Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշ ջան, Լևոնը միջազգային հանրության ճնշման տակ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եթե կա ցույց տուր, իսկ 98-ին ինքը Թևանյանի ասած քաղաքագետ Վազգեն Սարգսյանի ու քոչարյանների ճնշման տակ հրաժարական տվեց, որովհետև ավելի լավ քաղաքականություն էին վարելու… ու դրա արդյունքները մենք էսօր տեսնում ենք, ափսոս Վազգենը ինքն իր հանճարեղ քաղաքականության զոհ գնաց ու չտեսավ ինչ բարձրունքների հասավ Հայսատանը…
Բա իհարկե չի ստորագրել միջազգային ճնշման տակ, որովհետև չէր էլ կարող ստորագրել, որովհետև էդ միջազգային ճնշում կոչվածը իր հնարածն է։ Մարդիկ ուզում են, որ ժողովուրդը հավատա, որ միջազգայիններն են ճնշել, դրա համար են օրինակ իրենք սենց տապոռ, ժողովուրդն էլ հավատում է։ Ի՞նչ արդյունքներ էիր ուզում տեսնել Մեֆ ջան որ մենք էս խելքով արագ հասնեինք, 70 տարի կոմունիստական լոլոներով բթացած ու ապակողմնորոշված ժողովուրդը ուզում ես 10 տարում հասնի էն երկրներին, որ 50 դրան տարվա մե՞ջ են հասել։

Ապեր, 8 զոհ 10 տարվա էն գլխից ու 10 զոհ էլ էս գլխից գումարած ցեղասպանության ու Ղարաբաղի վաճառք… էս ինչությու՞ն ա Վիշապ ջան… 98-ի "Պատերազմ թե խաղաղության" ալտերնատիվն էս ա ու սրանք կանխատեսումներ չեն այլ ադեն եղած փաստեր…
Ուրեմն էն որ տարեկան 300 հոգի մարդ մենակ ճանապարհատրանսպորտային պատահարներից է զոհվում, ոչ մեկի տանձին չի, բայց որ թուլեքը 10 մարդ են խփել, երկու տարի էդ շուխուրն է։ Լևոնի վախտ ոչ մեկի չէին խփում վիձիծե լի։ Ապեր՝ պոլիտիկա, դու մի կարծիր, թե մարդկանց սրտերից արյուն է գնում, որ 10 հոգին զոհվել են, տես ինչ ցինիկ բան եմ ասում, բայց ես համոզված եմ, որ ճշմարտություն է։ Էդ 10 հոգի զոհը չլիներ, Լևոնի թեմաների մեծ մասը սպառված էին։ Ղարաբաղն էլ ոչ մեկ չի վաճառում ու չի էլ կարող, ժողովդրի աչքին թող թոզեր չփչեն։