Մեֆ ջան, հարգանքներս…
Եղբայր, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հենց նոր պերերիվ էի անում Հայաստանում Եվրոմիության նախկին դեսպաններից մեկի հետ` ազգությամբ ֆրանսիացի: Հիմա Տյան-Շանի կողմերում ա, բայց իրար շուտվանից գիտենք: Բնականաբար զրուցի հիմնական թեման Հայաստանյան վերջին զարգացումներն էին: Այ, հորս արև կրկնում եմ իրա բառերը, ֆրնասիական ակցենտով «If you kill journalists or other people in your country, we can say that we are sorry about that, but we don’t give a shit»: Շարունակությունն էլ նույն ոգով ու մոտավորապես էն իմաստով, որ եթե ուզում եք ձեր երկրում մի բան անեք, ձեզ ոչ մեկը չի օգնելու: Ապեր, էլ ոնց ասեմ, որ հասկանալի լինի, որ միջազգային հանրությունը փաթթած ունի, թե Հայաստանի ներսում ինչ ա կատարվում, ու մեր փառահեղ իշխանություններն էլ արտակարգ դրա մասին գիտեն: Սերոժը ինձանցի ու քեզանից լավ գիտի, որ միջազգային հանրության համար եթե խնդիր կա էլ, էտ խնդիրը Հայաստանի սահմաններից դուրս ա գտնվում: Համբերգերները գալիս են, գնում են, երկու հատ ֆուֆլո հաշվետվություն են գրում, Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ում կոնյակով-փողով-ախպերությունով հարցերը լուծում ա: Ղարաբաղի կամ հայ-թուրքական սահմանի հարցն էլ եթե էտքան լուրջ գլոբալ նշանակություն ունի հիմա Եվրոպայի կամ ԱՄՆ համար, բռատ, դրա նշանակությունը որոշվում ա միայն ինքը իրանով ու իրանց համար մեծ հաշվով մեկ ա, Սերոժն ա էտ թղթերի տակ ստորագրելու, սադիստը, Լևոնը, թե մեր քուչի Հովոն:
Մեֆ ջան, միջազգային հանրության, որպես գործոնի դերը արհեստականորեն գեր-գեր-գերգնահատված ա: Ու ցավալին էն ա, որ մենք ոչ մի դաս չենք քաղում - տրաքած ընտրություններ, կարճ-ծակ շլվարներով դիտորդներ, ֆուֆլո եզրակացություն, լիքը թղթաբանություն, Չուկի սիրած «արձանագրված փաստեր», ու ոչ մի բան, ՖՍՅՕ: Էս կապակցությամբ ուզում եմ մի հատ հին անեգդոտ հիշացնեմ.
Ուրեմս, անտառում գելը նապաստակին երբ բռնում ա, մի հատ բռնաբարում ա: Էս նապոն էլ սաղ օրը դիլխոր ու մանթո ման ա գալիս, ու տենց հանդիպում ա առյուծին: Էս առյուծը, ասում ա.
- Նապո ջան, խի՞ էս դիլխոր:
Նապոս էլ դնում սաղ պատմում ա: Առյուծը գելին կանչում ա մոտը ու ասում.
- Քյասար սրանից հետո վրետ լիմիտ ա դրած. դու կարաս նապին բռնաբարես տարին մի անգամ:
Գելս էլ խելոք համաձայնվում ա: Մյուս օըր նապոն էլի ռաստվում ա գելին: Էս գելը հարցնում ա.
- Նապո ջան, հիմա ո՞ր թիվն ա:
- 2010:
- դե արի քեզ էս տարվա տեղը մի հատ սիրեմ:
Սիրում ա ու ճամփու ա դնում գելին: Մյու սօրը հանդիպում ա, ու էլի.
- Նապո ջան հիմա, ո՞ր թիվն ա:
- 2010:
- Դե արի քեզ հիմա մի հատ սիրեմ, բայց էսի 2011-ի տեղն ա, ու 2011-ին էլ չեմ սիրի:
Նոպն համաձայնվում ա: Գելս նապոյին սիրում ա, ու ճամփու ա դնում: Մյուս օրը էլի հանդիպում են, ու էս գելս ասում ա.
- Նապո ջան, հիմա ո՞ր թիվն ա:
- 2010
- Դե արի քեզ էսօր մի հատ սիրեմ 2012-ի տեղը, ու 2012-ին էլ չեմ սիրի: Ու նապո ջան, որ չմոռանանք որ ես քեզ արդեն նիսյայով երկու տարվա տեղը սիրել եմ, արի մի հատ բլոկնոտ պահի մոտդ ու գրանցի, թե որ թվերն ենք արդեն օգտագործել:
Նապոս էլ սկսում ա մյուս օրվանից բլոկնոտ պահել ու մանրամասն «արձանագրել բոլոր փաստերը» (միջազգային հանրության, իմա առյուծի համար): Ու սենց գելս ամեն օր, նապիս նիսյայով սիրում ա մինչև 2086 թիվը: Նապոն էլ խելոք սաղ փաստերը արձանագրում ա: Մի օր նապոն էէլի տենց դիլխոր քայլում ա ու ռաստ ա գալիս առյուծին: Էս առյուծը հարցնում ա.
- Նապ ջան, ո՞նց ես, դզվա՞վ գործերդ գելի հետ, սաղ լա՞վ ա:
Նապոն ասում ա.
- Առյուծ ջան, սաղ մնացել ա նույնը, մենակ թղթաբանությունն ա ավելացել:
Բռատ, հիմա գտիր հինգ տարբերություն նապի ու հայոց միջազգայնահանրությունասեր ժողովրդի միջև: Կարաս ասես ինչն ա փոխվել վերջին երկու տրվա մեջ Հայաստանում, բացի ԵԽԽՎ փաստեր ուղարկելուց:
Էջանիշներ