Արդար չես խոսում, Բիձա, ու պոստիդ մեջ ավելի շատ անձնական զգացումներ ու խոցված "Ես" կան, քան փաստարկ: Կիրառածդ բառն էլ "խոտակերություն"-ը, գտնում եմ տեղին չէր - դա իմ կարծիքն է:
Լսել եմ, քո ասածից էլ գեշ բաներ եմ լսել, մորս պապն էլ Մշո հայտնի ֆիդայիններից մեկն է եղել ու մորս միջոցով շատ ու շատ բան է ինձ հասել: Կրկնում եմ, "խոտակերություն"-ը տեղին բառ չէ, իսկ ես ել կույր ազգայնամոլ չեմ, որ այսպես եմ խոսում: Ուզենամ, իմ հենց հիմա ինքնապաշտպանական մարտերի այնքան օրինակներ կբերեմ, որ հաշիվը կկորցնես, ուղղակի չեմ ուզում թեման ծանրաբեռնել:
Ինչ վերաբերվում է իմ վերաբերմունքին դեպի իմ կոլեգան - ապա, ես այժմ էլ եմ գտնում, որ ճիշտ եմ վարվել. ափսոս, որ դու ես ինձ սխալ հասկացել: Եթե այդ պահին "սեղանին դրված լիներ", չեմ ասում հայ մարդու կամ երեխայի կյանք, այլ թեկուզ մի հայ աղջկա պատիվ, ապա, հավատա, այդ սրիկան իմ ապտակից չէր խուսափի ու ես էդ կուլ չէի տա:Բայց, եթե ես ինձ չզսպեի, բացի նրանից, որ զուտ աշխատանքային առումով սխալ վարված կլինեի, չնայած, որ ինքը ինձ հավասար պաշտոն ուներ և սա չէ խնդիրը, այլ... դրանով հիմք կտայի նման կերպ խոսացողներին ասելու, որ - փաստարկներ չունենք, բռունցքների ենք դիմում...
Ափսոս, որ այս ամենը ես ստիպված եղա ասել...
Էջանիշներ