Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն քեզ պետք է որ դուր գա Սերժի «քաղաքականությունը» Ճկունությունն ու անսկզբունքայնությունը տարբեր բաներ են: Մի դեպքում դու մանևրում ես, իսկ մյուս դեպքում պարզապես խաբում ես, դիմացինին փորձելով դնել հիմարի տեղ: Այնինչ դիմացինը քեզ վաղուց ծալած ունի իր դիվանագիտությամբ:

Հ.Գ. իմիջայլոց, որոշ «ճկուն» «դիվանագետներ» վստահություն էին հայնտում, թե մինչև անցյալ տարվա վերջ պիտի բացվեր թուրքական սահմանը:
Սերժի արտաքին քաղաքական որոշ ուղղություններ, այո, ընդունում եմ: Ներքաղաքականը բնականաբար դուրս է քննարկումից: Ով էլ լիներ մեր նախագահը, պիտի գնար մեր հարևանի ու այն էլ հզոր հարևանի հետ երկխոսության:
Ուրեմն էդքան էլ ճկուն դիվանագետներ չեն Թուրքիան ի՞նչ շահ ունի սահմանը բացելուց: Այ մենք պետք է իրեն համոզենք, որ սահմանի բացումը իր համար շահավետ է: