User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ի՞նչ է հոգեորսությունը

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է հոգեորսությունը

    «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը արգելում է հոգեվորսություն Հայաստանի հանրապետության տարածքում։

    Սակայն օրենքը չի պարզաբանում թե ինչ է հոգեվորսությունը։

    Խնդրում եմ գրեք ձեր կարծիքը։

    ՀԳ՝ այս թեման հատուկ ստեղծված է «Կրոն» բաժնում, և ոչ թե՝ «Իրավագիտություն, քաղաքագիտություն» բաժնում, բացահայտելու համար կրոնասեր կամ կրոնով հետաքրքրվող մարդկանց կարծիքը։

    Մաղթում եմ հանդուրժողական և զուսպ քննարկում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.04.2010), Yellow Raven (02.04.2010)

  3. #2
    Մշտական անդամ Vook-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2010
    Հասցե
    Հորձանուտի համաստեղություն
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է հոգեվորսությունը

    Կարծում եմ ՝ բառը կա, բայց բացատրությունը չկա։Ոչ ոք չի կարող տալ հոգեվորսություն բառի բացատրությունը։
    Մասնավոր դեպքում միայն աթեիստը կարող է հոգեվորսության մեղադրանք առաջադրել։
    Վերջին խմբագրող՝ Vook: 02.04.2010, 19:28:

  4. #3
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է հոգեվորսությունը

    Երևի մարդու կամքին հակառակ գործողությունների մասին է խոսքը:

    օրինակ հոդված 7-ում նշված է.
    Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
    Եթե այդ շրջանակներից դուրս է գալիս գործուներությունը, համարվում է հոգևորսություն: Օրինակ.

    գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,
    եթե մարդուն առանց իր ցանկության ստիպեն ներկա լինել նման հավաքների, ապա կհամարվի հոգևորսություն

    ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով.
    օրենքով սահմանված կարգով, դա նշանակում է սահման կա, որն անցնել չեն կարող, այդ անցնելու դեպքը կհամարվի հոգևորսություն ու կիրականացվի համապատասխան գործունեություն:


    Երևի թե սենց, ես մի քանի կետերի մասին գրեցի, բայց բոլորն էլ սրան են վերաբերում, եթե հոդված 7-ի կետերին համապատասխան չի գործունեությունը, ուրեմն համարվում է հոգևորսություն:

  5. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է հոգեվորսությունը

    Հոգեորսությունը իմ կարծիքով մարդու ամենամեծ վախը(լրիվ ոչնչացման, կամ հավերժ տանջանքներից վախը) օգտագործելով մարդուն ղեկավարելու երևույթն է:
    Քեզ սկզբում ասում են, որ դու ի ծնե մեղավոր ես ու անկախ նրանից, գիտակցաբար թե անգիտակից արել ես որոշակի արարքներ(մոլախաղ ես խաղացել, ծխել ես, քֆուր ես տվել, արյան դոնոր ես եղել, կոնկրետ այսինչ արարողությամբ չես մկրտվել, վերջին շապիկդ չես տվել չքավորներին, կամ պարզապես քիչ ես աղոթել... և այլն), ուրեմն պետք է հավերժ կրակում այրվես, կամ անհետ ոչնչաանաս ու չտեսենես անդրշիրիմյան կյանքը: Մահացու մեղքերի ցուցակը որպես կանոն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր մարդ ավտոմատ հայտնվում է մահացու մեղք գործածների շարքերում:
    Եթե դու ընկնում ես թակարդը ու հավատում ես դրան, քեզ սկսում են մեղքերի քավության համար հանձնարարություններ տալ: Դու կատարում ես հանձնարարությունները, որոնց մեծ մասը ուղված է քո վախը ավելի խորացնելուն ու նոր մարդկանց ձեր շարքերը քաշելուն ու վախի փոխանցելուն:
    Դառավ որ քո հոգին արդեն որսացին: Քո անձը պատկանում է ուրիշին ու նա ինչ մոնիպուլացիաներ ուզի կանի քո հետ:

    Հոգեորսությունից խուսափելու միակ ու 100 տոկոսանոց աշխատող տարբերակը՝ հավատացեք Աստծուն, բայց ոչ ոքից մի ընդունեք Աստծո մասին մեկնաբանություններ ու բացատրություններ: Դուք ձեր մեջ ունեցեք Աստծո կերպարը: Պարզապես հավատացեք գերագույն գիտակցության կամ մատերիայի գոյությանը, որը կազմակերպում է բնությունը, տիեզերքը, ձեզ ու բորո ձեր նմաններին: Շնորհակալ եղեք Նրանից, որ ստեղծել է ձեզ ու մի տրվեք ձեր նմանների կողմից Նրա մասին որևէ ինֆորմացիաին կուրորեն հավատալու անշնորհակալ ու կործանիչ պրեցեսին:
    Ուզու՞մ եք Աստծուն պատկերացրեք որպես երկնքում նստած պապիկ, ուզու՞մ եք՝ որպես մատերիա, կամ անտեսանելի ֆիզիկական ուժ: Կարող եք նույնիսկ պատկերացնել, որ հենց տիեզերքը բանական է ու Աստված հենց ինքն է որ կա, բայց ոչ մեկին մի պնդեք, թե հենց ձեր պատկերացրածն է Աստված ու դուք գիտեք թե ինչ է նա ուզում, որովհետև իրականում ոչ մեկն էլ չգիտի դա: Ու մի լսեք ոչ ոքի: Մի լսեք ոչ Եհովայի վկաներին, ոչ Հիսունականներին, ոչ կաթոլիկներին ու Բուդդիստներին, ոչ Հայ Առաքելական եկեղեցուն ու ոչ մի մարդու գրածը մի ընդունեք:
    Ինքներդ ձեզ լսեք ու ձեր հոգին չեն որսա ու ձեր անձը չեն կառավարի: Ոչ էլ Աստծուն նեղացրած կլինեք:
    Ես չգիտեմ ի՞նչ ճանապարհ է անցել Աստվածաշունչը, բայց իմ պատկերացրած Աստված Եգիպտոսի բոլոր նորածին մանուկներին մի օրում չպիտի սպաներ, որ Մովսեսը հրեաներին դուրս տանելու թույլտվություն ստանա: Դա տեռոր է ու իմ Աստված տեռորիստ չի: Ոչ մեկին չեմ լսում ու ձեզ էլ դա եմ խորհուրդ տալիս: Բայց հավատում եմ:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (27.04.2010), E-la Via (29.04.2010), Արևածագ (29.04.2010), Ջուզեպե Բալզամո (03.04.2010)

  7. #5
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ելմօ դուք շատ ճիշտ եք, բաւց թույլ տվեք մի թեթև ավելացում, անգամ Սուրբ Գիքն է ասում , որ դպիրներին լսեք, բայց նրանց մի հետևեք, որովհետև ամեն տեսակ մեղք հենց այդ ոլորտի մարդկանցից է լինում, ու խնդրում եմ էլի, մի ասեք, թե այդպիսի բաներ չկա, որովհետև ես ձեզ կարող եմ այնպիսի բաներով հիմնավորել, որ զարմանաք, իսկ հոգեվորսությունը, ունի այս աստվաճաշնչյան հիմքեր, այն ժամանակ , եթբ չեմ հիշում Պետրոսն էր,թե Պողոսը, նավակի մոտ ,որ Քրիստոսը ասաց, գնացեք և մարդկանց որսացեք, կարծեմ ամեն ինչ պարզե

  8. #6
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    եթբ չեմ հիշում Պետրոսն էր,թե Պողոսը, նավակի մոտ ,որ Քրիստոսը ասաց, գնացեք և մարդկանց որսացեք, կարծեմ ամեն ինչ պարզե
    Այո', Քրիստոսը ասաց "Եկեք ինձ հետ և ես Ձեզ մարդկանց որսորդ կշինեմ":
    Փաստորեն դու չե՞ս ընդունում քրիստոնեությունը;
    Հոգեորսությունը որպես սխալ կրոնական ուղղության մեջ ներքաշելու երևույթ ես դիտարկում եմ որպես բացասական, բայց համամիտ չեմ դրա դեմ պայքարելու համար պետք է ականջները պակել ու մտածել թե մեր աստվածը մեր մեջ է...ընդհակառակը պետք է շատ լավ իմանալ Աստծո Խոսքը՝ Սուրբ Գիրքը, որպեսզի կայուն մնալ ճիշտ հավատքի մեջ (իհարկե խոսքս վերաբերվում է իրենց քրիստոնյա համարողներին) ……

  9. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո', Քրիստոսը ասաց "Եկեք ինձ հետ և ես Ձեզ մարդկանց որսորդ կշինեմ":
    Փաստորեն դու չե՞ս ընդունում քրիստոնեությունը;
    Հոգեորսությունը որպես սխալ կրոնական ուղղության մեջ ներքաշելու երևույթ ես դիտարկում եմ որպես բացասական, բայց համամիտ չեմ դրա դեմ պայքարելու համար պետք է ականջները պակել ու մտածել թե մեր աստվածը մեր մեջ է...ընդհակառակը պետք է շատ լավ իմանալ Աստծո Խոսքը՝ Սուրբ Գիրքը, որպեսզի կայուն մնալ ճիշտ հավատքի մեջ (իհարկե խոսքս վերաբերվում է իրենց քրիստոնյա համարողներին) ……
    Հոգեորսությունն սկսում է այն պահից, երբ մարդուն սկսում են ասել, թե որն է ՃԻՇՏ ու ՍԽԱԼ հավատքը

    Իսկ ընդհանրապես, ոչ օֆիցիալ, ոչ օրենսդրությամբ, կարծում եմ, հոգեորսությունն այն է, որ մեկի նկատմամբ սկսում են գիտակցաբար "աշխատանք" իրականացնել։
    Լինի դա նախագահական թեկնածուին ընտրելու, թմրամոլ դարձնելուն, պարտքով փող տալուն, հոգին վաճառելուն, թե մի բանին հավատալուն ուղղված ջանքեր։
    Դա կոչվում է մարդու վրա ազդեցություն թողնել, նրան մոլորեցնել։ Դա որոշակի հոգեբանական ազդեցություն է, որին ենթարկվելով մարդն իր կարծիքին, իր հավատքին հակառակ գործողություններ է անում։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.04.2010), յոգի (29.04.2010)

  11. #8
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո', Քրիստոսը ասաց "Եկեք ինձ հետ և ես Ձեզ մարդկանց որսորդ կշինեմ":
    Փաստորեն դու չե՞ս ընդունում քրիստոնեությունը;
    Հոգեորսությունը որպես սխալ կրոնական ուղղության մեջ ներքաշելու երևույթ ես դիտարկում եմ որպես բացասական, բայց համամիտ չեմ դրա դեմ պայքարելու համար պետք է ականջները պակել ու մտածել թե մեր աստվածը մեր մեջ է...ընդհակառակը պետք է շատ լավ իմանալ Աստծո Խոսքը՝ Սուրբ Գիրքը, որպեսզի կայուն մնալ ճիշտ հավատքի մեջ (իհարկե խոսքս վերաբերվում է իրենց քրիստոնյա համարողներին) ……
    ՉԷ Է ես քրիստոնեամ եմ և այն էլ Առքելական, բայց մի այսպիսի հարց, եթե մեր եկեղեցին/Առաքելական / չի կարող կամ նրան արգելել են, /հասկանում եք ինչ ժամանակի մասին է խոսքս/ ու մ արևմտյանաղանդ ,ասենք Եհովայի վկաները փորձում են 2000 տարեկան ճշմարիտ եկեղեցու հիմքերը խարխլել, պատճառաբանելով, որ ինքը ինչ վատ բան է անում,որ , նա միայն փորձում է անել այն, ինչ րչրենց կարծիքով չի արել մեր Եկեղեցին, իսկ ինչ եք կարծում ,դրա դեմ պայքարելու ամենալավ միջոցը մեր եկեղեցու հեղինակության բարձրացնելը չէ՞, հիմա դուք կասեք ինչպ՞ս, իսկ ես կասեմ այսպես, ես ապրիլի 28-ին կազմակերպել էի մի միջոցառում , թրաֆիքինգի դեմ պայքարի մասին, և որպես պատվավոր հյոր և ժյուրի հրավիրել էր նաև մի իսկապես ոգեշնորհ քահանա, որը կատարեց այն ւիյչ իրենից պահանջում է հասարակությունը, և դա իմ կողմից կատարված 2-րդ քայլ է ներգրավվել եկեղեցուն երիտասարդների և ընդհանրֆդպես հասարակության կյանք

  12. #9
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգևորսություն

    Պարզապես պանիկա, թե՞ չարիք


    ՀՀ կառավարությունը կրոնական ազատությունը հայաստանի օրենսգրքի մեջ մի տեղ հարմարեցնելուց հետո, անմիջապես գործի դրեց այն սահմանափակելու ծրագիրը, իհարկե ժողովրդավարության սահմաններում, կրոնական թեմայով յուրաքաչյուր քարոզչություն համարելով հոգրորսություն… Ուղտի ականջում մի լավ քնելուց հետո, հայ ազգի բազմաչարչար առաջնորդները հանակրծ նկատեցին, որ աղանդավորական կազմակերպությունները հասել են անվերահսկելիի սահմանին,ինչպես ասում են դանակը կոկորդին էր հասել , և սկսեցին քայլեր ձեռնարկել, բայց արդեն շատ ուշ է… Կարո՞ղ է արդյոք մեր հասարկությունը գալ աղանդավորների մերժման ինքնագիտակցմանը, ի՞նչ է դրա համար պահանջվում...
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  13. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես պանիկա, թե՞ չարիք


    ՀՀ կառավարությունը կրոնական ազատությունը հայաստանի օրենսգրքի մեջ մի տեղ հարմարեցնելուց հետո, անմիջապես գործի դրեց այն սահմանափակելու ծրագիրը, իհարկե ժողովրդավարության սահմաններում, կրոնական թեմայով յուրաքաչյուր քարոզչություն համարելով հոգրորսություն… Ուղտի ականջում մի լավ քնելուց հետո, հայ ազգի բազմաչարչար առաջնորդները հանակրծ նկատեցին, որ աղանդավորական կազմակերպությունները հասել են անվերահսկելիի սահմանին,ինչպես ասում են դանակը կոկորդին էր հասել , և սկսեցին քայլեր ձեռնարկել, բայց արդեն շատ ուշ է… Կարո՞ղ է արդյոք մեր հասարկությունը գալ աղանդավորների մերժման ինքնագիտակցմանը, ի՞նչ է դրա համար պահանջվում...
    Ցավոք սրտի ոչինչ չենք կարող անել: Կարծում եմ սա ոչ թե առաքելական եկեղեցու խնդիրն է այլ քրիստոնեությանը՝ առհասարակ:
    Ցավոք սրտի, ֆալշը այնքան շատ է, որ տարբեր աղանդների միջոցով քրսիտոնեությունը մշտապես փորձում է ինքնահաստատվել,ինքնահաստատվել, ինքնահաստատվել...........բայց ապարդյուն:

    Բայց, այուամենայնիվ, Առաքելական եկեղեցու անելիքը տվյալ դեպքում շատ շատ է, դիրքերը ամրապնդելու դեպքում, ինչ որ չափով կարելի է դրությունը վերահսկել: Բայց ինչպես տեսնում ենք, առաքելական եկեղեցին ոչ մի գործնական քայլեր չի փորձում ձեռնարկել:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 03.06.2010, 20:25:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    48
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես պանիկա, թե՞ չարիք


    ՀՀ կառավարությունը կրոնական ազատությունը հայաստանի օրենսգրքի մեջ մի տեղ հարմարեցնելուց հետո, անմիջապես գործի դրեց այն սահմանափակելու ծրագիրը, իհարկե ժողովրդավարության սահմաններում, կրոնական թեմայով յուրաքաչյուր քարոզչություն համարելով հոգրորսություն… Ուղտի ականջում մի լավ քնելուց հետո, հայ ազգի բազմաչարչար առաջնորդները հանակրծ նկատեցին, որ աղանդավորական կազմակերպությունները հասել են անվերահսկելիի սահմանին,ինչպես ասում են դանակը կոկորդին էր հասել , և սկսեցին քայլեր ձեռնարկել, բայց արդեն շատ ուշ է… Կարո՞ղ է արդյոք մեր հասարկությունը գալ աղանդավորների մերժման ինքնագիտակցմանը, ի՞նչ է դրա համար պահանջվում...
    Շատ հետաքրքիր է, որ բոլոր « քրիստոնյաները» դեմ են Հիսուսի պատվերին:

  15. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. նորաբաց «Հոգեորսություն» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Ի՞նչ է հոգեորսությունը» թեմային։ Թեմա բացելուց առաջ նախ համոզվեք, որ նման թեմա արդեն չկա Ակումբում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է, որ բոլոր « քրիստոնյաները» դեմ են Հիսուսի պատվերին:

    Իսկ որն է Հիսուսի պատգամը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •