User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 111 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությունը

  1. #106
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ պատրաստվում մի քանի 100 տարվա պատմություն գրել: Հրեաների շնորհքը չի եղե՞լ: Բայց տերություններին պետք ա եղել չէ՞, որ էդ հարցը լուծվել ա: Ուրեմն հերաները կարողացել են իրենց օգտին լուծել հարցը, իրենց իմացել են, որ տերությունների համար արժեք են: Իսկ մե՞նք... անգամ ռուսական զենքի օգնությամբ ազատագրում էինք մեր հողերը, հետո հայտարարում, թե՝ շնորհակալ լինելով Ռուսաստանից, պետք է մեր հույսը կապենք Անգլիայի հետ: Ուրեմն հայերի մեջ մի հատ խելոքը չկա՞ր, որ բացատրեր՝ Անգլիայի ու քո շահերը չեն համընկնում, դու այլ ուղի փնտրի: Անգլիացիները երեսներիս էին ասում՝ ձեզ չենք օգնելու, բայց էլի իրենց հույսին էինք մնացել: Էդպես եղավ նաև խորհրդայնաման ժամանակ: Ռեալ ուժը Հայաստանի սահմաններում, հայացքներս Արևմուտքում էր: Դրա համար էլ ստացանք հայ-թուրքական պատերազմը, ավելի փոքր Հայաստան:

    Քաղաքականությունում էմոցիաները տեղ չունեն: Հայերով ծանր ենք տանում, զարմանալի կլիներ, եթե ասեինք՝ հա ինչ ա եղե՞լ, որ... բայց մեզնից բացի էլի տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք պետք է իմանանք ու հաշվի առնենք՝ հաղթած դուրս գալու համար: Մենակ մեր քիթը տեսնելով հարցը չենք լուծելու: Միջազգային իրավունքի տեսակետից խնդիր չկա, վաղն էլ թուրքերին դատի ենք տալիս, իսկ հենց գալիս ենք քաղաքական կողմին, մոռանում ենք միջազգային իրավունքը, որովհետև հաղթում է շահը... իսկ հիմա ոչ մի երկիր չի վտանգելու իր շահերը Թուրքիայում՝ հայերի արդար դատի համար: ՀՀ-ն չի անում, Սփյուռքն ա անում: Իսկ մենք չենք կարող թուրքերին ասել՝ պարոնայք, նրանք մեր անունից չեն խոսում, մենք նրանց հետ կապ չունենք... Ու էլի եմ ասում. իմ համար գերխնդիրը Արցախն ա: Թող Սփյուռքը դրանով զբաղվի:
    Աստղ Հայաստանի անփառունակ քաղաքական անցյալին ծանոթ եմ, ԲԱՅՑ, եթե Մեծ Եղեռնը իրականացվեր Նացիստական Գերմանիայի կողմից ու նույն պայմաններում ինչ Հոլոքոստը, ես համոզված եմ Գորմանիան պատասխանատվություն էր ենթարկվելու: Ստեղ հրեաները գործոնը որոշիչ դեր չի խաղացել:

    Էմոցիաները էլի թողենք մի կողմ, բայց նորից եմ կրկնում բոլորն էլ հասկանում են, որ թուրքերի համար կատարվածը հաջողություն էր: Բայց իմ համար ամեն միջոց չի, որ արդարացվածա, վաղ թե ուշ իրանք իրանցը ստանալու են: Միջազգային իրավունքն էլ քաղաքականության մեջ զենքա, որը պետքա օգտագործել: Ու ես թքած ունեմ մնացած երկների շահերի վրա, նրանք ճանաչում են ցեղասպանությունը իրանց համար, ինչ ընդհանրապես չի հետաքրքրում թե ասենք ԱՄՆ կճանաչի ցեղասպանությունը թե չե, ես գիտեմ մի բան, Թուրքիան մեզնից էլ լավ գիտի, որ եղելա ցեղասպանություն ու երբ որ ժամանակը գա իրանք կընդունեն փաստը ու կփակեն իրանց համար էլ տհաճ էջը, ամեն ինչ դրանա գնում: Ուղղակի մենք ինքներս կարանք ետ պահը մոտիկացնենք:

    Իսկ հիմա բոլորիս գերխնդիրն էլ պետա Արցախը լինի: Մենք կարող ենք ու ասում ենք, որ սֆյուռքը ՀՀ-ի անունից չի խոսում ու չի էլ կարա խոսա:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.04.2010)

  3. #107
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    դե հիմա ինչ ես առաջարկում... ինչ պիտի անեին, որ չեն արել?
    Մոտենում են Սուլթանի գնի սահմնագծին, չեմ ասում գնան ասեն Սուլթան 10 մանեթ փող կա տանք քվիդ լինենք հիմա թե որն է էտ գինը ես չեմ կարող ասել, էտ էլ իրանք պետք է հասկանային, բայց որ օտարների դռենը թակելը սխալ է դա արդեն մեզ պատմությունն է ապացուցել

  4. #108
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտենում են Սուլթանի գնի սահմնագծին, չեմ ասում գնան ասեն Սուլթան 10 մանեթ փող կա տանք քվիդ լինենք հիմա թե որն է էտ գինը ես չեմ կարող ասել, էտ էլ իրանք պետք է հասկանային, բայց որ օտարների դռենը թակելը սխալ է դա արդեն մեզ պատմությունն է ապացուցել
    շաատ ճիշտ ես ասում... սուլթանի կամ դրա հաջորդների պանահջած գինը հենց այն 1.5 մլն մարդիկ էին, որոնց կյանքն էլ կազմեց դրանց ուզած գինը, ինչը մերոնք վճարեցին:

  5. #109
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    շաատ ճիշտ ես ասում... սուլթանի կամ դրա հաջորդների պանահջած գինը հենց այն 1.5 մլն մարդիկ էին, որոնց կյանքն էլ կազմեց դրանց ուզած գինը, ինչը մերոնք վճարեցին:
    Էտ հայերի մեջ մեկը չկար հարցներ ախպեր բա սուլթանը խիա՞ մեզ էս օրին գցում:

  6. #110
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Կարդում եմ ու ոչինչ չեմ հասկանում:
    Ինչքան գիտեմ ամեն երկիր իր հարևանների հետ հարաբերվում է միայն ու միայն ըստ իր պոտենցիալների ու դիմացինների ագրեսիվ ախորժակը հավասարակշռող իրական սպառնալիքների:
    Եթե ճանճ ես, ճանճի տեղ էլ կդնեն, անկախ նրանից թե ում ոտը կընկնես:
    Հայաստանը հիմա օբյեկտիվորեն ընկալվում է որպես 2 միլիոնանոց բառադի, անաշխատունակ, անռեսուրս ու անտեր երկիր, որը որոշների ձեռքին խաղաթուղթ է, որոշների ձեռքին -խաղալիք:
    Իրական վիճակը մի կողմ դրած ինչ ասես քննարկում ենք, բացի էությունից:
    Ինչու է մեզ թվում, որ հայաստանով զբաղվող որևէ արտաքին քաղաքական գործիչ հիմար է՞: Ղարաբաղյան պրոցեսում հարցերը մեր օգտին էին ու ադրբեջանի խնդրանքով կնքվեց հրադադադարի պայմանագիրը: Այդ օրվանից ի վեր, մեր նիստ ու կացով, դիրքորոշումներով ու այլևայլ վարքագծով, ամեն օր, ամեն վայրկյան, մենք ապացուցել ենք որ մեր ռազմական հաջողությունը պատահականություն է եղել: Արդյունքում թե ազերինեը, թե միջնորդները հասկացել են, որ գործ ունեն քաղաքական դեբիլների հետ ու կամաց-կամաց հաղթանակը դառել է շառ մեր գլխին:
    Դա քիչ էր, գնացինք գենոցիդն էլ բերինք խոթեցինք ասպարեղ որպես խուրդա ու դա էլ մսխեցինք:
    Եթե հայերը հայաստանում պոտենցիալ ունենան հայաստան պահելու- հայաստանը կպահեն: Լրացուցիչ պոտենցիալ ունենան- ղարաբաղն էլ կպահեն: Ավելին ունենան- հողերն էլ հետ կվեցնեն, գենոցիդն էլ ճանաչել կտան, թուրքերին էլ կլացացնեն ու հետ կշպրտեն ալտայ ու իրենց երկրում էլ պետություն կսարքեն:
    Բայց չունեն չէ: Պարան ալ, փամփուշտ ալ, խելք ալ, դիվանագիտություն ալ, չունեն չէ՞:
    Ախր բացի ներհայաստանյան ագահ ու չտես ԲՏ-ությունից ուրիշ ոչ մի բան չունենք- չէ՞
    Ֆոկուսնիկության մասին է խոսքը՞: Բայց քաղաքականության մեջ ֆոկուսները չեն անցնում- այն կրկես չի:
    Հայաստանում ընթացող միակ պրոցեսը դա ներքին ինքնաոչնչացումն է: Արտաքին խաղերի ռեսուրս առհասարակ չկա: Իսկ եթե ռեսուրսը հենց դիմացինն է, ապա մեզ հող պետք չէ, գործարան պետք չէ, մասնագետ պետք չէ, մեզ առհասարակ ոչինչ պետք չէ:
    Այսքան հին ու նոր ողբերգական պատմություններից հետո չխրատվելը, չհասկանալը, աշխարհից անտեղյակ ճամարտակելը ֆենոմենալ է:
    Իսկը թե - հայ ենք մենք:
    Հա, մեր իսկ ձեռը կրակն ընկած խալխ ենք:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 04.04.2010, 08:07:

  7. #111
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Ցավոք սրտի ցեղասպանությունը կատարված փաստ է, եթե պատմական որոշ հատվածներ կարելի է համարել հորինված, ապա հայոց ցեղասպանության հարցը վիճաբանելը անիմաստ է: Այդ դաժանությունների մասին կան բազմաթիվ վկայություններ, էլ չասեմ ողջ ականատեսների մասին, որոնք կորցրել են իրենց ամենահարազատ մարդկանց: Եվ վերջիվերջո ինչպես ձևավորվեց այս մեծ հայկական սփյուռքը, կարողա հայերը գիժ էին թողեցին իրնց տուննն ու տեղը ու գնացին: Այսինքն հայացքների փոփոխություն, եթե նույնիսկ լինում է, այսիքն մարդկանց մի շրջանակ է ձևավորվում, որոնք փորձում են արդարացնել այդ վայրենությունը, դա գովելի չէ: Հայոց ցեղասպանությունը 20րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և հանցագործները մինչ այժմ էլ չնայած մահացած են ,սակայն, ըստ ինձ ,չեն ստացել իրենց համապատասխան պատիժը:Թուրքական այժմայա պետությունը պետք է ընդունի հայոց ցեղասպանությունը, այդպես զարկ տալով պատմության այդ արյունալի էջի փակմանը և թուրքական առողջ հասարակության ձևավորմանը: Իսկ ցեղասպանությունը մերժելը անիմաստ գործ է: Ասենք երբ վեր ես կենում առավոտը դա բնական բան է, նույն ձևով էլ կատարված բացարձակ ճշմարտությունը մերժելը սխալ է: Նույնիսկ ՀՀ-ում ընդհանրապես պիտի չքննարկվի կարողա արժանի էինք, որ մեզ սպանեցին: Ոչ ոչմի մասայական մարդասպանություն ընդունելի չէ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (05.04.2010)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.11.2010, 16:46
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54
  4. «Եղեռն գնացողները»
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.04.2008, 22:21
  5. Գրառումներ: 25
    Վերջինը: 01.07.2007, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •