User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Հայերի կոտորվելը խոտակերություն էր
    Չեմ սիրում սենց թեմաները ու չեմ սիրում սենց քննարկումները, որ ամեն անգամ, ապրլի 24-ից առաջ, սկսվում են: Ու սկսվում են աջ-լիբերալ քննարկումները և ուլտրաժամանակակից մտավարժանքները, ազգային մտածելակերպի ըմբոստացումները ու միջազգային քաղաքականության արդարացումները, թուրքերի վարքագծի վերլուծությունները ու "իմաստուն" հիմնավորումները, որոնք քիչ է մնում արդարացնեն այդ ոճրագործներին...

    Կներեք իհարկե, բայց այս քննարկումները անձամբ ինձ համար ուղղակի զզվելի են, որովհետև Մեծ Եղեռնը հաստատ չարժե նման քննարկումների և, մանավանդ, այնպիսի վերլուծությունների, որոնք բերվեցին առաջին պոստում: Այս թեման չարժե նաև այնպիսի արտահայտությունների, որոցից մեկը օգտագործեց Բիձա-ն ու որը դուք տեսնում եք այս պոստի սկզբում:

    Ապրիլի 24-ը ծանր թեմայա, անձամբ ինձ համար անչափ ծանր մի թեմայա ու ես չեմ կարողանում ապրել նրա հետ - ամեն անգամ ներքնապես ընդվզում եմ, ընդվզում եմ ամեն ինչից - կոտորածներից, վայրագություններից, մեր կորցրած Հայրենիքի ու զոհված նախնիների ցավից, նման վերլուծություններից...

    Այո, պատահական խոսքեր չեն սրանք, ծանրա: Ու պետք չի, Բիձա, նման արտահայտություններ անել. վստահ եմ, դու ուղղակի ծանոթ չես 1915-1923-ի ինքնապաշտպանության պատմությանը, հակառակ դեպքում այդպես չէիր ասի ու, ըստ էության, չէիր թքի ինքնապաշտպանվող հերոսների աճյունների վրա: Մի քանի հարյուր գյուղեր ու քաղաքներ այդ արյունոտ տարիներին այս կամ այն հաջողությամբ պաշտպանվեցին, զոհվեցին, փրկվեցին... լրիվ կամ մասամբ:

    "Զմյուռնիայի աղետով, Արևելյան Թրակիայի ու Կիլիկիայի հայաթափումով և Փոքր Հայքի լեռներում մղվող հայդուկային պայքարով էլ ավարտվեց 1915-ից 1923 թվականները իրականացված Հայոց Մեծ եղեռնի արարներից վերջինը, ավելի ճիշտ` մեզ հայտնի արարներից վերջինը, որովհետև... որովհետև մենք երբեք էլ չենք իմանալու սև տասնհինգին ու դրան հաջորդած տարիներին արևմտահայության զինական դիմադրության ողջ պատմությունը: Տարագրված գյուղեր ու քաղաքներ եղան, որ բնաջնջվեցին գրեթե լիովին, իսկ հրաշքով փրկված հատուկենտ մարդիկ և վերապրածները այդպես էլ չիմացան, թե ինչ կատարվեց իրենց շեներում, այն դեպքում, երբ թուրքերի մեծագույն մասը անգամ գրել չգիտեր: Իսկ պետականությունից զրկված ու կազմակերպչական լուրջ խնդիրներ ունեցող արևմտահայության դիմադրական ողջ պայքարը, ամիսներից, շաբաթներից և մինչև իսկ տարիներից կազմված ողջ այդ մաքառումը, որ ուղղակի փառք կբերեր յուրաքանչյուր ու նույնիսկ ամենամարտական ժողովրդի պետությանը և դիմադրական շարժմանը, խորհրդային իշխանության սկզբնական տարիներին ուղղակի մոռացվեց, հետո էլ` համակարգված ձևով չուսումնասիրվեց: Ու մենք երևի արդեն երբեք էլ լիովին չենք իմանա, թե էլի որ վայրերում ժողովուրդը դիմադրեց: Բայց այս ամենը, որ չվերլուծվեց ու չպահպանվեց գիտական աշխատություններում, մանրամասն վերլուծվեց ու պահպանվեց հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ու երբ 1988 թ-ին հայության մի հատվածը վերստին վտանգված էր, պարզվեց, որ ասպարեզ է իջել դարասկզբի դառն ու արյունոտ դասերը յուրացրած, անավարտ կռվի ընթացքը լուռ ու տանջալից վերլուծությունների ենթարկած միանգամից մի քանի սերունդ, որը ոչ միայն կարողացավ արգելել սարսափելի անցյալի կրկնությունը, այլև քայլել դեպի արևելք և դարասկզբի աղետների փոխարեն դարավերջին գրանցել միայն շքեղ հաղթանակներ...",- նման դիպուկ խոսքերով է բնորոշում արյունալի տասնամյակներում ծանր կորուստներ կրած, սակայն վերապրած և նոր պետականություն կերտած հայության անցած ուղին հայ ժողովրդի նորագույն ռազմական պատմության խնամքով մոռացված էջերը փայլուն վերլուծության ենթարկած Տիգրան Դեվրիկյանը:

    Այնպես որ... պետք չէ, խնդրում եմ, պետք չէ այդպես արտահայտվել... առանց էդ էլ թեման անտանելի ծանր է...

    Հ.Գ. Մի անգամ կոլեգաներիցս մեկը, ստորաքարշ և քծնող բնավորության տեր մի ոչնչություն, սկսեց ինձ ու ներկաներից ևս մի քանիսին լուրջ-լուրջ ապացուցել, որ թուրքերը ճիշտ են արել, որ կոտորել են հայերին: Խոսում էր, վստահ էր իր ճշտին, միջազգային ու ներքաղաքական վերլուծություններ էր անում, ասում էր ու ապացուցում: Իսկ ես նստած էի և ուղղակի լուռ լսում էի: Կողքից ինձ նայողին երևի նույնիսկ կթվար, թե ես ձանձրանում եմ...

    ... Կոլեգա էր, աշխատանքային մթնոլորտ էր, էթիկա կար... բայց ազնիվ խոսք, հազիվ ինձ զսպեցի, որ գետին չտապալեմ այդ ոչնչությանը և չապտակեմ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 03.04.2010, 00:58:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (03.04.2010), Leo Negri (03.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.11.2010, 16:46
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54
  4. «Եղեռն գնացողները»
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.04.2008, 22:21
  5. Գրառումներ: 25
    Վերջինը: 01.07.2007, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •