ վոկալիստ Լեյն Սթեյլիի կողմից 1987 թ.։ Դրանից հետո խմբին միացան Ջերիի ընկերներ` բասիստ Մայք Ստարը եւ թմբկահար Շոն Կիննին։

    Չնայած, որ Alice in Chains-ը երբեք պաշտոնապես չի հայտարարել իր լուծարման մասին, 1997-2005 թթ. խումբը ոչ մի գործունեություն չի ծավալել։

    Վոկալիստ Լեյն Սթեյլիի մահը մեծ հարված էր խմբի եւ նրա երկրպագուների համար։ Նրա մարմինը 2002 թ. ապրիլի 19-ին հայտնաբերվեց իր տանը։ Բժշկական քննությունը ցույց տվեց, որ նա մահացել է ապրիլի 5-ին, թմրանյութերի չարաշահման հետեւանքով։


    Ձայնադարան.
    1. Facelift (1990)
    2. Dirt (1992)
    3. Alice in Chains (1995)
    4. Black Gives Way to Blue (2009)

    Վերջին ալբոմում վոկալիստն է Ուիլիամ ԴյուՎալը։


    Տեղեկույթի աղբյուր` Wikipedia


    Ինձ հետաքրքիր է` շատերն ե՞ն ծանոթ էս խմբին։ Ամենաշատ ինձ դուր են եկել Them Bones, Daown in a Hole, Rooster, Junkhead, Angry Chair երգերը, բոլորը Dirt ալբոմից եմ ասում, որովհետեւ մյուսները դեռ լրիվ չեմ լսել։
    Ով ցանկություն կունենա լսելու, ասեմ` երգերի մեծ մասը կարող եք բեռնել zaycev.net կայքից, musicfond.com-ից չբեռնեք, բոլոր երգերի անունները խառնած են։

    Ամբողջական դիսկոգրաֆիային ծանոթանալ կարելի է այստեղ (անգլերեն)։


    Մոռացա ասեմ, որ խմբի երգերից երկուսն օգտագործվել են Doom 2 համակարգչային (1995 թվականի) խաղում։ Them bones եւ Angry Chair երգերն օգտագործվել են համապատասխանաբար որպես 23 եւ 25-րդ աշխարհների երաժշտություններ։ Հենց այս ձեւով էլ ես ծանոթացել եմ Alice in Chains-ին, ժամանակին էդ խաղը շատ էի խաղում։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 06.04.2010, 10:22:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.12.2011), Kita (06.04.2010), StrangeLittleGirl (18.04.2010), Ռուֆուս (07.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ասելու, որ իրանց շատ եմ սիրում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (18.04.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ ա, որ էս թեման հոդված եմ դարձրել, Ռամշին վարկանիշել եմ ու շնորհակալալել ու չեմ գրառել Լավ, փորձեմ սխալս ուղղել

    Էս վերջերս ամերիկյան գրանջը մի այլ ձևի հոգեհարազատ ա դարձել, ամբողջ օրը կարելի ա ասել գրանջ եմ լսում ու անընդհատ մտածում եմ, թե գրանջի Սուրբ Չորրորդությունից (Alice In Chains, Nirvana, Pearl Jam, Soundgarden) ամենաշատը որ խմբին եմ սիրում: Ու ինչքան մտածում եմ, տենց էլ չեմ կարողանում կողմնորոշվել, օր կա Alice-ն ա հոգեհարազատ, օր կա Nirvana, օր կա Pearl-ը, շատ հաճախ էլ Soundgarden-ին եմ կարոտում: Դե ինչ-որ տեղ համաձայն եմ, որ Alice In Chains ավելի շուտ heavy metal ա, քան գրանջ, բայց ամեն դեպքում մյուս երեք գրանջ խմբերի հետ նմանություններ շատ կան: Ինչ վերաբերվում է վոկալիստներին, Alice In Chains-ի Լեյն Ստեյլին ոչ Նիրվանայի Քըրտ Քոբեյնի էներգետիկան ունի, ոչ Soundgarden-ի Քրիս Քորնելի չափից դուրս լայն դիապազոնը (կասկածողները թող լսեն Soundgarden-ի Jesus Christ Pose երգը ու համոզվեն), ոչ էլ Pearl Jam-ի Էդի Ուեդերի գեղեցկագույն բարիտոնն ու շատ գրագետ երգեցողությունը, փոխարենը Լեյն Ստեյլին ամենազգացմունքայինն ա ու ամեն երգում զգում ես իր տրամադրությունն ու ցավը: Իսկ Լեյնի ու Ջերրիի երկձայն հարմոնիաները շատ շատ գեղեցիկ են

    Մի խոսքով, վայելեք ամենասիրածս երգերը.

    Would?


    Down In A Hole


    Rooster


    Love, Hate, Love


    Ինչ վերաբերվում է Ուիլյամ Դուվալին, ապա էլի դուրս գալիս են, Alice In Chains-ի սաունդը կա, բայց էլ առաջվանը չի: Ուիլյամը հրաշալի ձայնային տվյալներ ունի, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ Լեյնից էլ լավ է երգում, պարզապես առանց Լեյնի Alice In Chains-ը էլ նույնը չի: Ես իրենց տեղը լինեի, խմբի անունը կփոխեի
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.12.2011), Rammstein (07.12.2011), Yellow Raven (08.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ալիս Մունրո
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.03.2015, 18:13
  2. Հոդված. Ալիս ին Չեյնս/Alice in Chains
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.04.2010, 14:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •