Անին նենց էլ գրելա
Ամեն ինչ տենց միանշանակ չի, մեր տանը Ղափանում նենց հավեսով մերոնք մարդ են ընդունում, քանի անգամա մենակ եղել, որ հարևանի հյուրերին ենք հյուրընկալել մեր տանը գիշերով, քանիսն են նման ձևով հարազատացել հետագայում ու մի գիշեր մնալուց հետո մինչև հիմա բարեկամ / բարին կամեցող/ մարդիկ են դառել: Ինչի պետքա միշտ վատ կողմով նայես? Ճիշտա քո բերած օրինակները ավելի շատ են հանդիպվում
հիմա, բայց միշտ հո տենց չի եղել:
Կարդալուց մի բան հիշեցի, երբ երկու տարի առաջ մեր Ղափանի տուն երկու կորեացու էինք հյուրընկալել ))))) Մեզ հարազատ մի մարդ եկել էր իր կորեացի ըկերներին էլ հետն էր բերել. Բայց բերեց թողեց ու ինքը գնաց, էտ մարդկանց լրիվ հանձնելով պապայիս
Խեղճերը բան էլա իրարից չէին հասկանում, դրանք անգլերեն, դե պապան էլ ֆրանսերեն ))) վերջը ռուսերենով մի կերպ իրար հասկանում էին ու դրանց մի լավ ժենգյալով հաց կերցրեցին մերոնք հոնի օղիով: Պատմում են, որ դրանք հլա հետ չեն եկել
Բայց ինչ ճիշտնա հետո ընդհանուր հայկական հյուրասիրության մթնոլորտից Հայաստանում իրենք գոհ էին մնացել ու զարմացել, թե ստեղ բոլորն են տենց
Դե հա, կարողա իրենք վերնիսաժի չամռված դեմքերին չհանդիպեցին, բայց էլի որ, խոսքը հո մենակ արտասահմանցի հյուրերին չի վերաբերվում:
Բա հլա, որ իմանաք ուկարաինացիները կամ հույները ինչ հյուրասեր են
Ամեն դեպքում մարդս մարդ լինի. ամեն տեղ ու ինչ ազգի էլ ուզումա լինի:
Էջանիշներ