Velvet Bride-ի խոսքերից
Արդյո՞ք մարդու մարմնի ջերմաստիճանը 2 սեռերի մոտ նույնն է, թե՞ տղամարդկանց մոտ այնուամենայնիվ ինչ-որ (թեկուզ չնչին) չափով բարձր է:
Ինձ թվում է, պետք է տարբերվի ու էդ տարբերությունը միայն չի ընդգրկում սեռը, այլ նաև տարիքը, մարդու անհատական առանձնահատկությունները ու նույնիսկ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր եղանակներին, մարդու մարմնի ջերմաստիճանը փոխվում է: Ինչի՞ եմ կարծում, որ սեռերի մոտ տարբեր ջերմաստիճան պետք է լինի. որովհետև կանանց ու տղամարդկանց մոտ կան որոշակի առանձնահատկություններ, հենց թեկուզ մազածածկույթը, քրտնագեղձերի քանակը, մաշկի ընդհանուր մակերեսը, մաշկի հաստությունը, թոքերի ծավալը, մկանային գործունեությունը, էներգիայի օգտագործումը, ներքին օրգանների, ինչպես նաև օրգանիզմի ջերմակարգավորման այլ առանձնահատկություններ: Այսինքն, եթե շատ ճշգրիտ չափեն, յուրաքանչյուրս մի ջերմաստիճան հնարավոր է ունենանք. մեկը մյուսից աննշան կտարբերվի: Էդ ընդունված 36.6 աստիճանը, պայմանական բնույթ է կրում`
Նորածինների ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մեծահասակներինը, 37.7-38.2 աստիճան .... մեծահասակների ներքին միջավայրի ջերմաստիճանը պահպանվում է 34-35 աստիճանում...
«Մարդու Ֆիզիոլոգիա» Մինասյան, Ադամյան, Սարգսյան, 2009թ
Էջանիշներ