Հայերի կոտորվելը խոտակերություն էր, բայց դա չի նշանակում, որ թուրքերի կողմից էլ գենոցիդ սարքելն էր տղամարդկություն, կամ առավել ևս "չտեսնված քաղաքականություն": Ոչ, տականքություն էր, ստորություն, վայրենություն: Թող արտաքսեին երկրից, բայց անզեն հլու հնազանգ ժողովուրդ կոտորելը որևէ փայլունություն չունի իր մեջ:
Աստղ դու շփոթել ես պետությունը- պետության դեմ պատերազմելու արդարացի տրամաբանությունը պետություն-հպատակ հարաբերությունների հետ:
Քո տրամաբնությամբ հենց հիմիկվա մեր ներքաղաքական դրությունը փայլուն լուծում է - իշխանությունը անզեն մարդկանց է կոտորել - փայլուն քաղաքականություն է ՞ :



Անզեն ժողովրդին կոտորելը ոչ մի արդարացում չունի: Ինչպես նաև արդարացում չունի մեր եղեռնին չդիմադրելը /հիմա էլ -մեր իսկ իշխանություններին չդիմադրելը/ : Կոտորածները սկսեցին ապրիլին ու հանգիստ, մի օր մի գյուղ, հաջորդ օրը հարևան գյուղը, հաջորդ օրը մյուսը կոտորեցին մի քանի ամիս: Արդյունքում ես կարծում եմ, որ մեր անվրդով կոտորվելն ավելի մեծ աբսուրդ էր, քան թուրքերի կոտորելու գնալու արյունալի քայլը:
Նույնը կրկնվեց դարասկզբին ադրբեջանում, հետո էլ 88-91 թվերին սումգայիթից սկսած բաքու շահումյանով վերջացրած: Մենք մինչև վերջին րոպե հիմար-հիմար սպասել ենք, չենք դիմադրել ու մորթվել ենք: Ի միջիայլոց մորթվել-վառվելը ամենանվաստացուցիչ մահն է- անասունին են մորթում:
Այսօր էլ, ծայրահեղությունների մեջ ենք: Դաշնակները եղեռնը սարքել են դուքան, ընդիմությունը շառ-փորձանքից հեռու- գործը բարդել է սփյուռքի վրա: Իշխանություններն էլ իրենց պահում են անլեզու հայվանի պես: Ով ասես մեր հաշվին թուրքերի հետ բազար է անում- մենք խուլ ու համրի պես սպասում ենք:
Սպասում ենք, մինչև որ ներքին աբսուրդները մեզ ուտեն, վերջանանք: Ու մենք էլ, աշխարհն էլ ազատվի մեզանից::
Էջանիշներ