Էսօր մոտս երաժշտական շոկ էր Բյուկենենի Live from Austin 1976 համերգը նայելուց հետո: Նախորդ գրառմանս մեջ տեղադրած վերջին՝ "The Messiah Will Come Again"-ը հենց այդ համերգից է: Դեմքագույն ա էս մարդը: Չգիտես՝ հիանաս, ապշես, ակնապիշ նայես, քարացած լսես՝ աշխատելով ոչ մի նոտա բաց չթողնել, թե՞ երբեմն պարզապես ժպտաս, ծիծաղես կամ էլ տխրես, հուզվես ու լաց լինես: Սրտիկ ա է Տելեքաստերի պապան: