Հայցում եմ ձեր խորհուրդը: Նպատակն է պարզապես զբոսնել, լուսանկարել:
Ու՞ր գնալ և ինչ տրանսպորտով:
Կանխավ շնորհակալ եմ:
Հայցում եմ ձեր խորհուրդը: Նպատակն է պարզապես զբոսնել, լուսանկարել:
Ու՞ր գնալ և ինչ տրանսպորտով:
Կանխավ շնորհակալ եմ:
Մինչև լճի մակարդակի բարձրացումը շատ գեղեցիկ տեսարաններ կային մեր կողմերում (Մարտունիում), քանի որ լիճը այնտեղ շրջապատված է գեղեցիկ անտառով, և բացի այն էլ լճի հայելին (հարթ մակերևույթը) շատ ավելի լայն է ու շատ ավելի տպավորիչ, քան Սևան քաղաքի կողմից նայելիս: Վերջին մի քանի տարում լճի մակերևույթի բարձրացումից հետո ափի երկայնքով շատ հատվածներում ավազն ամբողջությանբ ջրի տակ է անցել, իսկ ջուրը արդեն հասել է անտառին: Բայց ամեն դեպքում դեռ կան գեղեցիկ տեղեր: Բացի այդ էլ, ջրի բարձր մակարդակը իր հետ նոր գեղեցիկ տեսարաններ է բերել: Ամեն դեպքում կարող ես քեզ համար հետաքրքիր ինչ-որ նոր բան գտնել Սևանա լճի հետ կապված:
Մարտունի կարելի է գնալ և՛ Աբովյանի ավտոկայանից (Երևան-Սևան ավտոմայրուղու սկզբնամասում), և՛ Կիլիկիայի ավտոկայանից (ծովակալ Իսակովի պողոտա) Վարդենիսի կամ Մարտունու երթուղային տաքսիներով: Ուղեվարձը առաջին ավտոկայանից 1200 դրամ է, երկրորդից՝ 1500:
One_Way_Ticket (03.04.2010), yerevanci (03.04.2010)
մտի այստեղ http://www.akumb.am/showthread.php/5...A5%D6%80%D5%A8
լուսանկարները իմն են
One_Way_Ticket (03.04.2010)
Արտանիշի թերակղզին են շատ գովում (գտնվում է Շորժայի մոտերքում, էն մասում, որտեղ Մեծ և Փոքր Սևանները միանում են իրար): Անձամբ չեմ եղել, կողքով եմ անցել: Կարծեմ ինչ-որ արգելանոց է համարվում:
I may be paranoid but no android!
Jarre (16.04.2011), One_Way_Ticket (03.04.2010), Rhayader (04.04.2010)
Google Earth-ով որ նայում եմ, առավել մաքուրը լճի հյուսիսային մասն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չնայած Սևանի ափին շատ վայրեր չեմ եղել, բայց իմ եղած վայրերից ամենաշատը տպավորվել է Այրիվանքը
Ահա և մի նկար այդ վայրից.
ցավոք, այս նկարում վանքը չի երևում
Իրականում ես Սևանի բոլոր հատվածներն էլ սիրում եմ,խենթանալ կարելիա, ախր շատ սիրունա..հիմա չեմ կարող ասել դա որտեղ էր կոնկրետ, բայց Շորժայից լավ հեռու, Ախթամար հանգստյան գոտուց մի քանի հարյուր մետր այն կողմ..հրաշք էր,մարդիկ, հրաշք:
Ես աշխատանքիս բնույթից ելնելով շատ անգամ եմ եղել Սևանում, մի քանի անգամ էլ ամբողջ շուրջը պտտվել եմ, ամեն ափ իր յուրօրինակ գեղեցկությունն ունի, օրինակ, արևելյան ափում Արտանիշ թերակղզուց հարավ դեպի Վարդենիս, ճիշտա լողափ չկա, բայց ճանապարհը անցնումա լճի ու բարձր ժայռերի արանքով, շատ գեղեցիկ տեսարանա, դրանից հետո արդեն Վարդենիս քաղաքի մոտ էլի որպես լողափ լիճը չի ծառայում, բայց տեսարանը մի այլ գեղեցկություն ունի ափին ամբողջը ապլիպիխայի թփեր են, Վարդենիս - Մարտունի խճուղուց լիճն, ըստ ինձ, ամենագեղեցիկն է, ափին փշատերև ծառերի յուրօրինակ դասավորությունը ստեղծում է մի անմոռանալի տեսարան, Մարտունու հատվածում է, որ ամնենալավ նկատվում է լճի վերջին տարիների բարձրացումը, մոտավորապես 1,5 մետր, սակայն այստեղ ափերն ամբողջապես ճահճապատ են, Մարտունուց - Գավառ տեղ - տեղ ալեբախման հետևանքով ճանապարհնա քանդվել, այժմ էլ նորնա կառուցվում, հատկապես Գավառի հատվածում, դե թերակղզու մասին գրեթե բոլորս գիտենք, իսկ այ թերակղզուց մինչև Շորժա ճանապարհինա գտնվում ամենախորը տեղամասը, ի դեպ ափին բավականին մոտ:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 05.04.2010, 09:45:
Sagittarius (05.04.2010)
Ժող, իսկ սենց մի դեբիլ հարց: Մայրամուտը դիտելու/լուսանկարելու համար երևի արևելյան ափը պիտի գնամ, չէ՞:
Հա, բայց Փոքր Սևանի արևելյան կողմը, եթե ուզում ես որ արևը մայր մտնի թերակղզու կամ ջրի մակերևույթի ֆոնի վրա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (16.04.2011), One_Way_Ticket (06.04.2010)
Կյանքում Սևանա լիճը չեմ տեսել:
Կներեք օֆթոպի համար:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
One_Way_Ticket (07.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ