User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությունը

  1. #61
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր կան, որ չի կարելի մյուս կողմից ուսումնասիրել: Միակ արդարացումը նման ուսումնասիրության համար կարա լինի սեփական կողմի ուժեղացումը:
    Ու դա հայրենասիրությունա, ոչ թե նացիոնալիզմ:
    Թուրքերն արդեն 1915 թվին ցույց են տվել, իրանց ինչքան են հետաքրքրում հայերն ու հայկական հարցը:
    Սխալ ա մոտեցումդ, որ չի կարելի: Բա ինչի՞ էդ կարծիքները միանգամից չեք դիտարկում սեփական կողմի ուժեղացման տեսանկյունից: Բա չիմանա՞ս թշնամիդ ինչ փաստարկներ ունի:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh

    Ախր խնդիրը սխալ ես հասկանում, է: Սա (ու սրա նմանները), արդարացնելով թուրքերին, որոնք իրոք որ գործում էին իրենց պետության շահերի տեսակետից, այն թեզն էր պաշտպանում, թե - հայերին տեղնա, թող հանգիստ տեղները նստեին, իրենք կերել են իրենց "անհանգստության" համար, հիմա էլ ոչ մի բարոյական իրավունք չունեն թուրքերից որևէ բան պահանջել, քանի որ թուրքերը ըստ էության ինքնապաշտպանվել են Պարզա?
    Պարզ ա:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.04.2010), Lion (03.04.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Ես հունվարի սկզբին անձամբ պոկել եմ համալսարանում ազերների կողմից կպցրած Սև Հունվարի /տես Քարա Յանվար/ մասին պոստերները:
    Յուրաքանչյուր հայ իմ տեղը դա կաներ: Յուրաքանչյուր հայրենասեր հայ:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 03.04.2010, 01:30:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  4. #63
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Սխալ ա մոտեցումդ, որ չի կարելի: Բա ինչի՞ էդ կարծիքները միանգամից չեք դիտարկում սեփական կողմի ուժեղացման տեսանկյունից: Բա չիմանա՞ս թշնամիդ ինչ փաստարկներ ունի:
    Ես գիտեմ թշնամին ինչ փաստարկներ ունի: Բայց զարմանում եմ, երբ նույն փաստարկներիցա սկսում ազգությամբ հայ մարդ խոսա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  5. #64
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Օֆֆֆ, որոշել էի չգրել այս թեմայում, բայց գրեցի... ու հիմա սիրտս ավելի է ծանրացած, քան մինչև գրելս: Ժողովուրդ ջան, (կասեի իմ սիրած բառը` "հայեր", ափսոս ՊՀ-ն այն լրջորեն արժեզրկել է), եկեք ուժեղ լինենք, միասնական (ոչ բառիս ներկա, արժեզրկված իմաստով), եկեք տեսնենք ու գնահատենք մեր ազգի իրական շահերը, զանազանենք մեր թշնամիներին բարեկամներից, եկեք չընկնենք "ժամանակակից" գլոբալիզացված մտածողության ազդեցության տակ, եկեք... ուժեղ երկիր ունենանք: Գիտեմ, խոսքով չի, ուրա, խոսքով լիներ, օրական 25 ժամ կգրեի, որ մեր երկիրը ուժեղանա, բայց...

    ... Եկենք հարգենք ու ընդունենք մեր վիշտը, եթե դա մենք չանենք, ուրիշը մեր տեղը հաստատ չի անի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.04.2010), kyahi (03.04.2010), Leo Negri (03.04.2010), Արևածագ (03.04.2010)

  7. #65
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր հայ իմ տեղը դա կաներ: Յուրաքանչյուր հայրենասեր հայ:
    Օրինակ ես չէի պոկի. թող կարդան, ի՞նչ ունեմ թաքցնելու, թող կարդան ու գնան ուսումնասիրելու: Մեկը պոկեցիր կամ երկուսը... դրանով ի՞նչը փոխվեց: Մեկ է ադրբեջանցիների թեյը եթե քաղցր չի լինում, հայն է մեղավոր: Հիմա ես հայրենասերների քո դասակարգումից դուրս եկա՞
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեմ թշնամին ինչ փաստարկներ ունի: Բայց զարմանում եմ, երբ նույն փաստարկներիցա սկսում ազգությամբ հայ մարդ խոսա:
    Իսկ ես վստահ եմ, որ հայերի 90 տոկոսը չգիտի թուրքերի փաստարկները, որովհետև ոչ թուրքերի մասին գիտի, ոչ էլ Թուրքիա պետության: Ու բնավ էլ պետք չէր զարմանայիր. հայը չխոսա փաստարկներից, ավարը խոսա՞:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #66
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    թող կարդան, ի՞նչ ունեմ թաքցնելու, թող կարդան ու գնան ուսումնասիրելու:
    Դե իհարկե չէիր պոկի: Ով գիտի Սումգաիթնել էր չտեսնված քաղաքական քայլ:
    Պոստերներին գրած էր վեբկայքի հասցե, որով մարդիկ կարան գնան ու ուզածի չափ ուսումնասիրեն խնդիրը:
    Եթե գոնե մի երկու մարդ քիչ կկարդար ազերական պրոպագանդան ու կգնար էդ վեբկայքով խնդիրը ուսումնասիրելու` ուրեմն պոկելը հասելա իր արդյունքին:

    հայը չխոսա փաստարկներից, ավարը խոսա՞:
    Թուրքերը չափից երկար ու բարցր են խոսում փաստարկներից, որ մի հատ էլ հայերը սկսեն հիպոթեթիկ ընդունել փաստարկների ճշտությունը` թեև այլ տեսանկյունից:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  9. #67
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իհարկե չէիր պոկի: Ով գիտի Սումգաիթնել էր չտեսնված քաղաքական քայլ:
    Պոստերներին գրած էր վեբկայքի հասցե, որով մարդիկ կարան գնան ու ուզածի չափ ուսումնասիրեն խնդիրը:
    Եթե գոնե մի երկու մարդ քիչ կկարդար ազերական պրոպագանդան ու կգնար էդ վեբկայքով խնդիրը ուսումնասիրելու` ուրեմն պոկելը հասելա իր արդյունքին:

    Թուրքերը չափից երկար ու բարցր են խոսում փաստարկներից, որ մի հատ էլ հայերը սկսեն հիպոթեթիկ ընդունել փաստարկների ճշտությունը` թեև այլ տեսանկյունից:

    Դե լավ, թուրքատյաց ու հայակենտրոն իմ հայ ժողովուրդ, ես գնամ՝ թուրքական ֆիլմ դիտելու: Ձեզ էլ, ինչպես կասեր Գայլը, ստամբուլյան ժպիտներ:

    Տեսնես ե՞րբ է գալու այն օրը, երբ թուրքից խոսողը դավաճան չի համարվի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.04.2010)

  11. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե լավ, թուրքատյաց ու հայակենտրոն իմ հայ ժողովուրդ, ես գնամ՝ թուրքական ֆիլմ դիտելու: Ձեզ էլ, ինչպես կասեր Գայլը, ստամբուլյան ժպիտներ:

    Տեսնես ե՞րբ է գալու այն օրը, երբ թուրքից խոսողը դավաճան չի համարվի
    Թեման չեմ կարդացել, բայց էդպիսի բան կա՞
    Այսինքն էլի ազգայնական-ծայրահեղական-էմոցիոնալ հույզե՞ր են տիրում էս թեմայում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #69
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Դե լավ, թուրքատյաց ու հայակենտրոն իմ հայ ժողովուրդ, ես գնամ՝ թուրքական ֆիլմ դիտելու: Ձեզ էլ, ինչպես կասեր Գայլը, ստամբուլյան ժպիտներ:
    Խորհուրդ կտամ նայել էս ֆիլմը:

    http://en.wikipedia.org/wiki/Midnight_Express_(film)
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  13. #70
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման չեմ կարդացել, բայց էդպիսի բան կա՞
    Այսինքն էլի ազգայնական-ծայրահեղական-էմոցիոնալ հույզե՞ր են տիրում էս թեմայում
    Չուկ ջան, որ ասեմ՝ ծայրահեղ հայացքներ են, ոչ, ուղղակի մեր հայ ազգը շատ ծանր է տանում Ցեղասպանության հարցի քննարկումները, մանավանդ եթե ասում ես՝ թող զենք վերցնեին և պաշտպանվեին Մեկ էլ նորություն էր, որ թուրքական կողմի փաստարկները պետք չէ ուսումնասիրել:
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ կտամ նայել էս ֆիլմը:

    http://en.wikipedia.org/wiki/Midnight_Express_(film)
    Սա էլ կդիտեմ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #71
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր հայ իմ տեղը դա կաներ: Յուրաքանչյուր հայրենասեր հայ:
    Ուրեմն Մուսա կոչվող լեռան վրա հայերը ոչ թե թուղթ էին ճղում, այլ թուրք էին սատկացնում, որ կենդանի մնան, թե չէ թուղթ ով էլ ուզի կճղի:

  15. #72
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Ուրեմն Մուսա կոչվող լեռան վրա հայերը ոչ թե թուղթ էին ճղում, այլ թուրք էին սատկացնում, որ կենդանի մնան, թե չէ թուղթ ով էլ ուզի կճղի:
    Կարելիա հարցնել, իսկ դու ինչ ես արել թուղթ ճղելուց /ի դեպ, բռնվելու դեպքում ահագին տհաճ հետևանքների առաջ էի կանգնելու/ թունդ, ուժի մասին երազող իմ բարեկամ?
    Թե ով գիտի Մուսա լեռի հերոսներից ես, որ տենց աչքս ես կոխում, իբր ես ել պիտի ազատ ժամանակս անցկացնեմ թուրք սատկացնելով?
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 03.04.2010, 01:59:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  16. #73
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելիա հարցնել, իսկ դու ինչ ես արել թուղթ ճղելուց թունդ, ուժի մասին երազող իմ բարեկամ?
    Թե ով գիտի Մուսա լեռի հերոսներից ես, որ տենց աչքս ես կոխում, իբր ես ել պիտի ազատ ժամանակս անցկացնեմ թուրք սատկացնելով?
    Իսկական հայրենասեր հայը պետք է տուալետին թուրքական դեսպանատուն ասի, դե ես էլ դրանով եմ օգնում հայ ազգին:

  17. #74
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Իսկական հայրենասեր հայը պետք է տուալետին թուրքական դեսպանատուն ասի, դե ես էլ դրանով եմ օգնում հայ ազգին:
    Թունդ էր ասված:
    Բայց դու չէիր ասում, որ ասելով չի, անելովա?
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  18. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում սենց թեմաները ու չեմ սիրում սենց քննարկումները, որ ամեն անգամ, ապրլի 24-ից առաջ, սկսվում են: Ու սկսվում են աջ-լիբերալ քննարկումները և ուլտրաժամանակակից մտավարժանքները, ազգային մտածելակերպի ըմբոստացումները ու միջազգային քաղաքականության արդարացումները, թուրքերի վարքագծի վերլուծությունները ու "իմաստուն" հիմնավորումները, որոնք քիչ է մնում արդարացնեն այդ ոճրագործներին...

    Կներեք իհարկե, բայց այս քննարկումները անձամբ ինձ համար ուղղակի զզվելի են, որովհետև Մեծ Եղեռնը հաստատ չարժե նման քննարկումների և, մանավանդ, այնպիսի վերլուծությունների, որոնք բերվեցին առաջին պոստում: Այս թեման չարժե նաև այնպիսի արտահայտությունների, որոցից մեկը օգտագործեց Բիձա-ն ու որը դուք տեսնում եք այս պոստի սկզբում:

    Ապրիլի 24-ը ծանր թեմայա, անձամբ ինձ համար անչափ ծանր մի թեմայա ու ես չեմ կարողանում ապրել նրա հետ - ամեն անգամ ներքնապես ընդվզում եմ, ընդվզում եմ ամեն ինչից - կոտորածներից, վայրագություններից, մեր կորցրած Հայրենիքի ու զոհված նախնիների ցավից, նման վերլուծություններից...

    Այո, պատահական խոսքեր չեն սրանք, ծանրա: Ու պետք չի, Բիձա, նման արտահայտություններ անել. վստահ եմ, դու ուղղակի ծանոթ չես 1915-1923-ի ինքնապաշտպանության պատմությանը, հակառակ դեպքում այդպես չէիր ասի ու, ըստ էության, չէիր թքի ինքնապաշտպանվող հերոսների աճյունների վրա: Մի քանի հարյուր գյուղեր ու քաղաքներ այդ արյունոտ տարիներին այս կամ այն հաջողությամբ պաշտպանվեցին, զոհվեցին, փրկվեցին... լրիվ կամ մասամբ:

    "Զմյուռնիայի աղետով, Արևելյան Թրակիայի ու Կիլիկիայի հայաթափումով և Փոքր Հայքի լեռներում մղվող հայդուկային պայքարով էլ ավարտվեց 1915-ից 1923 թվականները իրականացված Հայոց Մեծ եղեռնի արարներից վերջինը, ավելի ճիշտ` մեզ հայտնի արարներից վերջինը, որովհետև... որովհետև մենք երբեք էլ չենք իմանալու սև տասնհինգին ու դրան հաջորդած տարիներին արևմտահայության զինական դիմադրության ողջ պատմությունը: Տարագրված գյուղեր ու քաղաքներ եղան, որ բնաջնջվեցին գրեթե լիովին, իսկ հրաշքով փրկված հատուկենտ մարդիկ և վերապրածները այդպես էլ չիմացան, թե ինչ կատարվեց իրենց շեներում, այն դեպքում, երբ թուրքերի մեծագույն մասը անգամ գրել չգիտեր: Իսկ պետականությունից զրկված ու կազմակերպչական լուրջ խնդիրներ ունեցող արևմտահայության դիմադրական ողջ պայքարը, ամիսներից, շաբաթներից և մինչև իսկ տարիներից կազմված ողջ այդ մաքառումը, որ ուղղակի փառք կբերեր յուրաքանչյուր ու նույնիսկ ամենամարտական ժողովրդի պետությանը և դիմադրական շարժմանը, խորհրդային իշխանության սկզբնական տարիներին ուղղակի մոռացվեց, հետո էլ` համակարգված ձևով չուսումնասիրվեց: Ու մենք երևի արդեն երբեք էլ լիովին չենք իմանա, թե էլի որ վայրերում ժողովուրդը դիմադրեց: Բայց այս ամենը, որ չվերլուծվեց ու չպահպանվեց գիտական աշխատություններում, մանրամասն վերլուծվեց ու պահպանվեց հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ու երբ 1988 թ-ին հայության մի հատվածը վերստին վտանգված էր, պարզվեց, որ ասպարեզ է իջել դարասկզբի դառն ու արյունոտ դասերը յուրացրած, անավարտ կռվի ընթացքը լուռ ու տանջալից վերլուծությունների ենթարկած միանգամից մի քանի սերունդ, որը ոչ միայն կարողացավ արգելել սարսափելի անցյալի կրկնությունը, այլև քայլել դեպի արևելք և դարասկզբի աղետների փոխարեն դարավերջին գրանցել միայն շքեղ հաղթանակներ...",- նման դիպուկ խոսքերով է բնորոշում արյունալի տասնամյակներում ծանր կորուստներ կրած, սակայն վերապրած և նոր պետականություն կերտած հայության անցած ուղին հայ ժողովրդի նորագույն ռազմական պատմության խնամքով մոռացված էջերը փայլուն վերլուծության ենթարկած Տիգրան Դեվրիկյանը:

    Այնպես որ... պետք չէ, խնդրում եմ, պետք չէ այդպես արտահայտվել... առանց էդ էլ թեման անտանելի ծանր է...

    Հ.Գ. Մի անգամ կոլեգաներիցս մեկը, ստորաքարշ և քծնող բնավորության տեր մի ոչնչություն, սկսեց ինձ ու ներկաներից ևս մի քանիսին լուրջ-լուրջ ապացուցել, որ թուրքերը ճիշտ են արել, որ կոտորել են հայերին: Խոսում էր, վստահ էր իր ճշտին, միջազգային ու ներքաղաքական վերլուծություններ էր անում, ասում էր ու ապացուցում: Իսկ ես նստած էի և ուղղակի լուռ լսում էի: Կողքից ինձ նայողին երևի նույնիսկ կթվար, թե ես ձանձրանում եմ...

    ... Կոլեգա էր, աշխատանքային մթնոլորտ էր, էթիկա կար... բայց ազնիվ խոսք, հազիվ ինձ զսպեցի, որ գետին չտապալեմ այդ ոչնչությանը և չապտակեմ...
    Լիոն, հասկանում եմ, որ քեզ հայ զորական պատմության մասնագետ ես համարում, բայց համակերպվի նաև այն մտքի հետ, որ ուրիշներն էլ այլ պատմություններ գիտեն ու ոչ թե չճանաչած մարդկանցից լսած, այլ սեփական պապից, մեծ հորեղբորից, ցաք ու ցրիվ եղած տոհմի հատ ու կենտ փրկվածներից տեղ հասած:
    Քո աչքին մեր անհայտ հերոսությունն է երևում ու խոշորացույցով մատուցվում, -իմ աչքին իմ կոտորված ցեղն է, տատս, տատուս ցեղը, հորս ցեղի կեսը: Քեզ ականատես- պատմող չի եղել, - սրանից նրանից լոլոներ ես լսել, ինձ պատմել են ամեն ինչ կորցրած իմ հարազատ ազգականները- մարդիկ, որոնք գենոցիդից հետո արդեն հայաստանի տարածքից գիշերներն անցել են գետը, ասպատակել են արևմտահայաստանը ու թուրքի ականջներ ջեբները լցած հետ են եկել, հաշվել ու լաց եղել: Ու դրանցից ոչ մեկն իրեն հերոս չէր համարում:
    Ես հասկանում եմ, որ ջահելները շատ բան չգիտեն, բայց որ դու ես ինձ դաս տալիս, դա արդեն մի քիչ համեստ չի:
    Քանի ինքնապաշտպանական հերոսի աճյունի մոտեցած կաս, դրանցից ում ես կենդանի տեսել, հետը մի բառ փոխանակել՞:
    Կոտորածը, եղեռնը, ազգային ողբերգությունն ու ամոթը սարքել եք բանահյուսություն ու խաղ եք անում- լուրջ չի:
    Եվ մի ապացույց էլ խոտակերության առումով:
    Ոնց որ դու ինքդ թարս խոսացողին գետին տապալելու ուժ չես ունեցել ինչ-ինչ ճղճիմությունից ելնելով, հանդուրժել ես ու նրան ասպարեզ տվել, նույն ձևով էլ ազգն է կոտորվել, ամեն օր հետաձգելով իր որպես տղամարդ հանդես գալու բնական պարտավորությունը:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.04.2010, 02:24:

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.11.2010, 16:46
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54
  4. «Եղեռն գնացողները»
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.04.2008, 22:21
  5. Գրառումներ: 25
    Վերջինը: 01.07.2007, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •