Իսկ պարտադի՞ր է ներս հրավիրել ու հյուրասիրել մեկին՝ նրա վրա ծախսելով ամենաթանկագինը՝ ժամանակդ, երբ այդ մարդը քեզ լրիվ անհետաքրքիր է, պիտի ջանք թափես նրա հետ իրեն հուզող թեմաներով խոսակցության թելը պահելու համար, հաճախ գրեթե բոլոր հարցերում հետը համաձայնելով: Չէ որ նաև շատերիս բնավորությունն է խոսել սեփական խնդիրներից ու հոգսերից, առանց դիմացինի կարծիքը հաշվի առնելու՝ հոգին առաջը դատարկել: Մարդը քեզանից կարեկցություն է սպասում, դու էլ ստիպված տրամադրում ես այդ կարեկցանքը: Հերթական դիմակահանդեսը: